Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութ«Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՓաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանՊետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան«ՀայաՔվեն» կրկին դիմել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդին՝ ՀՀ կառավարության զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ-ն ևս արձանագրում է, որ այս ընտրություններում տեղի է ունեցել ձայնագողություն, և ԲՀԿ ձայներն ուղղակի գողացված են․ Նաիրա ԿարապետյանՔՊ իշխանությունը պետք է սահմանադրությունը հռչակի որպես խաղաղության դեմ ուղղված uպառնալիք. Տիգրան Աբրահամյան Սարդարապատի և Օշականի ճակատամարտերի մասին նոր պատկերազարդ հրատարակություններ են ներկայացվելՄիջազգային տարբեր կառույցներ արձանագրել են արցախցիների տեղահանված լինելու փաստը. Աննա Կոստանյան18 արդարների գործով դատական նիստը տեղի կունենա հոկտեմբերի 1-ինԻնչո՞ւ պետական ծառայողների աշխատավարձերը չեն ինդեքսավորվում գնաճին համահունչ․ Հրայր ԿամենդատյանԻշխանափոխություն լինելու է, ռեժիմը չի կարողանա դիմադրել արտաքին և ներքին գործոններին․Չալաբյան Հորմուզի նեղուցում նավթատար տանկերի վրա հարձակում է տեղի ունեցել3 անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում. «Դեֆանս Հաուզինգը» պարզաբանում է տարածելՎեհափառի հետ հանդիպմանը կարևորվել է Հայոց Եկեղեցու դերն ազգային ինքնության պահպանման գործումՀոկտեմբերի 5-ից ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսական հիմնարկների միջոցով անձնագրերի տրամադրման, փոխանակման ծառայության մատուցումըՍեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԵրուսաղեմի հայկական թաղամասում տղամարդը փորձել է պղծել Սուրբ Հակոբ վանքըՀորդառատ անձրևներ են սպասվում․ եղանակն՝ առաջիկա օրերինԲախվել են «Tesla»-ն և Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավարի «Lexus GX470»-ըՆոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր»
Քաղաքականություն

Ամուլսարի շահագործման նախագիծը հակասում է մի շարք օրենքների, և դա ոչ թե ներդրում է, այլ՝ կողոպուտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Փաստ» օրաթերթն արդեն ներկայացրել է Ամուլսարի հանքավայրի շահագործմանը վերաբերող հարցի շուրջ բնապահպանության նախարար– հասարակական կազմակերպություններ հանդիպման որոշ մանրամասներ: Փաստորեն, ոլորտի պատասխանատու պետական պաշտոնյան փորձում է հիմնական շեշտը դնել 400 մլն դոլար ներդրման վրա, շրջանցելով այն շատ կարևոր հարցը, թե իրականում ուսումնասիրություն կատարվե՞լ է, թե՞ այդ «ներդրման» հետևանքով որքան կկորցնի մեր երկիրն ու քաղաքացին: Իշխանական բոլոր օղակներում «ներդրում» ասված «մեդալի» երկրորդ երեսը փորձում են խնամքով թաքցնել հասարակությունից, սակայն անկախ փորձագետներն ու բնապահպաններն այս անգամ չեն պատրաստվում լռել: Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցով նրանք նույնիսկ դիմել են դատարան, սակայն «անկախ» դատական համակարգն էլ այս հարցում դեռևս չի «կողմնորոշվել»:
Անշուշտ միամտություն կլինի կարծելը, թե իշխանությունները «տնային աշխատանքի» մակարդակով նույնպես չեն ուսումնասիրել այս խնդիրը, սակայն դեռևս հասկանալի չէ թե ինչու են այդքան շահագրգռված հարցը ոչ թե չոր մաթեմատիկական թվերի, այլ՝ երկրին ու քաղաքացուն հասցված վնասի տեսանկյունից ներկայացնել:
«Հայաստանի կանաչների միություն» ՀԿ նախագահ Հակոբ Սանասարյանը, սակայն մանրամասն ուսումնասիրել է այդ նախագծի թե՛ օգուտները, թե՛ վնասները, բայց զարմանալիորեն իշխանություններին ուղղված նրա բոլոր հարցադրումները դեռևս մնացել են անպատասխան:

– Ձեր կարծիքով ինչո՞ւ է նախարարն առաջարկում հարցը դիտարկել ներդրումների և ոչ թե պետությանը և հասարակությանը հասցված տնտեսական և առողջապահական սպառնալիքների տեսանկյունից:

– Լիովին համաձայն եմ Ձեզ հետ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման ողջամտության հարցը առաջին հերթին պետք է դիտարկվի պետության ու ժողովրդի շահերի համատեքստում՝ թե ինչ ենք շահելու և ինչ ենք կորցնելու: Ամուլսարի հանքավայրի շահագործման օգուտների և վնասների վերլուծությունը ցույց է տալիս, որ օգուտները աննշան են, իսկ վնասներն ու անդառնալի կորուստները` հսկայածավալ: Օրինակ, օգուտ է համարվում 700 ժամանակավոր աշխատատեղի ստեղծումը և սպասվելիք շահութահարկը: Ակնհայտ է, որ ժամանակավոր աշխատատեղեր ստեղծելով անվերադարձ կորցնելու ենք հազարավոր աշխատատեղեր գյուղատնտեսության և անասնապահության ոլորտներում: Հետևաբար այստեղ օգուտ չկա, իսկ վնասը՝ երկարաժամկետ է ու ահռելի: Սրան պետք է ավելացնել Որոտան և Արփա գետերի աղտոտումը ծանր մետաղներով, աղբյուրների, ջրագոյացման ու ջրաբաշխման համակարգերի և երկրաբանական կառուցվածքի ոչնչացումը, տարածքներում թունավոր թափոնների առաջացումը և այլն:

