Օդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մեկ օր առաջ «աջ նախաբազկի օտար մարմին» ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել մի անչափահաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խմբի կողմից պարզվել է, որ բուժօգնության տեղափոխվածը Արարատի մարզի բնակիչ, 2,5-ամյա տղա է։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հուլիսի 27-ին՝ ժամը 12։00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի զբոսայգում գտնվող տիրի հրաձգարանում երեխայի 28-ամյա հոր կողմից, «Տիր» տեսակի օդաճնշիչ հրացանը լիցքավորելու ժամանակ հրացանի մեջ դրված պարկուճը դուրս է թռել և դիպել երեխայի աջ նախաբազկի շրջանին՝ պատճառելով վնասվածք։
Հետևեք մեզ՝ այստեղ