«Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ». Նարեկ Կարապետյան
ԱԺ–ում «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը, պատասխանելով լրագրողի այն հարցին, որ Արցախի պետնախախար Նժդեհ Իսկանդարյանը պատրաստվում է հանդիպել քաղաքական ուժերի հետ, ասաց, որ իրենք ուրախ են հանդիպելու, կընդունեն հրավերն ու կքննարկեն։
«Ամենակարևորն արցախահայության իրավունքների պաշտպանությունն է, որի ուղղությամբ պետք է աշխատենք, մարդկանց բնակավորման հարցն է։
Արցախահայությունը պետք է ունենա կազմակերպվածություն, մեկ մեծ կազմակերպություն, որը իրեն կպահի նաև մշակութային առումով: Պետք է ստեղծվի մշակութային կենտրոն, որտեղ մարդիկ ու նոր սերունդը կօգտագործեն բարբառը։ Արցախի հայությունը ՀՀ-ում պետք է ունենա մեկ հիմնական ինստիտուտ: Իհարկե, գերնպատակն անվտանգ վերադարձի իրավունքն է»,–ասել է նա։