Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԹուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԴիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյան, Շաքիում ադրբեջանցի տեռորիստի կողմից հայ կնոջ վրա հարձակումը հումորի առարկա չէ. Ուժեղ ՀայաստանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Պարոնյան փողոցումՌուսաստանը մեղավոր չէ, որ ԱՄՆ-ն զիջեց Եվրոպայի ճնշմանը ու հպարտությամբ հայտարարեց «Անքորիջի հnւղարկավորության» մասին․ Լավրով«Հայաստանի ապագան պետք է կապել Ռուսաստանի հետ․ քաղաքական դաշտը չի ուզում դա հասկանալ». Մհեր ԱվետիսյանԳեղարքունիք մարզում բախվել են «Ford»-ը, «Opel Vectra»-ն ու «Opel Zafira»-ն. կան վիրավորներՓաշինյանի խոստացած խաղաղությանը փոխարինեցին զիջումները, իսկ հանգստությանը՝ ահաբեկչությունըՓաշինյանի համար հայ մոր վրա ադրբեջանցի զինծառայողի հարձակումը պարզապես «հերթական քրեական միջադեպ» է․ Արեգա ՀովսեփյանԵրբ Փաշինյանը չի կարողանում պատասխանել ադրբեջանցի զինծառայողի վերաբերյալ մեր հարցին․ ԳասպարյանՊատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը․ ՎենսCCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների առնչությամբ ՀՀ փաստաբանների պալատի դիմումինԹոմաս Տուխելի ռեկորդը Անգլիայի հավաքականում«070» կոդով հին նմուշի անձնագրերի տպագրությունն ու տրամադրումը նոյեմբերի 1-ից չեն դադարեցվումԱյս վարչախումբը կեղծ շոուներով փորձում է ժողովրդին շեղել իրական վտանգից. Ավետիք ՉալաբյանԱմբողջ աշխարհը գտնվում է անվտանգային խոր ճգնաժամի մեջ. Արմեն ՄանվելյանՀայաստանն արժանի է ավելիին, քան Փաշինյանն ու ՔՊ-ն են Euromedia24-ի բարձրաձայնումից և վարչապետի հրահանգից հետո «Շառլոտը» փակվեց․ ակումբի գործունեության առթիվ քրեական վարույթ է հարուցվել ՈւսանողականFest-ը վերադառնում է․ հոկտեմբերի 10-ին ավելի քան 500 ուսանող կհամախմբվի մեկ հարթակումԵկեղեցու դեմ պայքարից՝ հասարակական գիտակցության վերաձևավորման փորձ․ Արմեն ՀովասափյանԵրբ Հայաստանը թելադրում էր, ու երբ սկսեցին թելադրել մեզ․ Միքայել Գրիգորյան Դեռևս 2018 թվականից սկսած պարզ էր իշխանությունների վերաբերմունքը եկեղեցու հանդեպ. Արեգ ՍավգուլյանՀայ ժողովրդի սիմվոլները քայլ առ քայլ դուրս են մղվում դպրոցական դասագրքերից. Ատոմ ՄխիթարյանՏեխնոլոգիական գործընթացների վերահսկման նոր մակարդակԱհազանգ և պետական պատասխանատվության պահանջԵթե բանակում զգոնություն չկա, ինչպես պնդում է Փաշինյանը, ապա իշխանությունը սրանով ասում է, որ բանակում չկա ծառայություն, չկա կարգապահություն. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

Գիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

2026 թվականի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը, ըստ ներկայացվող տվյալների, կրճատվել է մոտ 20 տոկոսով՝ 2025 թվականի շուրջ 34 միլիարդ դրամի փոխարեն կազմելով մոտ 29,2 միլիարդ դրամ, կամ ավելի ճշգրիտ՝ 29 միլիարդ 224 միլիոն 285 հազար դրամ: Սա իսկապես անհանգստացնող պատկեր է։ Ճիշտ է, Հայաստանի 2027 թվականի պետական բյուջեի նախագծով գիտատեխնոլոգիական գործունեության ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը նախատեսվում է ավելացնել 5%-ով, սակայն դա, մեծ հաշվով, իրավիճակ չի փոխում այս տարվա խոշորամասշտաբ կրճատումից հետո։

Հայաստանի Հանրապետության գիտության ոլորտի պետական ֆինանսավորումը դեռևս կազմում է ՀՆԱ-ի շուրջ 0,36 %-ը, ինչը շատ խղճուկ թիվ է։ Եթե իշխանությունը խոսում է անվտանգության, տնտեսական զարգացման, մրցունակության, ինքնիշխանության և տարածաշրջանային փոփոխվող միջավայրում տեղ գտնելու անհրաժեշտության մասին, բայց նույն պահին չի ավելացնում այն ոլորտի ֆինանսավորումը, որը պետք է ապահովի այդ բոլոր նպատակների մտավոր, տեխնոլոգիական և ինստիտուցիոնալ հիմքը, ապա առաջանում է բնական հակասություն՝ խոսքի և գործի, ռազմավարական հռետորաբանության և իրական բյուջետային քաղաքականության միջև։

