Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն էԱրտյոմ Պետրոսյան․ միջազգային կրթություն և ավելի քան 15 տարվա փորձ հանքարդյունաբերության ու կորպորատիվ կառավարման ոլորտներումՆոր մեկնարկ, հզոր համայնք. Գավառում ընտրի´ր «Հայկական քվե» կուսակցությանը Եվրոպայի հայկական Միությունների ֆորումի նախագահության և «Հայ Առաքելական եկեղեցու պաշտպանության» կոմիտեի նախագահության հայտարարությունըԳողն առաջինն է գոռում՝ բռնեք գողին. ի՞նչ է թաքնված Ադրբեջանի «կանաչ» կարգախոսների հետևում. «Փաստ» Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ» Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ» Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ» Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ Ռյուտե«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա ՂահրամանյանՓաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանՓաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԻնչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ ՍավգուլյանԱհա, թե ինչ տեսք ունի Փաշինյանի բերած «խաղաղությունը». Փաշինյանը խաղաղություն չի՛ բերում, բերում է զիջումներ. տեսանյութ
Հասարակություն

Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է

Համաշխարհային բիզնեսի և հանքարդյունաբերության ոլորտի ամենաազդեցիկ առաջնորդներից մեկը՝ Մարկ Կուտիֆանին, երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր խոսնակն է։

Տասնամյակների իր փորձառությամբ նա նպաստել է ոլորտի զարգացմանն ու վերափոխմանը՝ առաջնորդելով աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը։ Իր երկարամյա կարիերայի ընթացքում Կուտիֆանին ականատես է եղել հանքարդյունաբերության ոլորտի կարևոր փոփոխություններին՝ տեխնոլոգիական առաջընթացից մինչև բնապահպանական և սոցիալական պատասխանատվության նկատմամբ աճող պահանջներ։ «Համաշխարհային հանքարդյունաբերության ոլորտում ներդրումների զարգացման գործում ունեցած ավանդի համար» Մարկ Կուտիֆանին արժանացել է Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդորի կոչման՝ ընդգրկվելով Միացյալ Թագավորության 2024 թվականի պատվավոր պարգևատրումների ցանկում։

Մարկ Կուտիֆանիի հետ «Արմենպրես»-ը զրուցել է հանքարդյունաբերության առաջիկա տասնամյակը ձևավորող գործոնների, ոլորտում երկրների մրցունակությունը ձևավորող պահանջների և այն հնարավորությունների մասին, որոնք Հայաստանը կարող է օգտագործել միջազգային շուկայում իր դիրքերն ամրապնդելու համար։

-Դուք համարվում եք ժամանակակից հանքարդյունաբերության ձևավորման գործում առանցքային դեր ստանձնած առաջնորդներից մեկը, ով տասնամյակներ շարունակ մասնակցել է ոլորտի վերափոխմանը։ Ձեր փորձից ելնելով՝ որո՞նք են այսօր ոլորտը վերափոխած ամենակարևոր գործոնները, և որո՞նք են որոշիչ լինելու առաջիկա տասնամյակում։

-Կարծում եմ՝ մեր ոլորտի զարգացման վրա ամենամեծ ազդեցությունն ունի և հետագայում էլ կունենա մարդկանց կյանքի որակի բարելավման գործում հանքարդյունաբերության դերի հանրային գիտակցումը։ Որքան լավ բացատրենք մեր գործունեության նշանակությունը, այնքան ավելի մեծ աջակցություն կստանանք հանրության կողմից նոր հանքավայրերի և հանքարդյունաբերական նախագծերի զարգացման համար։

Ավելի ծավալուն հանքարդյունաբերական գործունեությունը մեզ կստիպի վերանայել արդյունահանման ավանդական մոտեցումներն ու մտածել նորովի։ Այդ համատեքստում նորարարությունն ոչ թե սոսկ պայմանների բարելավում կդիտվի, այլ՝ անհրաժեշտություն։

Մրցակցային լուրջ առավելություն կստանա այն ընկերությունը, որը կկարողանա հանքարդյունաբերությունը համատեղել բնության պահպանության հետ՝ հաշվի առնելով իր գործունեության ազդեցությունը տեղական համայնքների և ավելի լայն տարածաշրջանային տնտեսությունների վրա։ Սա անմիջականորեն կապված է նաև իմ առաջին դիտարկման հետ։ Կարևոր է, որ մարդիկ հասկանան՝ մեր ոլորտի նշանակությունը միայն մեր արտադրած հումքով ու նյութերով չի սահմանափակվում։ Մենք նաև կարող ենք նպաստել շրջակա միջավայրի վրա մարդկային գործունեության ընդհանուր ազդեցության նվազեցմանը։

Ոլորտի կոնսոլիդացիան պայմանավորված կլինի կապիտալի պահանջարկով և երկարաժամկետ ներդրումների համար առավել մրցունակ գործիքներ ստեղծելու անհրաժեշտությամբ։

-Դուք ղեկավարել եք աշխարհի խոշորագույն հանքարդյունաբերական ընկերություններից մի քանիսը և մի քանի տասնամյակների ընթացքում ականատես եք եղել ոլորտի զարգացմանը։ Ձեր կարծիքով՝ այսօր ի՞նչն է հանքարդյունաբերության ոլորտում երկիրը դարձնում իսկապես մրցունակ և ապագայի մարտահրավերներին պատրաստ՝ բացի ընդերքի հարուստ պաշարներ ունենալուց։

-Կարծում եմ՝ դրա համար անհրաժեշտ է մի շարք պայմանների առկայություն։ Դրանցից են ոլորտի վերաբերյալ հստակ պետական քաղաքականությունն ու դրա հետևողական իրականացումը։ Կարևոր է նաև խրախուսել ընկերություններին համագործակցել տեղական համայնքների հետ և ակտիվորեն ներգրավել նրանց հանրային քննարկումներում։ Ընդհուպ մինչև այն, որ պետական մարմինները կարող են աջակցել այդ երկխոսությանը և նպաստել դրա արդյունավետ կազմակերպմանը։

Մյուս կարևոր գործոնը տարածաշրջանային համատեղ զարգացումն է, երբ ընկերություններն ու կառավարությունները համագործակցում են ընդհանուր ենթակառուցվածքների ստեղծման և զարգացման ուղղությամբ։ Այդ լուծումները պետք է ծառայեն ոչ միայն հանքարդյունաբերությանը, այլև տնտեսության մյուս ճյուղերին ու համայնքներին։

Այստեղ առանցքային նշանակություն ունի շահերի համադրումը։ Եվ հենց այս հարցում կառավարությունները կարող են կարևոր դեր խաղալ՝ նպաստելով համագործակցությանը և տարբեր կողմերի միջև ընդհանուր լուծումներ գտնելուն։

-Հայաստանը հանքարդյունաբերության տեսանկյունից համեմատաբար փոքր երկիր է, սակայն ունի ոլորտի զարգացման երկարատև պատմություն և պղնձի ու մոլիբդենի զգալի պաշարներ։ Միաժամանակ այն գտնվում է մի տարածաշրջանում, որի նշանակությունը միջազգային առևտրային ուղիների և մատակարարման շղթաների համար գնալով մեծանում է։ Որտե՞ղ եք տեսնում Հայաստանի ամենամեծ հնարավորությունը՝ համաշխարհային հանքարդյունաբերության մեջ իր դիրքն ամրապնդելու տեսանկյունից։

-Կարծում եմ՝ լավ մեկնարկային քայլ կլինի Հայաստանի երկրաբանական տվյալների բազայի ամբողջականացումը և համակարգումը։ Դա հնարավորություն կտա ընկերություններին և անհատ ներդրողներին իրենց ուսումնասիրությունները սկսել հստակ երկրաբանական տեղեկատվության հիման վրա։

Աֆրիկյան երկրներն աստիճանաբար գիտակցում են, թե որքան կարևոր է հնարավոր ներդրողներին տրամադրել հասանելի երկրաբանական տվյալներ, որոնք կօգնեն նրանց նախնական պատկերացում կազմել առկա հնարավորությունների մասին։ Այս գործընթացի կարևոր բաղադրիչ է նաև հստակ մեխանիզմների ստեղծումը, որոնց միջոցով հետաքրքրված ընկերությունները կարող են հայտ ներկայացնել կամ մրցակցել որոշակի տարածքներում ուսումնասիրություններ իրականացնելու և հանքային ռեսուրսները զարգացնելու համար։

Պղնձի և մոլիբդենի վրա կենտրոնանալը լավ մեկնարկային կետ է, սակայն Հայաստանը չպետք է սահմանափակի իրեն միայն այդ հնարավորություններով։ Մենք հաստատ գիտենք, որ նյութագիտության զարգացմանը զուգահեռ մետաղների և հանքային նյութերի կիրառման նոր ձևեր են ի հայտ գալիս, և դրանք կարող են շատ արագ փոխել դրանց տնտեսական նշանակության վերաբերյալ պատկերացումները։

Հայաստանը պետք է խրախուսի նորարարությունն ու ոչ ստանդարտ մտածողությունը՝ բաց մնալով նոր գաղափարների և ոլորտ մուտք գործող նոր ընկերությունների ու ներդրողների համար։

-Հայաստանի նման երկրների համար երկարաժամկետ և լուրջ ներդրումներ ներգրավելը միայն բնական պաշարներ ունենալու հարց չէ։ Կարևոր են նաև կանխատեսելի կարգավորումները, տեխնիկական և մասնագիտական վստահելիությունը, հանրային վստահությունը և բնապահպանական բարձր չափանիշները։ Ձեր կարծիքով՝ այս գործոններից որո՞նք պետք է լինեն Հայաստանի առաջնահերթությունները՝ ավելի որակյալ ներդրումներ ներգրավելու համար։

-Հանքարդյունաբերության ոլորտում ցանկացած լուրջ և վստահելի զարգացման ծրագիր պետք է սկսվի համապատասխան տարածքների հասանելիությունից։ Դրան զուգահեռ պետք է ունենալ հստակ չափանիշներ և մոտեցումներ, որոնք ոլորտի բոլոր մասնակիցների համար կսահմանեն անվտանգության, բնապահպանության և սոցիալական պատասխանատվության անհրաժեշտ պահանջներ։

Կարևոր է ներգրավել ոլորտի լուրջ և փորձառու ընկերությունների, որոնք վստահ կլինեն երկրի օրենսդրության, սեփականության իրավունքի պաշտպանության և սահմանված կանոնների նկատմամբ։

Դրանից հետո արդեն հնարավոր կլինի անցնել տեխնիկական աշխատանքներին՝ գնահատելով հողատարածքների իրավական կարգավիճակը, երկրաբանական տվյալները և նախագծերի ֆինանսատնտեսական ներուժը։

Ինչպես արդեն նշեցի, առանցքային նշանակություն ունի նաև միասնական ենթակառուցվածքների զարգացումը կամ դրանց ստեղծմանն աջակցելը։ Անհրաժեշտ է բարելավել հանքարդյունաբերության հիմնական ենթակառուցվածքները՝ միաժամանակ օգտագործելով արդեն գոյություն ունեցող հնարավորությունները։

Այս զարգացման մաս է կազմում նաև սոցիալական ենթակառուցվածքների՝ մասնավորապես առողջապահության և կրթության ոլորտների զարգացումը։

Իսկ հանքաքարի արդյունահանումից հետո հումքի վերամշակմանն ու ավելի բարձր ավելացված արժեք ունեցող արտադրության զարգացմանը հնարավոր կլինի անցնել միայն այն ժամանակ, երբ ապահովված կլինեն էներգակիրների մրցունակ գները, անհրաժեշտ մասնագիտական հմտություններ ունեցող աշխատուժը և համապատասխան այլ կարողությունները։

-Դուք մասնակցել եք աշխարհի բազմաթիվ խոշոր հանքարդյունաբերական համաժողովների։ Ի՞նչը Ձեզ համոզեց ընդունել Հայաստան այցելելու և Mining Armenia Forum-ին մասնակցելու հրավերը։ Ո՞ր քննարկումներն են Ձեզ հատկապես հետաքրքրում այստեղ։

-Ես միշտ սկսում եմ մարդկանցից։ Հայաստանից ինձ հետ շփված մարդկանց ոգևորությունն ու նախաձեռնողականությունն անմիջապես գրավել են ուշադրությունս։ Տարիների փորձս ցույց է տվել, որ երբ հանդիպում ես մարդկանց, ովքեր իսկապես նվիրված են իրենց աշխատանքին, շատ լավ սկիզբ է։

Իհարկե, կարևոր են նաև երկրի երկրաբանական պայմաններն ու ներուժը։ Հանքարդյունաբերության հարուստ պատմությունը, ինչպես նաև պղնձի, մոլիբդենի և ոսկու արդյունահանման հնարավորությունները հուշում են, որ կարող են լինել նաև այլ օգտակար հանածոների զարգացման հեռանկարներ։

Տնտեսությունը բացելու, նոր գաղափարներ լսելու և նոր մոտեցումներ ընդունելու ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը ևս կարևոր քայլ են և նոր հնարավորությունների առկայության նշան։

Իմ տպավորությամբ՝ Հայաստանը հարուստ պատմություն ունեցող երկիր է, որի ապագա ներուժն ու հնարավորությունները կարող են ավելին լինել, քան այսօր պատկերացնում ենք։ 

Mining Armenia Forum 2026-ը կազմակերպում են «Հանքարդյունաբերական ֆորում» զարգացման հիմնադրամը և Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան։ Երրորդ անգամ անցկացվող ֆորումի ռազմավարական հովանավորներն են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» և «Լիդիան Արմենիա» ընկերությունները, իսկ գլխավոր հովանավորները՝ Ամերիաբանկը և «Թեղուտ» ՓԲԸ-ն։ 

Այս տարի ֆորումը կհամախմբի շուրջ 50 միջազգային և տեղական բանախոսների, ովքեր կառավարության ներկայացուցիչներ, ներդրողներ, կայուն զարգացման նպատակների փորձագետներ և տեխնոլոգիական առաջատարներ են։