Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԸնդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցին Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանԹոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր Կամենդատյան18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանԱրշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Իսրայելը Թուրքիայի դեմ նոր կարմիր գիծ ունի. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 19/20-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱդրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համարՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակը՝ օգոստոսի 19-ից 23-ինԱբովյանում համայնքային հողամասի օտարման գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվելՌուսաստանում 12 ժամում խոցվել է 221 ուկրաինական ԱԹՍ․ Բրյանսկում զոհ և վիրավորներ կանՆարեկ Կարապետյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդրա ՔոուլինՄենք գնահատում ենք Ձեզ. Ծնունդդ Շնորհավոր , Հոպար ջան. Նարեկ ԿարապետյանՄսուրային ծառայությունները կընդլայնվեն․ Երևանում 6-12 ամսականների խումբ կգործարկվիԹրամփն ու Վենսը տարակարծիք են Իրանի հարցում․ The Washington PostՎանաձորում 19-ամյա երիտասարդը կեղծ օղի իրացնելու կասկածանքով ձերբակալվել է․ հայտնաբերվել է 3130 շիշ«Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Սերխիո Բուսկետսը վերադարձել է ակումբ՝ նոր կարգավիճակովՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումԹրամփն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումներըՕրեր առաջ հայտնաբերված նորածին երեխայի անձնական տվյալների պաշտպանության իրավունքն ու լավագույն շահը պետք է երաշխավորված լինեն. ՄԻՊՌուսական ագրեuիայի հետևանքով Ուկրաինային հասցված վնաuը գնահատվում է ավելի քան 600 միլիարդ դոլար. ՍիբիգաՎթար Գեղարքունիքում․ «ՎԱԶ 2107»-ը դուրս է եկել ճանապարհից և շրջվել, կան վիրավորներՖԻՖԱ-ն հեռացրել է Ինֆանտինոյին քննադատած տնօրենինԿասեցվել է «Հրաշք» ապրանքանիշի ըմպելիքների երկու տեսակի արտադրությունըՆոր Հաճնում 2 անձի մահվան պատճառ դարձած ողբերգական դեպքը եղել է վերանորոգվող պոլիկլինիկայում․ մանրամասներՄեկնարկեց Junius մրցաշարի վերջին փուլըՉի բարձրացել բժիշկների աշխատավարձը, նրանք աշխատում են մոտ 200% ավելի, քան աշխատել են առաջ․ Հասմիկ ԵնգոյանԿյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն էՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանի կենսագրությունըԼոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. ԲըրնհեմԹալինի իջևանատան պեղումների արդյունքում գրանցվել են առաջին ուշագրավ գտածոներըՆույն ձեռքը, որը ցեղասպանել է հայ ժողովրդին, այսօր էլ է մեզ սպառնում․ Ավետիք ՉալաբյանԱստծո օրհնությամբ մեր արդարադատությունը խելամիտ որոշում կկայացնի և ազատ կարձակի Չալաբյանին. Արմեն Գևորգյան2020 թվականի պատերազմից հետո Ավետիք Չալաբյանը իր երկրում համախմբում է արդարամիտ մարդկանց և իրականացնում համազգային ծրագրեր. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանը իր երկրին, ժողովրդին նվիրված արժանապատիվ հայ է. Լարիսա ԱլավերդյանՏիկին Բադալյանը առողջապահական ոլորտում պրակտիկ, մասնագիտական փորձ չունի. Աբրահամյան Սպառնում եք ԱԺ ամբիոնից, սա՞ է ՔՊ-ի ժողովրդավարությունը. Մարիաննա Ղահրամանյան Էնքան էիք վախեցել, որ չթողեցիք Սամվել Կարապետյանը տանից դուրս գա, դիսկոմֆորտ չունե՞ք.Արամ Վարդևանյան ԶՊՄԿ-ն միայն աշխատավայր չէ․ այն մեծ ընտանիք է, որտեղ յուրաքանչյուրի հաջողությունը դառնում է բոլորիս հպարտության առիթըԲակային տարածքները չեն կարող ծառայել որպես անհատական ավտոկանգառներ՝ ի հաշիվ մարդկանց անվտանգության ու կյանքի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան«Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնում
Քաղաքականություն

