Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ» Ո՞ւմ վրա է Մեղրիում ՔՊ-ն հույսը դրել, և ո՞վ է ստվերային ղեկավարելու համայնքը. «Փաստ» Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ» Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1,3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար «Փաստ» Արթիկում թեժ ընտրապայքար է սպասվում. ընդդիմությունն ունի ՔՊ-ին իշխանազրկելու հնարավորություն «Փաստ» Աշխարհաքաղաքական արկածախնդրության մայրամուտը. Եվրոպան հոգնել է ՔՊ-ի քաղաքական «տունտունիկից». «Փաստ» Ադրբեջանը թեստ է անում, իսկ այս իշխանությունը մի ադրբեջանցու չի կարողանում տիրություն անել, սահմաններն ինչպես է բացելու. Նարեկ Կարապետյան Երևանում կայացել է «Հայ անվանի բժիշկ և առաջատար երիտասարդ բժշկաշխատող» հեղինակավոր մրցանակաբաշխությունը«Բարսելոնան» նոր պայմանագրեր կկնքի երեք ֆուտբոլիստի հետՀոկտեմբերի 6/7-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՌԴ ՊՆ․ մեկ օրում ռուսական շրջանների և Սև ծովի վրա ոչնչացվել է 343 ուկրաինական ԱԹՍՀայաստանը ՄԱԿ-ում ներկայացրել է կայուն զարգացման ֆինանսավորման իր առաջնահերթություններըԱնձրևները կլինեն հորդառատ․ եղանակն՝ առաջիկա օրերինԵվրո-2027. Հայաստանի Մ-21 հավաքականը ոչ-ոքիով ավարտեց ընտրական փուլըԿոմիտասի պողոտայում կինը սուր կտրող առարկայով հարվшծներ է հասցրել 51-ամյա տղամարդուն. վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՄիացյալ Նահանգների հետ կապված մեր խնդիրն այն է, որ ամեն անգամ, երբ նստում ենք բանակցությունների սեղանի շուրջ, մեզ անմիջապես պшտերազմ է պարտադրվում․ ՓեզեշքիանԱվտովթար և վրաերթ՝ ԵրևանումԻրանն ակնկալում է Հայաստանի հետ ռազմավարական համագործակցության համաձայնագրի շուտափույթ կնքումՎթար է. Ջուր հավաքեք. ջուր չի լինելուԹուրքիան Ուկրաինային Korkut հակաօդային պաշտպանության համակարգեր է փոխանցելՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆՄի գողացեք մարդու «այո»-ն․ Մհեր ԱվետիսյանՇաքի գյուղի դեպքը բոլորիս ցույց տվեց մեր երկրի անվտանգային համակարգի թերությունները. Ավետիք ՉալաբյանԻշխանություններին հարմար առիթ էր հարկավոր եկեղեցու վրա հարձակման համար. Արեգ ՍավգուլյանԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվ․ Ուժեղ ՀայաստանՏաջիկստանում կանցկացվի ՀԱՊԿ հատուկ նշանակության ստորաբաժանումների «Կոբալտ-2026» զորավարժությունըՍիրելի՛ ուսուցիչներ, իմ խորին հարգանքն ու երախտագիտությունն եմ հայտնում ձեզ. Սիրով և հարգանքով՝ ձեր Մհեր Ավետիսյան Վրաստանում մեկնարկում են Հայաստանի մշակույթի օրերըՀրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումըՍաուդյան Արաբիան ենթարկվել է հութիների հարձակումներին և ինքնապաշտպանության իրավունք ունի․ ՌուբիոՈւնենք արդեն 14 կորուստ․ Եղիշե Մելիքյան«Սևան» ՔԿՀ-ի տարածքում հայտնաբերվել է ներնետված փաթեթ՝ կասկածելի զանգվածով և այլ արգելված իրերովՄեծամորում մեկնարկել է «Մեծամոր Ռեզիդենս» բնակելի համալիրի շինարարությունըԱմենակարևոր դասը. ինչ են սովորել մեր պատգամավորները իրենց ուսուցիչներից Ուսուցչի օրը՝ աղավաղված հայերենով. ինչ լեզվով ենք այսօր խոսում կրթության մասին․ Արմեն ՀովասափյանՀայաստանին պետք է միասնական ուժ՝ հակառուսական օրակարգը կանխելու համար․ Մհեր Ավետիսյան«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան
Քաղաքականություն

Ի վերջո, ինչպե՞ս է սահմանը հատել ադրբեջանցի զինծառայողը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցնցող միջադեպը, երբ ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել է տեղի բնակիչներից մեկի տուն, կրակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան, բնականաբար, լայն արձագանք, անհանգստություն և քննարկումների ալիք է բարձրացրել ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Պատմությունը դեռևս բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունի: Անշուշտ, որևէ երկրի պարագայում անհնար է լիովին բացառել առանձին միջադեպերը, սակայն հասարակությանն առաջին հերթին հուզում է բուն հարցադրումը՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել:

Հանրային մտահոգություններն ու անվտանգային հարցադրումները լիովին հասկանալի են, սակայն քննարկումների ֆոնին դիտարկումներն ու քննադատությունները երբեմն ուղղվում են տարբեր հասցեներով, որոնք տվյալ դեպքի հետ անմիջական առնչություն չունեն: Արդյունքում՝ բուն խնդիրը, ըստ էության, որոշակիորեն շեղվում է ու մղվում էմոցիոնալ ընկալումների դաշտ:

Մասնավորապես, քննարկումներում հաճախ հիշատակվում են Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը՝ նրանց վերագրելով տվյալ հատվածում սահմանային պատշաճ հսկողություն չիրականացնելու պատասխանատվությունը: Մինչդեռ, եթե հարցին մոտենում ենք տեղագրական փաստերով, ակնհայտ է դառնում, որ ԱԱԾ Սահմանապահ զորքերն այս կոնկրետ դեպքի հետ առնչություն չունեն:

Փաստացի տվյալներով՝ այն հատվածը, որտեղից ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է սահմանը, ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանության տակ գտնվող մոտակա տեղամասից և ուղեկալներից հեռու է ավելի քան 50 կիլոմետր: Տվյալ տեղանքում սահմանային վերահսկողությունն իրականացվում է այլ տրամաբանությամբ, և Սահմանապահ ծառայության պատասխանատվության գոտին այդ տարածքի վրա չի տարածվում:

Միևնույն ժամանակ, սա առաջ է քաշում օբյեկտիվ հարցադրումներ. արդյո՞ք սահմանախախտը հստակ տեղեկացված է եղել տեղանքից, թե որտեղով է հնարավոր անցնել՝ ՍԶ պահպանվող տեղամասերից հեռու, և որքանով են տվյալ հատվածում ապահովված տեսադիտարկման համակարգերն ու կանխարգելիչ ինժեներական ենթակառուցվածքները: Սրանք մասնագիտական ու իրավական քննության ենթակա հարցեր են:

Ակնհայտ է, որ տեղի ունեցածը լուրջ անվտանգային հարցեր է բարձրացնում, որոնք հետևողական հասցեագրում են պահանջում: Սակայն, երբ հանրային դիսկուրսում շեշտադրումները ոչ ճիշտ ուղղությամբ են արվում, հարցի լուծումը չի արագանում։ Ուշադրության շեղումը խաթարում է առարկայական քննարկումը և խանգարում բուն անվտանգային խնդիրների արդյունավետ ու համակարգված հասցեագրմանը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում