Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից46-ամյա տղամարդը, ում ոտքին առկա է եղել պրոբացիոն սարք, անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոցԸնդդիմությունը պետք է անցում կատարի կոորդինացված գործողությունների․ Մենուա Սողոմոնյան
uncategorized

Բարաթը, թուղթը ո՞ւր է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ «Փաստն» անդրադարձել էր Լոռու մարզի Սարչապետ համայնքում առկա ջրի խնդրին: Ինչպես արդեն գրել էինք՝ գյուղի մի քանի թաղամասերի բնակիչներ 2016 թ. սեփական ուժերով ջրագիծ էին քաշել, ինչն այսօր «Վեոլիա ջուր» ընկերության կողմից անօրինական է որակվում:

Մենք խոսեցինք նաև «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանի հետ, ով գյուղացիների ինքնագործունեությունը որակեց օրենքի խախտում: Սարգսյանի խոսքով՝ ընկերությունն իրավունք չունի ապօրինությունը շահագործման ընդունել: Իսկ ապօրինություն է, քանի որ ըստ օրենքի՝ նման աշխատանքները պետք է կատարի շինարարական կազմակերպությունը և միայն նախագծի հիման վրա:

Այս հունվարի 1–ից Հայաստանում ջրամատակարարման վերաբերյալ օրենքները փոխվել են: Սարգսյանն ասում է, թե՝ իրենք ողջունում են բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ջրագիծ քաշել, սակայն պետք է միայն օրենքով շարժվել:

Դիտարկմանը, թե գյուղացիների ընկերությանն արված դիմումները մերժվել են, Սարգսյանը պատասխանեց՝ փաստեր ունե՞ն, որ դիմել են: Ըստ նրա՝ պետք է լինեն գրավոր դիմումներ այդ ամենն ապացուցելու համար. «Մեզ բարաթ է պետք, թուղթ: Հունվարի 1–ից գործող «Վեոլիա ջուրը» ի՞նչ կապ ունի այն նախագծերի հետ, որոնք իրականացրել է «Լոռիջրմուղ» կոյուղին: Այդ ընկերությունը չկա, լուծարվել է: Մենք մեղավո՞ր ենք, որ իրենց ժամանակին չեն ներառել: Այդ հին ընկերությունն այլևս չկա, հիմա մեր մեղքը ո՞րն է»:

Ըստ նրա՝ գյուղացին էլ կարող է շինարար վարձել, բայց նրանք պիտի լինեն լիցենզավորված, որովհետև նրա կառուցած ջրագիծը հետայսու շահագործելու է «Վեոլիա ջուր» ընկերությունը: Այսինքն՝ եթե նա վատ կառուցի, դրանից տուժելու է ընկերությունը:

«Մենք պարզապես միջնորդ օղակ ենք. մարդիկ մեզ դիմում են, մենք կազմում ենք տեխնիկական պայման, թե որտեղից որտեղ պիտի քաշվի ջրագիծը, որից հետո, եթե համաձայն են լինում, պատվիրում ենք շինարարական նախագիծ, իսկ շինարարի աշխատանքը վերահսկում է տեխնիկական վերահսկողություն ունեցող կազմակերպությունը: Այսպես է: Հիմա, քանի որ այդ մարդիկ ինքնագլուխ են կառուցել, մենք ուղղակի չենք կարող վերցնել շահագործման, իրավունք չունենք»,– ասաց Սարգսյանը:

Հարցին, թե այս դեպքում որն է լուծումը, պատասխանեց, որ գյուղացիները պետք է կառուցեն այնտեղից, որտեղից իրենք հաստատեն: Սակայն ինչ էլ կառուցեն, պետք է ունենա նախագիծ, կառուցողը՝ լիցենզիա, իսկ այդ աշխատանքներն էլ՝ վերահսկող: Ինքնագործունեությունն այս պարագայում արգելված է, ինչպես գազի և մյուս շինաշխատանքներում:

«Պարզապես մեր ժողովրդի հոգեբանության մեջ մտել է, որ ջուր է էլի, որ ես, ախպերներս կգանք, կքանդենք, կսարքենք: Հետո, երբ ձմեռը այդ բոլորը պայթում է վատ կառուցված լինելու պատճառով, մարդիկ բողոքում են, ասում՝ ջրմուղ արի, փրկի:

Ասում ենք ձեր ծախսն արե՛ք օրինական, դիմե՛ք մեզ: Մենք ձեզ ասենք ինչպես կառուցեք, ում միջոցով, ուզում եք՝ շինարարին դուք ընտրեք: Մենք ձեզնից փող չենք վերցնում, տալիս ենք դա շինարարին, նախագծողին կամ տեխնիկական վերահսկողությանը, մենք փող չենք ուզում: Միայն ուզում ենք կարգուկանոն լինի, որ դուք միշտ ջուր ունենաք, որպեսզի ջրի ցանցը ձմեռը չսառչի, որովհետև մենք ենք հետո գալու պատասխան տալու»,– նշեց նա:

Հարցին էլ, թե իրենք հիմա չեն կարող ստուգել արդյո՞ք այդ ջրագիծը համապատասխանում է նորմերին, թե ոչ՝ պատասխանեց, որ իրենք չեն կարող, քանի որ դա պետք է անի տեխնիկական վերահսկողություն իրականացնող մարմինը, իսկ իրենց ընկերությունում նման իրավասություններ ունեցող մասնագետներ չունեն:

Սարչապետի բնակիչ Գևորգ Բարոյանն էլ «Փաստի» հետ զրույցում հաստատեց, որ ջրագծի անցկացումը գյուղացիներն իրենք են կատարել, բայց ըստ նրա՝ ամեն ինչ արվել է ջրային տնտեսության կամ ջրմուղկոյուղու վերահսկողության ներքո: Վերջինս հստակ չէր հիշում վերահսկող կազմակերպության անունը:

Սրան Մուրադ Սարգսյանը պատասխանեց, որ իրենց ուզածը տեխնիկական վերահսկողությունը վկայող փաստաթղթերն են, որոնք, սակայն, չկան: Իսկ բանավոր խոսքերի վրա հիմնվել չեն կարող: