Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Քանդելու, ավիրելու շղթայի հերթական «օղակները». «Փաստ» Ո՞վ է իրավունք տվել. «նոր Հանրապետությունը» չի կարող ստեղծվել մեկ անձի քմահաճույքով. «Փաստ» Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ» Իսկ ո՞վ է «թիվ մեկ մեղավորը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՌԴ-ում Հայաստանի դեսպան. «Փաստ» Քաղաքական «նոր եթերաշրջանի» բացումը. ինչ սպասել նորընտիր խորհրդարանից. «Փաստ» Անցյալ տարի այս օրը` 102-րդ ռազմաբազայի դիմաց դեսանտ իջած ՀՃՇ-ականներըՀայկ Մարտիրոսյանը 4-րդն է Rubinstein Chess Festival 2026 մրցաշարումՄեդվեդև․ Հայաստանը երբեք չի անդամակցի ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետԱմասիայում շինաշխատանքների պատճառով ժամանակավորապես կփակվի 25-րդ փողոց տանող ճանապարհըՀՀ մաքսային սահմանին 8 խմբի ապրանքների համար սերտիֆիկատը պարտադիր էԿոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 5500-ը«Մեկ թիվ, մեկ պատմություն»․ առաջին թողարկումը. Տիգրան ԴումիկյանԹրամփ․ Իրանը գտնվում է լիակատար փլուզման վիճակումԱյսօր հանրապետությունում կգրանցվեն ամենաբարձր ջերմաստիճաններըԱվտոտնակում՝ ինքնաձիգ, նռնակներ ու փամփուշտներ, բակում՝ կանեփի թփեր. 64-ամյա տղամարդը ձերբակալվել էԱսատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց պատանեկան ԵԱ-ումՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիներով են փոխանակվելՎրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. այն զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերումԱվտովթար՝ Արմավիրի մարզի Մեծամոր բնակավայրում․ բախվել են «Toyota»-ն և «Scania» մակնիշի վրացական համարանիշներով բեռնատարըՍեպտեմբերին կանցկացվի Գրքի երևանյան միջազգային 9-րդ փառատոնըԶինծառայողը մահացել է ծառայության հետ առնչություն չունեցող պատճառներով․ ՊՆՌԴ-ն ու Ուկրաինան կրկին գերիներ են փոխանակելԶինծառայող է կյանքից հեռացել․ ամուսնացած է եղել, կինը հղի է Իշխանությունն իր ընտրազանգվածին կերակրում է անընդհատ ատելություն սերմանելով. Արմեն ՄանվելյանՀայաստանը երբեք չի գնալու Արևմուտք, Հայաստանը պետք է կանգնի Ռուսաստանի կողքին․ Մհեր ԱվետիսյանԵվ չզարմանաք, որ տարիներ կամ ավելի կարճ ժամանակ անց այս օրը պաշտոնապես ընդունվի որպես Հայաստանի 4-րդ Հանրապետության հռչակման օր․ Աննա ԿոստանյանԱվտոտնակում հիմնադրված հայկական բիզնես. խաղեր՝ իրական շփման համարՊՆ նախարարն ու ԳՇ պետը պարտավոր են գտնել ինքնասպանությունների թնջուկի լուծումը ու կգտնեն. տեսանյութԾայրահեղ աղքատությանը վերջ դնելու մեր խոստմանը շատ մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կլինեն. Փաշինյան Եթե այդ որոշումները չկայացնեի, այսօր ես և դուք այստեղ չէինք լինի. տեսանյութԱյսպես չի լինի՝ աջուձախ ՀՀ քաղաքացիություն ենք բաժանում․տեսանյութԵ՞րբ են ադրբեջանցիները մեր հողերը հետ տալու, ձեր արդյունավետությունը կորուստներո՞վ եք գնահատում Հ-ա-յ-ե-ր-ե-ն. հարցս հայերեն էր, ո՞վ ա ձեզ իրավունք տվել կործանելու ՀՀ պետականությունը. Ղազարյան Պատասխանեք Բաքվի բանտում գտնվող Դավիթ Մանուկյանի հարցերին. պատգամավորը ձայնագրություն միացրեց Պապիկյա՛ն, ինչքա՞ն ես մեր երեխեքի կյանքի գնով քո աթոռը պահելու․ պահեստազորի փոխգնդապետ Տիգրանաշենցիները ավելի շատ ձայն տվել են ՔՊ-ին, այլ ոչ թե Ուժեղ Հայաստանին. Նարեկ ԿարապետյանՄիայն հզոր բանակ ունենալով է հնարավոր ձեռք բերել երկարատև խաղաղություն. Արեգ ՍավգուլյանՈչ մեկ չի խոսում Նուբարաշենի զորամասերից մեկում զինվորների սննդի թունավորումից. տեսանյութ ԵՄ ու ԵԱՏՄ ստանդարտները իրար հակասող չեն, բայց կան տեսակներ, որոնք մի տեղում ավելի խիստ են Եթե ձեր մղումները արդար ու ազնիվ են, կոչ արեք իրավական համակարգին գործ չկարեն. Հարությունյան Նարեկ Կարապետյանը Ազգային Ժողովից դիմեց տիգրանաշենցիներին Առաջիկա 5 տարում ՀԱՊԿ վերադառնալու պլան չունենք, գոհ կլինեմ, եթե ՀՀ-ին հեռացնեն կառույցից. Փաշինյան Արամ Բարսեղյանը նշանակվել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն. Հայկ Եսայանը կղեկավարի Team ընկերությունների խումբըՇնորհավորական նամակ Նորին Սրբություն Գարեգին Բ-ին ծննդյան 75-ամյակի կապակցությամբ Դա դավաճանություն է․ եթե Փաշինյանը բախտը փորձի և հանձնի Տիգրանաշենն ու մյուս տարածքները, կդատվի Պաշտպանական համակարգում անփոխարինելի մարդիկ չկան, կան միայն անհրաժեշտ չափանիշներ. Հրայր ԿամենդատյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Սենիկ ԱսրյանՄահացել է Թովմասյան հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանի մայրը՝ Սուսաննա Թովմասյանը Եվս մեկ անգամ վարչախմբին հորդորում ենք` ձեռքներդ հեռու՜ ՀՀ հիմնադիր փաստաթղթից. ՀայաՔվե
Քաղաքականություն

Հողերի քողարկված հանձնում, անվտանգային մարտահրավերներ ու կուլիսային ուշագրավ զարգացումներ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում ներքաղաքական և արտաքին քաղաքական զարգացումները Հայաստանի շուրջ ընթանում են բավականին լարված և դինամիկ մթնոլորտում։ Երկրի անվտանգային միջավայրը, սահմանազատման շուրջ ծավալվող գործընթացները, ինչպես նաև միջազգային դերակատարների հետ հարաբերությունների վերադասավորումը շարունակում են մնալ հանրային քննարկումների առանցքում։ Պաշտոնական հայտարարություններին զուգահեռ՝ քաղաքական և ռազմական նախկին պատասխանատուների կողմից հնչող վերլուծություններն ու բացահայտումները լույս են սփռում այնպիսի մանրամասների վրա, որոնք վերաբերում են ինչպես 2020 թվականի պատերազմից հետո ընդունված որոշումներին, այնպես էլ այսօր իրականացվող քայլերին։

Անվտանգային ուղղությունների քննարկման ժամանակ հատուկ շեշտադրվում է սահմանամերձ տարածքների և լոգիստիկ ենթակառուցվածքների ռազմավարական նշանակությունը, որոնց վերահսկողության հարցը տարիներ շարունակ առանցքային է եղել։ Միևնույն ժամանակ, տնտեսության դիվերսիֆիկացման և արտաքին կախվածությունների նվազեցման մասին թեզերի կողքին բարձրաձայնվում են մտահոգություններ առ այն, որ արտաքին քաղաքականության մեջ ինքնուրույն որոշումներ կայացնելու և միջազգային հարթակներում սեփական օրակարգը պաշտպանելու կարողությունը դեռևս լուրջ մարտահրավերների է բախվում։ Կուլիսային դրվագների ու նախկինում տեղի ունեցած առանձնազրույցների վերհանումը լրացուցիչ պարզություն է մտցնում իշխանության ներսում առկա ընկալումների և փոխհարաբերությունների բնույթի մեջ։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանել է լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Հայաստանի ներքին, արտաքին քաղաքական, անվտանգային և սահմանային իրավիճակին։

Բանախոսի պնդմամբ, երկրում տեղի ունեցող գործընթացները չեն համապատասխանում հայտարարվող նպատակներին, իսկ սահմանազատման անվան տակ իրականում իրականացվում է տարածքների քողարկված հանձնում։ «Ասում է՝ դելիմիտացիա ենք անում, իրականում ոչ մի դելիմիտացիա չկա, հողերը տվեց, ճանաչեց Ադրբեջանի տարածք»,- հայտարարել է Կարապետյանը։ Նա հիշեցրել է, որ այդ տարածքներն ունեցել են ռազմավարական առանցքային նշանակություն. «Իմիջիայլոց ասեմ, 90-ականներին այդ տարածքները վերցնելիս բավականին մեծ մարտեր են գնացել, մենք բավականին զոհեր ենք այնտեղ ունեցել։ Դա մեզ համար եղել է ստրատեգիական ուղղություն, որ իրենց հեռացնենք այն լոգիստիկ ճանապարհներից, որոնք այսօր, փաստացի, անցան իրենց վերահսկողության ներքո»։

Քննադատելով իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունն ու տնտեսության դիվերսիֆիկացման մասին թեզերը՝ Կարապետյանը նշել է. «Ասում են՝ մենք պիտի լինենք անկախ, մեր էկոնոմիկան պիտի դիվերսիֆիկացվի։ Դե, ով է դրան դեմ, մի հատ եկեք մտածենք։ Ո՞վ կարող է ասել, որ մենք չպիտի լինենք անկախ… Բայց իրականությունն այլ է: Եթե, ըստ նրա, մենք առաջ կախված էինք Ռուսաստանից, հիմա կախված ենք Ռուսաստանից, Իրանից, Ադրբեջանից, Թուրքիայից, ԱՄՆ-ից, ԵՄ-ից: Ու մենք ոչ մի որոշում ինքներս չենք կարողանում կայացնել, անգամ չենք կարողանում ստիպել, որ միջազգային հանրությունը գոնե մեզ լսի, գոնե լսի: Չի լինում դա, որովհետև իրենք չեն կարողանում, չունեն այդ գրագիտությունը»։ Նա նաև հավելել է. «Երևի մեր երկրի ղեկավարը հույս ունի, որ մի օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանը Ամերիկայի տարածք է, ինչպես Հորմուզի նեղուցի դեպքում էր… Գուցե այդ պայմանավորվածությունն ունեն, ես չգիտեմ»։

Խոսելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման շրջանից՝ ՊՆ նախկին նախարարը փակագծեր է բացել. «Երբ որ ինքը 2020 թվականին ստորագրեց նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես իր խորհրդականն էի, ինձ հարցրեց. «Ի՞նչ պիտի անեմ, պարոն Կարապետյան»։ Ասացի. «Եթե ստորագրել ես, պիտի հրաժարական տաս»: Որովհետև նման փաստաթուղթ ստորագրողը չպիտի մնար երկրի ղեկավար»։

Բացի այդ, Կարապետյանը հիշատակել է նաև նախարար եղած ժամանակահատվածում տեղի ունեցած մի զրույց. «Երբ նախարար էի, մի անգամ էլ հարց տվեց. «Պարոն Կարապետյան, կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես»։ Ասացի. «Քեզ կկալանավորեմ մենակ մի դեպքում՝ եթե դու դուրս գաս դավաճան»։ Այն ժամանակ չունեի այս հիմնավորումները, որոնք հիմա կան… Եթե դուրս գաս դավաճան… Այդպես ծիծաղեցինք, անցավ գնաց, բայց հասկացա, որ ինքը գիտեր, որ դավաճան է։ Դրա համար էլ մի քանի ամսից ինձ ազատեց, որովհետև հասկացավ, որ վաղ թե ուշ ես դա իմանալու եմ ու կալանավորեմ: Ու կկալանավորեի իրոք»։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում