Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Եթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանԵս հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանՍամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանUcom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԱշակերտների գրանցած ցածր արդյունքների պատասխանատուները իշխանության ներկայացուցիչներն են. Ցոլակ ԱկոպյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Կոնվերս Բանկն իր հաճախորդներին առաջարկում է Arca UnionPay քարտեր Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ ԴավթյանԱրարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոցԱյն մասին, թե ինչու են հայ ժողովրդին պարբերաբար սպառնում պատերազմով, և ով է թշնամու դեմ բացում այդ պատերազմի դուռը․ Ավետիք ՉալաբյանԳորիսի ընտրություններում՝ «Ապրելու քվե» դաշինքով. հայտարարությունՀույս չենք դնելու «զորավար» Փաշինյանի վրա, որ չստանանք այնպիսի խաղաղություն, ինչպիսին ստացանք ԱրցախումՕրենքի՞, թե՞ վախի պետություն․ Մենուա ՍողոմանյանՋուր չի լինի մի քանի ժամ․ հասցեներ Ջերմաստիճանը կնվազի՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 18-ից 22-ըԱՄՆ-ը վիզաներ է տրամադրել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համարԴավթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու կիսաքայքայված մարմինՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնՍոխումի՝ Սոչիի փոխարեն. ՌԴ ավիաընկերությունը փոխում է թռիչքուղինՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմեբերի 18/22-ինՆոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար ՀՀ–ում կգործեն 14, իսկ հաջորդ տարեսկզբին՝ 23 գրասենյակներԱլյասկայի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցելԽաչանովը կարծում է, որ կարիերայի լավագույն մարզավիճակում էՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 18/19-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինիԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է
Աշխարհ

Ադրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակում

«Գեղարդ» վերլուծականը հոդված է հրապարակել․

«Բաքվի հետազոտական ինստիտուտ» ուղեղային կենտրոնի տնօրեն, պատմաբան Ալթայ Գյոյուշովը X-ի իր էջում օրերս տառացիորեն մերկացրել է ադրբեջանական քարոզչության հորինվածքներից մեկը։

Գյոյուշովն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնական էջում Մագդալենա Գրոնոյի գրառմանը։ Ըստ այդ գրառման՝ սեպտեմբերի 11-12-ը ԵՄ հատուկ ներկայացուցչը մասնակցել է ադրբեջանական իշխանությունների՝ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների համար կազմակերպած այցին դեպի «Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի նախկին կոնֆլիկտային գոտի հանդիսացող շրջաններ»՝ ծանոթանալու տեղի իրավիճակին։

Ուշագրավն այն է, որ Գյոյուշովն իր անդրադարձում շեշտել է, թե Ադրբեջանի պատմության մեջ ոչ ոք այդ տարածաշրջանն «Արևելյան Զանգեզուր» չի անվանել, և փաստացի, տերմինը շրջանառության մեջ է դրվել նախագահ Ալիևի կողմից՝ 2020 թվականի պատերազմից անմիջապես հետո։

Պատմաբանն անգամ ծաղրել է այդ «տերմին»-ը՝ այն անվանելով Ալիևի «գյուտ»։ Շեշտելով, թե տերմինի կիրառությունն ու տարածումն ինքնին հակասում է խաղաղության մասին դրա հռետորաբանությանը՝ Գյոյուշովը նշել է․ «Ինչպե՞ս կարող է նման հռետորաբանությունը խրախուսող Եվրոպան անկեղծորեն ցանկանա խաղաղություն տեսնել տարածաշրջանում»։

Նշենք, որ Գյոյուշովը երբեմն հանդես է գալիս ալիևյան վարչակարգը դատապարտող ելույթներով՝ հայտնվելով ադրբեջանական իշխանությունների թիրախում։ 2025 թվականին «հակապետական կոչեր անելու» մեղադրանքով Գյոյուշովը, Բինգարդիի շրջանի դատարանի որոշմամբ, անգամ Ադրբեջանից դուրս դատապարտվել է 6 տարվա ազատազրկման՝ Քրեական օրենսգրքի 281․2 հոդվածով։

Գյոյուշովն ադրբեջանցի գիտնականներից միակը չէ, ով դատապարտել է նմանօրինակ մտացածին քարոզչական հնարքները։ Նույն կերպ, օրինակ, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան» եզրույթին անդրադարձել է Նիդերլանդներում գտնվող վտարանդի, ադրբեջանցի մեկ այլ պատմաբան և հակամարտություններն ուսումնասիրող Արիֆ Յուսուֆը։ Վերջինս նախկինում եղել է քաղբանտարկյալ՝ ադրբեջանական իշխանությունների որդեգրած քաղաքականության վերաբերյալ քննադատական իր հոդվածների պատճառով։ Յուսուֆի կարծիքով՝ «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը քաղաքական ու քարոզչական գործիք է։

Էլ ավելի ուշագրավ է այն, որ անգամ թուրք մասնագետներն են դատապարտում ալիևյան քարոզչության այս դրսևորումները։ Թուրք քաղաքագետ Ջենգիզ Աքթարը ևս քննադատել է «Արևմտյան Ադրբեջան» եզրույթի կիրառումը։ Հարցազրույցներից մեկում Աքթարը նշել է, որ նույնիսկ Ղարաբաղը գրավելուց հետո Բաքուն «կանգ չի առել» և այս անգամ շրջանառության մեջ է մտցրել «Արևմտյան Ադրբեջան» եզրույթը՝ ուղղակիորեն նկատի ունենալով Հայաստանը։

Աքթարը գիտական իր հոդվածներում ու շրջանակներում ակտիվորեն քննարկում և քննադատում է այս երևույթը։

Թուրք գիտնական և քաղաքական գործիչ Բասկըն Օրանը ևս անդրադարձել է Ադրբեջանի կողմից կիրառվող տերմինաբանություններին։ Հարցազրույցի ընթացքում Օրանը շեշտել է, որ Ադրբեջանը Հայաստանի տարածքի մոտավորապես 70 %-ն անվանում է «Արևմտյան Ադրբեջան»։ Գործիչը դա բնութագրել է որպես էքսպանսիոնիստական հռետորաբանություն՝ նշելով, որ տերմինը հանդիսանում է որպես քողարկող գործոն Հայաստան-Թուրքիա հարաբերությունների զարգացմանը և նպատակ է հետապնդում խաղաղության գործընթացում զրոյացնել արձանագրված ձեռքբերումները։

Ակնհայտ է, որ ալիևյան ապարատի կողմից ստեղծված և շրջանառության մեջ դրված «Արևելյան Զանգեզուր» և «Արևմտյան Ադրբեջան» քարոզչական հորինվածքները չունեն պատմագիտական որևէ հիմք և սուր քննադատության են արժանանում անգամ ադրբեջանցի և թուրք պատմաբանների ու գիտնականների կողմից։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է այս քարոզչանյութի հակագիտական ու սնանկ լինելը։


Հետևեք
 մեզ՝ այստեղ