– Արդյո՞ք Հայաստանի համար մեծ կորուստ չէ 400 մլն դոլար ներդրումից հրաժարվելը:

– Վերջապես մի օր պետք է հստակեցվի, որ այսօրվա գործող կարգով, հանքարդյունաբերության մեջ կատարվող ներդրում կոչվածը միայն քայքայում, ավերում է մեր երկիրը, հետևաբար այն նեդրում անվանել չի կարելի: Ընկերությունը այդ գումարներով օտար երկրներից թանկարժեք տեխնիկա ու այլևայլ նյութեր է գնելու և աշխատավարձ է վճարելու: Սա ներդրում չէ, սա մեր հարստությունների կողոպուտ է և երկրի բնության ավերում ու ոչնչացում: Եթե Ամուլսարի հանքավայրի շահագործման նպատակով սպասվելիք 400 մլն դոլար ներդրումը հայ ժողովրդի ներկա ու ապագա սերունդների համար շահեկան է համարվում, ապա այս համատեքստում, որևէ երկրի վրա գցած թանկարժեք ռումբը, օրինակ՝ ատոմային, պետք է այդ երկրի ներկա ու ապագա սերունդների համար շահեկան ներդրում համարվի, քանի որ երկու դեպքում էլ հողի և ջրերի թունավորումը՝ անօգտագործելի դառնալը ակնհայտ է, այն էլ հազարավոր տարիների կտվածքով:

– Նախարարը ասում է, որ Ամուլսարի հանքավայրի առումով, ինքը օրենքի խախտման որևէ հիմք չի տեսել, իսկապե՞ս օրենքի խախտումներ չկան:

– Ամուլսարի հանքավայրի, իրականում՝ հանքերևակման շահագործումը հակասում է հողային ու ջրային օրենսգրքերին, բուսական ու կենդանական աշխարհի մասին օրենքներին, Սևանա լճի ու մթնոլորտային օդի մասին և այլ օրենքներին: Այս մասին խոսվել է բազմաթիվ քննարկումներում և հրապարակումներում, գլխավորապես փորձագետ Նազելի Վարդանյանի հոդվածներում: Այս իրավախախտումների համար է, որ Ամուլսարի հարցը բողոքարկվում է ՀՀ վարչական դատարանում, այդտեղ խոսվում է նաև Բնապահպանության նախարարության կողմից տրված փորձագիտական դրական եզրակացության ոչ իրավաչափ լինելու մասին: Հավանաբար նորանշանակ նախարարը դրանց մասին դեռևս տեղեկություն չունի, բայց տեղյակ լինելով էլ դժվար թե կարողանա փոխել իրերի դրությունը:

– Հետաքրքիր է, ինչո՞ւ եք հանքավայրերի շահագործման խնդրում մեղադրում միայն Բնապահպանության նախարարությանը: Տպավորություն է ստեղծվում, որ մյուս գերատեսչությունները այս հարցում անելիք չունեն:

– Այս հարցում համարյա բոլոր գերատեսչությունների կարծիքը կարևոր է: Կարող եմ վստահորեն ասել, որ նրանք կատարելով օլիգարխիայի ցանկությունը, առանց նախագծերը լուրջ վերլուծելու իրենց համաձայնությունն են տալիս: Նրանց կարծիքները ուղարկվում են Բնապահպանության նախարարություն, որտեղ իրականացվում է նախագծերի էկոլոգիական փորձաքննությունը: Դրա համար կա հատուկ կառույց, որը պետք է էկոլոգիական փորձաքննություն իրականացնի և կանխորոշի երկրի ներկան ու ապագան, ինչը նաև ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներից է: Դժբախտաբար, մեր երկրում էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու փոխարեն կոնսպեկտավորում են նախագծերը և տրվում են եզրակացություններ: Օրինակ, 839 էջանոց «Ամուլսարի շրջակա միջավայրի վրա ազդեցության» նախագիծը կոնսպեկտավորել են 8 էջի վրա, դրան կցել են հիմնազուրկ մի քանի կարծիքներ և տվել են փորձագիտական դրական եզրակացություն: Դա էլ հիմք է հանդիսացել հանքավայրի շահագործման թույլտվության համար: ՀՀ վերաքննիչ դատարանը չի ցանկանում այդ եզրակացությունը քննարկման առարկա դարձնել: Նախարարի հետ հանդիպմանը նրան ասացի՝ եթե համոզվեք, որ Ամուլսարի նախագիծը փորձաքննություն իրականացնելու փոխարեն ուղղակի սեղմագրվել է, ապա այդ «դրական եզրակացությունը» չեղյալ կհամարե՞ք և նոր փորձաքննություն կնշանակե՞ք, բայց առ այսօր ես այդ հարցի պատասխանը դեռ չեմ ստացել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: