Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ բաց առաջնության տղամարդկանց քառորդ եզրափակչում Խաչանովը մրցել է Բելգիան ներկայացնող, աշխարհի 34-րդ ռակետ Ալեքսանդր Բլոկսի հետ։
Երկրորդ սեթից հետո, երբ ընթանում էր երրորդը, բելգիացին հրաժարվել է հետագա պայքարից։ Առաջին երկու սեթերում էլ հաղթել էր Խաչանովը։
Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 50-րդն է։ Նա 4 անգամ հաղթել է Միջազգային թենիսի ֆեդերացիայի (ITF) հովանու ներքո անցկացվող մրցաշարերում։ Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։