Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՉկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունը Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր ԿամենդատյանԱյսօր՝ սեպտեմբերի 23-ին, դիտեք Նարեկ Գալստյանի հարցազրույցը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի հետՄեքենայի ընտրությունից մինչև գնում՝ մեկ վայրում․ Ամերիաբանկը Armenian Auto Show-ին կներկայանա MyCar.am հարթակով ու հատուկ առաջարկներով «Մեր համբերությունը ևս սահման ունի»․ Արշակ Կարապետյանի կոշտ խոսակցությունը Զասի հետԸնտրություններում քվեներ կորզելու համար քաղաքացիներին կերակրեցին ԵՄ մտնելու ստերով. Աննա ԿոստանյանFast Shift-ն ու Yandex Go-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրելԳԿՄԿ-ում քննարկվել է Երկրորդ աշխարհամարտի նախօրյակի աշխարհաքաղաքական իրավիճակըԻշխանությունները միտումնավոր փոխում են երկրի վարչական սահմանները. Ցոլակ Ակոպյան«Հայկական քվե» կուսակցությունը կմասնակցի հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում կայանալիք ՏԻՄ ընտրություններին18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ինԴաշնակիցներ, պատերազմ և պետական շահ․ ինչ է սովորեցնում Մերձավոր Արևելքը Հայաստանին Սնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերում. Greens.am Սեպտեմբերի 21-ի երեկոյան Նիագարա ջրվեժը լուսավորվել է հայկական դրոշի գույներովԻրազեկում. Վայոց ձորի մարզի Արենի բնակավայրում և դպրոցում գործարկվելու են էլեկտրաշչակներ
Քաղաքականություն

Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թվում է, թե հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումների ֆոնին տեղեկատվական և վերլուծական կենտրոնները պետք է առաջնահերթորեն կենտրոնացած լինեին ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված առողջ ու կառուցողական հրապարակումների վրա։ Սակայն մեր և փորձագիտական համայնքի դիտարկումները ցույց են տալիս, որ տեղեկատվական դաշտում արձանագրվել է բոլորովին այլ պատկեր։

Բավականին հետաքրքիր է հետևել, թե ինչպես է փոխվել Երևանյան իշխանամետ մեդիայի «ձեռագիրը»։ Ավանդական ԶԼՄ-ներն ու հայտնի Telegram-ալիքները, որոնք ներկայացնում են իշխանամետ և արևմտամետ մեդիահարթակները, այսօր աշխատում են զարմանալիորեն համահունչ ու միանման խմբագրական գծով։ Ակնհայտ է, որ այս տեղեկատվական ռեսուրսները որդեգրել են արևմտյան քարոզչական արշավներին բնորոշ գործելաոճը։ Նրանց գլխավոր թիրախը դարձել է ռուսական քաղաքականության համակարգված քննադատությունը, ընդ որում՝ շատ հաճախ օգտագործվում են բավականին կասկածելի առիթներ։ Տպավորություն է, թե հակառուսական հռետորաբանությունը դարձել է այս պարբերականների այցեքարտը, որոնք աշխատում են արևմտյան խորհրդատուների և ԵՄ առաքելությունների հետ սերտ շփման մեջ։

Երևանյան իշխանամետ մեդիան ջանասիրաբար առաջ է մղում նաև պաշտոնական Կիևի թեզերը։ Ուկրաինական ճգնաժամը լուսաբանելիս իշխանամետ և արևմտամետ մեդիահարթակներն ամբողջ շեշտը դնում են ռուսական ենթակառուցվածքներին հասցվող վնասների և արևմտյան զենքի «հզորության» վրա։ Հայ ժողովրդի պատմական փորձի ֆոնին նման մոտեցումը, մեղմ ասած, հարցեր է առաջացնում։ Սա ավելի շատ նման է արևմտյան օրակարգին հաճոյանալու փորձի, որի համատեքստում էլ երկրի ղեկավարությունը փորձում է տեսնել Հայաստանի ապագան։

Միևնույն ժամանակ, հանրությանն ակտիվորեն ներարկվում է «ռուսական սպառնալիքի» թեզը։ Իշխանական փորձագետներն ու իշխանամետ և արևմտամետ մեդիահարթակները համառորեն պնդում են, թե Մոսկվան իբր ձգտում է սահմանափակել Հայաստանի ինքնիշխանությունը և պատմականորեն մեր երկրին նայել է զուտ գործիքի աչքերով։ Հռետորաբանությունն այնքան է սրվել, որ տպավորություն է ստեղծվում, թե փորձ է արվում ամբողջությամբ վերանայել երկու երկրների պատմական հարաբերությունները։

Այս ամենի գլխավոր նպատակը պարզ է՝ Հայաստանին պոկել իր ավանդական դաշնակցից։ Հանրությանը գեղեցիկ փաթեթավորմամբ մատուցվում է «եվրոպական ընտրության» հեռանկարը, այնինչ եվրոպացի պաշտոնյաներն իրենք շատ ավելի զսպված են։ Օրինակ՝ Բրյուսելում արդեն իսկ բացահայտ կասկածներ են հնչում անվիզա ռեժիմի մասին, որն այնքան խանդավառությամբ խոստանում էին հայկական իշխանությունները։ Ցավալին այն է, որ Երևանյան իշխանամետ մեդիայում իսպառ բացակայում է լուրջ վերլուծությունը. ի՞նչ է սպասվում Հայաստանին, եթե Ռուսաստանի հետ կապերը թուլանան։ Այս տեղեկատվական ռեսուրսները խնամքով խուսափում են բովանդակային քննարկումներից, թե ինչ տնտեսական ու քաղաքական ցնցումների կարող է բախվել երկիրը ԵՄ-ի հետ շտապողական ինտեգրման դեպքում։ Իսկ գործընկերների հնչեցրած հիմնավոր քննադատությանն ու զգուշացումներին հավասարակշռված վերլուծության փոխարեն պատասխանում են սովորական էմոցիոնալ հարձակումներով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում