Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ Ռոնալդու
Կրիշտիանու Ռոնալդուն լքում է Պորտուգալիայի հավաքականը։ Այս մասին գրել է ֆուտբոլիստը։
«Որոշում եմ կայացրել լքել հավաքականի ճամբարը։ Ժամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը այն պատճառների մասին, որոնք ինձ դրդեցին հեռանալ ազգային թիմից, որին ես միշտ նվիրված եմ եղել: Հիմա ժամանակն է հաջողություն մաղթել Պորտուգալիային և իմ բոլոր թիմակիցներին՝ առանց բացառության»,- գրել է Ռոնալդուն։
Պորտուգալիայի ազգային հավաքականի լեգենդար հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջնականապես գժտվել է գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի հետ և սկանդալով լքել է ազգային ընտրանու ճամբարը։
Հետևեք մեզ՝ այստեղ