Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մենք Աստծո ստեղծած ժողովուրդն ենք և ուզում ենք պահպանել մեր ինքնությունը. Արսեն Գրիգորյան«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 15-ինՀերթական մոլորությունն է, երբ ասում են՝ հենց ՌԴ–ի հետ խնդիրը լուծվի, միանգամից կվերսկսենք մեր արտահանումը. Ծառուկյան Հերթական «թեստ-դրայվի» նպատակը կարող է նաև նախապատրաստել այն միջավայրը, որտեղ Ադրբեջանի պահանջներին հակադրվելը կներկայացվի որպես խաղաղության դեմ ուղղված քայլ. Արմեն ՀովասափյանՓաշինյանն իրավունք չունի Հայաստանի Հանրապետության «շահերը դնել թուրքական միջանցքի ռելսերի տակ». Արտակ ԶաքարյանԲնությունը չի կարող պաշտպանված լինել, եթե մարդը զրկված է իր տարրական իրավունքներից. Աննա ԿոստանյանԵՊՀ-ն թվերով. այս թվերն ի ցույց են դնում վերջին հարյուրամյակում հայ ժողովրդի գործադրած ճիգը. Մենուա ՍողոմոնյանԻշխանությունը ազնիվ չէ ժողովրդի ու հատկապես նրա այն հատվածի հետ, որը հստակ ակնկալիքներ ունի Հայաստանի եվրոպական օրակարգից. Մարիաննա ՂահրամանյանԱդրբեջանի հետ Փաշինյանի կառուցած խաղաղության մասին իրականությունը Սբ. Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում է. Մարիաննա ՂահրամանյանՀոկտեմբերի 14/15-ին լույս չի լինելու․ հասցեներԻրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է ապացույցներ՝ Ֆեյրֆորդի ռազմաբազայի միջադեպին իր առնչության վերաբերյալԳազ չի լինելու«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 32 տարեկան Աշոտ Բադալյանն արդեն 3-րդ շաբաթն է հացադուլ է անում. Լիլիթ ԳալստյանՊաշտոնական. Դանի Կարվախալը նոր ակումբ ունիԾովազա՛րդ, հանդիպում ենք վաղը․ Հրայր ԻսրայելյանՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի ԵրևանՓոփոխությունը սկսվում է Ստեփանավանից. Ուժեղ ՀայաստանԵրևանում 1,532 քաղաքացի կազատվի բնակարանի և մեքենայի գույքահարկի պարտավորություններից և տույժերից«Ռուսաստանը չի աշխատել ընդդիմության օգտին». Մարիաննա Ղահրամանյանը՝ ԵԽԽՎ-ի զեկույցի մասինCOP17-ի համար 19,700 հատ բեյջի թելի համար ծախսվել է 24,585,600 դրամ. Լիանա ՄանուկյանԶելենսկին ընտրության առաջ է՝ զիջումների գնալ, թե շարունակել հարվածները ՌԴ ենթակառուցվածքներինԱլեքսանդր Զվերևը կարիերայում առաջին անգամ կդառնա աշխարհի թիվ 1 ռակետըՆԳՆ-ն չի ընդունում, որ Շաքիում զինված հարձակման ենթարկված կնոջ տուն ոստիկաններն ուշ են հասելԳերմանիայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ տեղափոխող՝ այս տարվա 6-րդ չվերթն է ժամանել ՀայաստանՌուսաստանը պատրաստ է համարժեք պատասխան տալ իր շահերից բխող նավերի զավթման փորձերին. ՌԴ ԱԳՆԱրցախում ոչնչացվում են հայկական պատմական հիշողության նյութական վկայություններըԻրանը տնտեսական պատերազմն ավելի կարևոր է համարում, քան զինված դիմակայությունըԹաթայի՝ նոյեմբերի 7-ին նախատեսված մենահամերգը հետաձգվել էՕվեչկինին գիշերային ակումբի ցմահ անցաթուղթ են նվիրելՓաշինյանը զբաղված է ադրբեջանցի զինծառայողի փաստաբանությամբ՝ իր քաղաքացիների անվտանգությամբ զբաղվելու փոխարեն. Ուժեղ ՀայաստանԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿԱրամ Խաչատրյան փողոցի մի հատվածում կանգառը կարգելվիԵվրոպան ձեռնպահ է մնացել Ռուսաստանի հարցով Թրամփին ուղղակիորեն քննադատելուց․ NYTՊետք է խափանել ալիևյան սահմանադրության հանրաքվեի անցկացումը. Ավետիք ՉալաբյանՏԻՄ ընտրություններում հարկավոր է նվազեցնել ՔՊ-ի գերակշիռ ազդեցությունը. Մենուա ՍողոմոնյանՌուսական կողմը իր քայլերով աջակցում է գործող իշխանության ամրապնդմանը. Արմեն ՄանվելյանՆոր հնարավորություններ՝ Converse Trusted ֆինանսավորմամբ․ ALTECH GROUP-ի զարգացման ճանապարհըԻնչի՞ է ՔՊ-ն փակ ձևաչափով արցախցիների հետ հանդիպում, մենք պատրաստ էինք մասնակցել ՔՊ-ն չի պայքարում կոռուպցիայի դեմ, հակառակը՝ թաթախված է դրա մեջ Պայմանագիր են կնքել Սնուփ Դոգի համերգը ձախողած կազմակերպության հետ, էդ ի՞նչ ստանդարտով եք առաջնորդվոում Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղելԱթոռ, բազկաթոռ բառերը սխալ են թարգմանել, որ կարողանան հավելյալ գումար գրել. պատգամավոր Լուրջ, խնդրահարույց գումարների վատնման դեպքեր են բացահայտվել. պատգամավորների բացահայտումը «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամիի հետ Ներկայիս իշխանությունը միայն ձևացնում է, թե մեր երկրում տիրում են ժողովրդավարական կարգեր. Աննա Կոստանյան Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր Կոռուպցիա՝ Հայաստանի քաղաքացիների կյանքի որակը լավացնելու փոխարեն. «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ասուլիսը Ի՞նչը պետք է լինի թվային հեղափոխության չափանիշը
Հասարակություն

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը դրամաշնորհ է տրամադրել «Հայաստանի կրթական նախաձեռնություն» կրթական հիմնադրամին՝ «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու համար

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամին տրամադրել է դրամաշնորհ դպրոցների զարգացմանն ուղղված իր «Սերունդ» ծրագիրն ընդլայնելու նպատակով։ «Սերունդը» Հայաստանի կրթական համակարգում դասավանդման և ուսումնառության արդյունքների բարելավմանն ուղղված առանցքային ծրագիր է։ 

Համագործակցության մեկնարկը պաշտոնապես նշանավորվել է ՀԿՆ գրասենյակում տեղի ունեցած ստորագրման արարողությամբ։ 

Դրամաշնորհը «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամին թույլ կտա  «Սերունդ» ծրագիրն իրականացնել Հայաստանի 7 մարզերի հանրակրթական ևս 10 դպրոցներում, որոնք ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրվել են որպես զարգացման առաջնահերթ կարիք ունեցող դպրոցներ։ 

Ընդլայնելով ազդեցությունը Հայաստանի ամբողջ տարածքում 

2025 թվականի սեպտեմբերի դրությամբ «Սերունդ» ծրագիրն ընդգրկել է ավելի քան 1,600 աշակերտի, 190 ուսուցչի, 16 դպրոցների տնօրենների և ավելի քան 3,000 ծնողի՝ ձևավորելով Հայաստանի 5 մարզերում գործող դպրոցների և մանկապարտեզների ցանց։ 

