Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Փաշինյանը պետք է հասկանա՝ Հայաստանի անկախության հռչակումն Ալիևի հետ քննարկման ենթակա չէ. Ուժեղ ՀայաստանԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ Ակոպյան«Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովՀայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանՔաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան
Քաղաքականություն

«Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ Ասրյան

Սեպտեմբերի 21-ին Հայաստանը նշում է Անկախության 35-րդ տարեդարձը։

Սակայն այսօր ես չեմ կարող պարզապես շնորհավորել Հայաստանի անկախության տարեդարձը։

Անկախությունը միայն օրացույցի ամսաթիվ չէ։ Անկախությունը պետության՝ սեփական տարածքի, անվտանգության, որոշումների և ապագայի նկատմամբ իրական իշխանությունն ու պատասխանատվությունն է։

Վերջին տարիների ընթացքում Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտվել, ոտնահարվել ու մասնատվել է թշնամի, հայատյաց Ադրբեջանի կողմից, ինչպես նաև նույն Ադրբեջանի կողմից լուրջ հարվածներ են հասցվել Հայոց պետականության անվտանգությանը և ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությանը։ Այս իրողության պայմաններում անկախության մասին խոսելն առանց ինքնիշխանության վերականգնման նշանակում է ունենալ անկախության միայն անվանումը՝ զրկված դրա իրական բովանդակությունից։

Ադրբեջանը, հատկապես 2021 թվականի մայիսի 12-ից սկսած, ներխուժել է Հայաստան և խախտել, ոտնահարել ու մասնատել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ նրա անկախությունն ու ինքնիշխանությունը։ Այժմ էլ Ադրբեջանը՝ ցեղասպան Թուրքիայի հետ միասին և օտարերկրյա պետությունների աջակցությամբ, փորձում է ամբողջությամբ ոչնչացնել Հայաստանը։
Չե՛նք թողնելու։

Այսօր մեզ անհրաժեշտ է ոչ թե պարզապես նշել անկախության տարեդարձը, այլ վերաիմաստավորել անկախությունը և վերականգնել դրա իրական բովանդակությունը՝ Հայաստանի ինքնիշխանությունը։

Անկախությունը ինքնիշխանության հիմքն է, իսկ ինքնիշխանությունը՝ այդ անկախությունը իրական ուժով և բովանդակությամբ ապահովելու կարողությունը։

Ինքնիշխանությունը պարզապես անկախության իրավական փաստ չէ։ Այն սեփական պետությունը կառուցելու կարողություն է, ինքնուրույն որոշումներ կայացնելու ազատություն, այդ որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու պատրաստակամություն և սեփական ապագան սեփական ուժերով կերտելու քաղաքական կամք։

Անկախ և ինքնիշխան Հայաստանը պետք է լինի պետություն, որն ինքն է տնօրինում իր ճակատագիրը և ինքն է կրում իր որոշումների ամբողջ պատասխանատվությունը։

Այդպիսի պետության հիմքում պետք է լինեն՝
իրական և անսակարկելի անկախությունը,
քաղաքական ինքնիշխանությունը,
տարածքային ամբողջականությունն ու սահմանների պաշտպանությունը,
ազգային անվտանգությունն ու պաշտպանունակությունը,
ինքնուրույն արտաքին քաղաքականությունը,
տնտեսական ինքնուրույնությունը,
ուժեղ, արդյունավետ և հաշվետու պետական ինստիտուտները,
քաղաքական կամքն ու պետական մտածողությունը,
սեփական որոշումների համար պատասխանատվություն ստանձնելու կարողությունը,
օրենքի գերակայությունն ու արդարադատությունը։

Սա պարզապես ցանկ չէ։ Սա անկախության և ինքնիշխանության վերականգնման օրակարգ է։

Մենք պետք է կառուցենք այնպիսի Հայաստան, որի անվտանգությունը ուրիշների բարեհաճությունից կախված չէ, որի սահմանները պաշտպանված ու անառիկ են, որի որոշումները կայացվում են Երևանում, որի արտաքին քաղաքականությունն ինքնուրույն է և բխում է Հայաստանի ազգային ու պետական շահերից, որի տնտեսությունը կարող է դիմակայել ճնշումներին, որի պետական ինստիտուտները ծառայում են պետությանը և քաղաքացուն, որի իշխանությունը սեփական ժողովրդի առաջ պատասխանատու է իր յուրաքանչյուր որոշման համար, և որտեղ օրենքի գերակայությունն ու արդարադատությունը հավասար են բոլորի համար։

Անկախությունն ու ինքնիշխանությունը մեզ ոչ ոք չի նվիրելու։ Այն պետք է վերականգնել և ամրապնդել սեփական կամքով, գիտելիքով, աշխատանքով, ուժով և պատասխանատվությամբ։

Հետևաբար, սեպտեմբերի 21-ը ես ընկալում եմ ոչ միայն որպես անցած ճանապարհը հիշելու օր, այլև որպես պահանջ՝ ավարտին հասցնելու անկախության գործը։

Իրական անկախությունն այն է, երբ պետությունն ինքն է որոշում իր ճակատագիրը։

Անկախ և ինքնիշխան Հայաստան՝ իր տարածքով, իր անվտանգությամբ, իր որոշումներով, իր պատասխանատվությամբ և իր ապագան ինքնուրույն կերտելու իրավունքով։

Խաչիկ Ասրյան
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր Նախագահ,
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
Պահեստազորի Գնդապետ,
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։