Գիտության ֆինանսավորման կրճատումը հատկապես ցավոտ է մեզ նման փոքր պետության համար, որովհետև Հայաստանը չունի այնպիսի բնական ռեսուրսներ, շուկայի մեծություն, աշխարհագրական հարմարություններ կամ ժողովրդագրական ծավալներ, որոնք կարող էին փոխհատուցել գիտական և մտավոր կապիտալի պակասը։ Հայաստանի հիմնական մրցակցային առավելությունը կարող է լինել առաջին հերթին մարդը՝ կրթված, ստեղծագործ, քննադատող, հետազոտող, տեխնոլոգիա ստեղծող, պատմական հիշողություն մշակող, իրավական փաստարկներ ձևակերպող և նոր լուծումներ առաջարկող մարդը։ Այս իմաստով գիտությունը ոչ թե ծախս է, այլ պետական գոյության ապահովագրություն։

Գիտական ներուժը ժամանակակից աշխարհում նույնքան ռազմավարական է, որքան բանակը, դիվանագիտությունը կամ էներգետիկան, որովհետև հենց գիտությունն է ապահովում այն հիմքը, որի վրա ստեղծվում են նոր պաշտպանական տեխնոլոգիաներ, կիբեռանվտանգության համակարգեր, բժշկական լուծումներ, արտադրական արդյունավետություն, գյուղատնտեսական նորարարություն, շրջակա միջավայրի կառավարում, իրավական և պատմական փաստարկների բազա, հանրային քաղաքականության գնահատման գործիքներ և ազգային ինքնության գիտական պաշտպանություն։ Հետևաբար, երբ գիտության ֆինանսավորումը նվազում է, դա նշանակում է ոչ միայն լաբորատորիաների, նախագծերի կամ դրամաշնորհների խնդիր, այլ նաև պետության երկարաժամկետ կենսունակության թուլացում։

Ֆինանսավորման կրճատման անմիջական հետևանքներից մեկը նոր գիտական և դրամաշնորհային մրցույթների սահմանափակումն է։ Գիտությունը չի զարգանում միայն արդեն գոյություն ունեցող հաստատությունների պահպանմամբ, այն զարգանում է նոր գաղափարների, նոր խմբերի, երիտասարդ հետազոտողների, միջդիսցիպլինար նախագծերի, միջազգային համագործակցության, փորձարարական նախաձեռնությունների և երբեմն ռիսկային, բայց հեռանկարային հետազոտությունների միջոցով։ Եթե բյուջեն կրճատվում է, առաջին հարվածը հաճախ ստանում են հենց նոր մրցույթները, նոր հայտերը, երիտասարդ գիտնականների ծրագրերը, լաբորատոր սարքավորումների թարմացումը, արտասահմանյան գիտաժողովներին մասնակցությունը, միջազգային ամսագրերում հրապարակման աջակցությունը և հետազոտական ենթակառուցվածքները։

Սա ստեղծում է փակ շրջան. ֆինանսավորումը նվազում է, գիտնականը չի կարողանում կատարել մրցունակ հետազոտություն, միջազգային արդյունքը թուլանում է, այնուհետև նույն թույլ արդյունքը օգտագործվում է որպես փաստարկ՝ ոլորտը կրկին չֆինանսավորելու համար։ Արդյունքում պետությունը կարծես ինքն է ստեղծում գիտության թուլացման պայմանները, ապա այդ թուլությունը ներկայացնում է որպես ոլորտի «անարդյունավետության» ապացույց։

Գիտության նկատմամբ պետական վերաբերմունքի խորքային խնդիրը միայն գումարի չափը չէ, այլ նաև այն չափանիշները, որոնցով գնահատվում է գիտական աշխատանքը։ Վերջին տարիներին գիտության ոլորտում հաճախ առաջ են մղվում պահանջներ, որոնք արտաքինից կարող են թվալ ժամանակակից և չափելի, բայց իրականում կարող են խեղաթյուրել գիտական աշխատանքի բուն էությունը։ Հրապարակումների թիվը, վարկանիշային ամսագրերում հոդվածների քանակը, հղումների ցուցանիշները, միջազգային շտեմարաններում ընդգրկվածությունը, նախագծերի հաշվետվական արդյունքները կարևոր գործիքներ են, բայց դրանք չեն կարող դառնալ գիտական արժեքի միակ չափանիշը։ Գիտությունը չի կարելի վերածել միայն թվերի մրցույթի, որովհետև թվերը կարող են չափել ակտիվությունը, բայց միշտ չէ, որ չափում են խորությունը, նորարարությունը, գաղափարի հեղափոխականությունը կամ ազգային նշանակությունը։ Եթե գնահատման համակարգը նախապատվությունը տալիս է միայն քանակին, ապա ավելի շատ խորքային հետազոտություն կատարող գիտնականը կարող է դուրս մնալ մրցակցությունից, իսկ թվային ցուցանիշներով առաջնորդվողը՝ ստանալ առավելություն։ Սա ոչ միայն անարդար է, այլև վտանգավոր, որովհետև խրախուսում է ձևական արտադրողականությունը՝ իրական գիտական խորության փոխարեն։