ԱՆՀՀ աջակցությամբ ծրագիրն այժմ կընդլայնվի՝ ներառելով նոր դպրոցներ և ներդնելով դպրոցների զարգացման արդյունավետ ու ապացուցված մեթոդներ կրթական աջակցության առավել մեծ կարիք ունեցող համայնքներում։ Ծրագրի ընդլայնումը կնպաստի դասավանդման որակի, աշակերտների ներգրավվածության և դպրոցների ղեկավարության կարողությունների ամրապնդմանը Հայաստանի հանրակրթական համակարգում։ 

Ներդրում Հայաստանի կրթական ապագայի մեջ 

Դրամաշնորհն արտացոլում է Հայաստանի կրթական հաստատությունների զարգացման և ապագա սերունդների համար երկարաժամկետ հնարավորությունների ստեղծման նպատակով նորարարական լուծումներին աջակցելու հանձնառությունը։ 

«Կրթությունը երկրի ապագայի մեջ կատարվող կարևորագույն ներդրումներից է։ ՀԿՆ-ին և «Սերունդ» ծրագրին մեր աջակցությամբ մենք նպաստում ենք կրթական որակյալ միջավայրի հասանելիության ընդլայնմանը և Հայաստանի դպրոցների ու համայնքների կարողությունների ամրապնդմանը», - նշել է «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի գործադիր տնօրեն Իրինա Սեյլանյանը։ 

«Մենք շնորհակալ ենք ԱՆՀՀ-ին գործընկերության և կրթության մեջ փոփոխություններ կատարելու մեր ներուժի հանդեպ վստահության համար։ Այս աջակցությունը մեզ կտա «Սերունդ» ծրագրի ազդեցությունն ընդլայնելու հնարավորություն՝ այն հասանելի դարձնելով ավելի շատ դպրոցների և համայնքների, աջակցելով ուսուցիչներին, աշակերտներին և ընտանիքներին։ Դրամաշնորհը կօգնի հանուն երեխաների իրականացվող մեր աշխատանքին՝ ուղղված ավելի լավ արդյունքների ու երկարաժամկետ փոփոխությունների ապահովմանը», - նշել է «Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։ 

ԱՆՀՀ-ն և ՀԿՆ-ն կշարունակեն համագործակցել կրթական հնարավորությունների ընդլայնման, տեղական առաջնորդության զարգացման և Հայաստանի երկարաժամկետ առաջընթացին նպաստող նախաձեռնությունների շուրջ։ 

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամի մասին

«Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» հիմնադրամը «Աֆեյան» հիմնադրամի հայաստանակենտրոն ճյուղն է: Հիմնադրամը ստեղծվել է ավելի կենսունակ, տոկուն և բարգավաճ Հայաստան կառուցելու նպատակով՝ խթանելով Հայաստանի կրթական, գիտական, տեխնոլոգիական և մշակութային վերափոխումը: Ավելին՝ www.aifa.org.

«Հայաստանի կրթական նախաձեռնություն» հիմնադրամի մասին 

«Հայաստանի կրթական նախաձեռնություն»-ը նպաստում է կրթության համակարգային փոփոխություններին։ Կազմակերպության հիմնական ծրագրերն են «Դասավանդի՛ր հանուն Հայաստանի», «Սերունդ», «Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը, Ուսուցիչների որակավորման 30 կրեդիտի ծրագիրը, «Կայծ» սոցիալական նորարարության ինկուբատորը և Հանրային քաղաքականության լաբորատորիան։ Այս նախաձեռնությունները միասին նպաստում են կրթության ոլորտում առաջնորդության և նորարարության զարգացմանը, ինչպես նաև տվյալների վրա հիմնված քաղաքականության մշակմանը՝ ամեն տարի բարելավելով ավելի քան 20,000 աշակերտի ուսումնառության փորձառությունը։ ՀԿՆ-ի տեսլականն է՝ կրթության ոլորտում Հայաստանի առաջատար դիրք զբաղեցնող երկիր դառնալն աշխարհում։ Ավելին՝ www.armeniaeducationinitiative.org։