Մի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր Ավետիսյան

Հիմա, երբ նայում ենք մեր Ազգային ժողովի գործունեությանը և պարլամենտարիզմի դրսևորումներին, կարծում եմ՝ խելացի մարդկանց մոտ բնական հարց է առաջանում՝ արժե՞ր արդյոք ընկնել Արևմուտքի խելքին, փոխել մեր երկրի սահմանադրությունը և մեր երկրի կառավարման մոդելը դարձնել պառլամենտական, արդյո՞ք դա քաղաքականապես սխալ չէր, և նրանք, ովքեր գնացին այդ քայլին, չպետք է կրեն քաղաքական պատասխանատվություն և ընդունեն, որ իրենք ճակատագրական սխալ են գործել՝ հանուն Արևմուտքին դուր գալու կամ Արևմտյան շահերը սպասարկելու։ Իհարկե, այդտեղ կար նաև իրենց անձնական ամբիցիաները, բայց միևնույն է՝ դա արվել է կամ Արևմուտքին դուր գալու համար, կամ Արևմուտքի պատվերով, իսկ արդյունքը քաղում ենք բոլորս։

 Մի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն, վերցնել ու երկիրը դարձնել պառլամենտական կառավարման՝ քաղաքականապես տգետ և սեփական պետության շահերը չգիտակցված քայլերի արդյունք է։ Եվ, ցավոք սրտի, մեր ժողովուրդը կրում է այդ քաղաքական սխալների արդյունքները, իսկ մեր պետականությունը դրանից միայն տուժում է, բայց պատասխանատուներ չկան, չկան մարդիկ, ովքեր հայտարարեն, որ մենք սխալվել ենք, մենք սխալ ենք արել։ Հակառակը՝ յուրաքանչյուրը փորձում է իր սխալը բարդել դիմացինի վրա, և երբ մենք վերլուծում ենք Երրորդ Հանրապետության քաղաքական կյանքը, ստացվում է այնպես, որ որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու կամ մեղավոր չէ՝ ում ինչ ասում ես՝ իր սխալները բարդում է դիմացինի վրա և փորձում իրեն ձևացնել իբրև հրեշտակ։

 Եվ այս անպատասխանատվության մթնոլորտն է նաև ծնում, որ Հայաստանում քաղաքական կյանքը իրականում ոչ թե ծառայում է մեր ժողովրդի և պետության շահերին, այլ՝ ծառայում է այլ պետությունների՝ մասնավորապես Արևմուտքի շահերին և Արևմտյան գեոպոլիտիկ նպատակներին։ Սրա դեմը պետք է առնել, և սրա դեմը առնելու համար Հայաստանում պետք է ձևավորվի պատասխանատվության ընկալում ունեցող, սեփական երկրի շահերը հասկացող քաղաքական էլիտա։

 Դա, այո, առանց ժողովրդի հնարավոր չէ, բայց դրա առաջին քայլը պետք է լինի այն, որ իսկապես սեփական երկրին և ժողովրդին սիրող մարդիկ պետք է գիտակցեն, որ ժամանակ է, որ իրենք իրենց ուսերի վրա կրեն պատասխանատվություն, եթե նույնիսկ ողջ կյանքում քաղաքականությամբ չեն զբաղվել, չեն սիրում քաղաքականությունը և առհասարակ իրենց չեն տեսնում քաղաքականության մեջ։

Եվ միևնույն է՝ տեսնելով մեր քաղաքական մտքի սնանկությունն ու սեփական երկրի շահերը չգիտակցելու մոտեցումները, իրենց վրա պետք է պատասխանատվություն վերցնեն, միգուցե վերջին անգամ, բայց պետք է զբաղվեն քաղաքականությամբ։