Մյուս կողմից, Հայաստանի գիտական քաղաքականության մեջ պետք է շատ հստակ տարբերակել գիտության ուղղությունների առանձնահատկությունները։ Չի կարելի նույն մեխանիկական չափանիշներով գնահատել ֆիզիկոսին, կենսաբանին, մաթեմատիկոսին, պատմաբանին, լեզվաբանին, իրավագետին, հնագետին, փիլիսոփային կամ հայագետին։ Յուրաքանչյուր ուղղություն ունի իր արդյունքի բնույթը, ժամանակային ցիկլը, հրապարակման մշակույթը, միջազգային տեսանելիության պայմանները և հասարակական ազդեցության ձևը։ Բնական և տեխնիկական գիտություններում հոդվածների միջազգային հրապարակումը կարող է լինել կարևոր չափանիշ, որովհետև գիտական լեզուն և ստանդարտները մեծ մասամբ գլոբալ են։ Բայց հայագիտության, պատմագիտության, լեզվաբանության, իրավական հետազոտությունների, մշակութաբանության և հասարակական գիտությունների մի մասում արդյունքի արժեքը հաճախ չի չափվում միայն միջազգային ամսագրում տպագրվելով։

Հայոց պատմության, հայկական իրավաքաղաքական փաստարկների, Արցախի, ցեղասպանության, մշակութային ժառանգության, միջնադարյան ձեռագրերի, լեզվի, ինքնության, եկեղեցական պատմության, բանասիրության, սահմանային տարածքների պատմական հիշողության կամ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ գիտական աշխատանքը կարող է ունենալ կենսական ազգային նշանակություն, նույնիսկ եթե այն չունի նույն միջազգային մեջբերման դինամիկան, ինչ կենսաքիմիայի կամ ինժեներական գիտությունների հոդվածը։ Եթե պետությունը հայագիտությունը գնահատում է միայն արտաքին ցուցանիշներով, ապա կարող է անտեսել այն գիտելիքը, որը ձևավորում է հասարակության ինքնընկալումը, պետական փաստարկների բազան և ազգային հիշողության գիտական պաշտպանությունը։

Հայագիտության նկատմամբ հատուկ ուշադրությունը ոչ թե ռոմանտիկ կամ նոստալգիկ պահանջ է, այլ անվտանգային անհրաժեշտություն։ Ժամանակակից աշխարհում պայքարը միայն ռազմական կամ տնտեսական չէ, այն ընթանում է նաև պատմական նարատիվների, իրավական փաստարկների, մշակութային ժառանգության սեփականության, քարտեզների, ակադեմիական հրապարակումների, միջազգային գիտաժողովների, հանրագիտարանների, կրթական ծրագրերի և թվային հարթակների մակարդակում։ Տարածաշրջանում Հայաստանի շուրջ ընթացող պայքարը հաճախ ներառում է պատմության վերաշարադրում, մշակութային ժառանգության ծագման վիճարկում, տեղանունների փոխում, փաստերի աղավաղում, միջազգային լսարանների համար նոր նարատիվների ստեղծում և իրավաքաղաքական հիմքերի կառուցում։ Եթե Հայաստանը թուլացնում է հայագիտությունը, ապա ինքն է դատարկում այն դաշտը, որտեղ ուրիշները շատ ակտիվ են գործում։ Հայագիտությունը պետք է լինի ոչ թե փակ ակադեմիական կղզի, այլ ժամանակակից, միջազգային լեզուներով խոսող, փաստարկված, մեթոդաբանորեն ուժեղ, թվայնացված, միջդիսցիպլինար և պետականորեն պաշտպանված ոլորտ։

Գիտության զարգացումը նաև տնտեսության զարգացման նախապայման է։ Հայաստանի տնտեսությունը չի կարող երկարաժամկետ մրցունակ լինել միայն առևտրի, շինարարության, ծառայությունների կամ վերաարտահանման պատահական հնարավորությունների վրա հիմնվելով։ Այդ ոլորտները կարող են ժամանակավոր աճ ապահովել, բայց չեն ստեղծում այն խոր արտադրողականությունը, որը բարձրացնում է աշխատավարձերը, զարգացնում արդյունաբերությունը, մեծացնում արտահանման հնարավորությունները և ձևավորում բարձր հավել յալ արժեք։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում