Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան Հայաստանը նշում է Անկախության օրը Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըՓաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըԴպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԿրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան Ծափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»
Քաղաքականություն

Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան

Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար։

 Եթե ազգը այս երկու կարգավիճակներից որևէ մեկում չէ, նշանակում է՝ քաղաքականապես դեռ հասուն չէ և, որ ամենակարևորն է, չունի հասուն քաղաքական էլիտաներ։

 Փառք Աստծո, մենք այսօր ունենք սուվերեն, անկախ պետություն։ Բայց անկախություն ունենալը դեռ բավարար չէ։ Պետք է հասկանալ՝ ինչ է անկախությունը, ինչ է սուվերենությունը և ինչպես են դրանք պահպանվում։

Պատմության մեջ եղել են ազգեր, որոնք աշխարհաքաղաքական հանգամանքների բերումով անկախություն են ձեռք բերել, բայց չեն կարողացել այն պահպանել։ Կամ վերածվել են այլ պետությունների ձեռքում գործիքի՝ սեփական ժողովրդին զոհաբերելով օտար պետությունների ու աշխարհաքաղաքական բևեռների շահերին։

Այսօր, ցավոք, մենք հայտնվել ենք մի իրավիճակում, երբ վտանգված կարող են լինել մեր անկախությունն ու պետականությունը։

Հենց այդ պատճառով Հայաստանի քաղաքական էլիտաներն ու ժողովուրդը պարտավոր են դրսևորել բարձր քաղաքական հասունություն՝ պաշտպանելու սեփական պետականությունն ու ժողովրդի անվտանգությունը։
Միայն խոսելով և կենացներ խմելով՝ պետականություն չես կերտի և անկախություն չես պահպանի։ Դրա համար անհրաժեշտ են խորը քաղաքական գիտելիք, հասուն հասարակություն և պատասխանատու քաղաքական էլիտաներ։

Մենք պետք է հասկանանք՝ ինչ է կատարվում Հայաստանի շուրջ և Հայաստանի ներսում, ու կարողանանք ճիշտ գնահատել այն իրավիճակը, որում հայտնվել ենք։

Ժամանակն է սթափվելու և Հայաստանի պետական շահերից բխող որոշումներ կայացնելու։

Ազգերը ձգտում են անկախության, որպեսզի ունենան սեփական պետություն և իրենց ճակատագիրը տնօրինեն իրենք։ Բայց անկախությունը նաև պատասխանատվություն է։

 Երբ մեր իշխանությունները հայկական են, նրանք պետք է այնպես կառավարեն երկիրը և այնպես վերաբերվեն սեփական ժողովրդին, որ Հայաստանի քաղաքացին զգա ու հասկանա անկախ պետություն ունենալու արժեքը։ Որպեսզի ժողովուրդը երբեք չհիասթափվի իր անկախությունից և չմտածի․ «Ի՞նչ տարբերություն, եթե հայերն էլ մեզ հետ վարվում են այնպես, ինչպես ժամանակին վարվել են օտարները»։
Սիրելի՛ ժողովուրդ, անկախությունն ու պետականությունը մեր ամենաթանկ արժեքներն են։

 Ես, օրինակ, ինձ համար ամենաթանկ և կարևոր գործերից մեկը համարում եմ այն, որ կարողանամ իմ որդուն ժառանգել հարատևող Հայաստանի անձնագիր։ Դա, երևի թե, կլինի իմ կյանքի ամենամեծ գործը։
Կարծում եմ՝ յուրաքանչյուր հայ պետք է այդ պատասխանատվությունը զգա։

Տոնդ շնորհավոր, իմ երկիր, իմ Հայաստան։