Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում
5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում՝ Հարավային Կուրիլյան կղզիների մոտ։ Այս մասին հայտնում են ռուս գիտնականները։ Էպիկենտրոնը գտնվում է Իտուրուպ կղզում գտնվող Ռեյդովո բնակավայրից 144 կմ դեպի արեւելք։ Ստորգետնյա ցնցումները արձանագրվել են տեղի ժամանակով 10:52-ին։ Օջախի խորությունը գտնվում է ծովի հատակին՝ 44 կմ խորության վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