ՌԴ ՊՆ․ 12 ժամում ոչնչացվել է ուկրաինական 215 անօդաչու
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՕՊ ուժերը 12 ժամվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական 215 անօդաչու թռչող սարք, հայտարարել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
Ուկրաինայի զինված ուժերը Ռուսաստանի տարածքը գրոհելու փորձեր են կատարել Մոսկվայի ժամանակով 08։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում։
ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ինքնաթիռային տիպի անօդաչու թռչող սարքերը որսացել և ոչնչացվել են Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռյազանի, Տուլայի, Տյումենի և Չելյաբինսկի մարզերում, ինչպես նաև Մոսկվայի տարածաշրջանում, Կրասնոդարի երկրամասում, Ղրիմում և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքների վրա։
Հետևեք մեզ՝ այստեղ