Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար Ղազարյան
Հասարակություն

Firebird-ի ԱԲ գործարանն իրականություն է. բացումը նշանավորվեց նոր ներդրումների մասին հայտարարությամբ

Firebird AI ընկերությունն օգոստոսի 8-ին Հայաստանում պաշտոնապես գործարկեց իր հավակնոտ մեգանախագիծը՝ տարածաշրջանի ամենամեծ արհեստական բանականության (ԱԲ) գործարանը։ Հրազդանի մերձակայքում գտնվող մեգակենտրոնի գործարկումը ազդարարում է ընկերության գլոբալ ԱԲ հարթակի մեկնարկը՝ Հայաստանը դիրքավորելով որպես ԱԲ հաշվարկային հզորությունների ռազմավարական կենտրոն։ 

Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան պաշտոնյաներ, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, համաշխարհային տեխնոլոգիական հսկա ընկերությունների, գիտական համայնքի ներկայացուցիչներ, ներդրողներ և ռազմավարական գործընկերներ։ Պաշտոնական բացման արարողությանը ելույթով հանդես եկան Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Դավիթ Թադևոսյանը, NVIDIA ընկերության հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, NVIDIA-ի ֆիզիկական ԱԲ սիմուլյացիաների տեխնոլոգիաների փոխնախագահ Ռև Լեբարեդյանը, ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Ժասլան Մադիևը, Firebird AI ընկերության համահիմնադիրներ Ալեքսանդր Եսայանն ու Ռազմիկ Հովակիմյանը։

«Նախագահ Դոնալդ Թրամփի հետ արհեստական բանականության և տեխնոլոգիական համագործակցության վերաբերյալ ԱՄՆ-Հայաստան Փոխըմբռնման հուշագրի ստորագրումից ուղիղ մեկ տարի անց մենք ունենք ահա այսպիսի ծանրակշիռ արդյունք»,-ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Firebird-ը նաև հայտարարեց, որ NVIDIA-ն մտադիր է ներդրում կատարել ընկերությունում՝ այս տարի CoreWeave-ի կատարած ավելի վաղ ներդրումից հետո: Կապիտալ ներդրումները կօգնեն Firebird-ին ընդլայնել իր գլոբալ ենթակառուցվածքն ու գործառնական ներկայությունը, ինչպես նաև ստեղծել ամենամեծ և ամենաառաջադեմ հաշվողական կլաստերները զարգացող շուկաներում։

«ԱԲ գործարաններն այն ենթակառուցվածքն են, որոնք անհրաժեշտ են պետություններին գիտելիք ստեղծելու, տնտեսական աճն առաջ մղելու և ԱԲ դարաշրջանում մրցունակ լինելու համար», - նշեց NVIDIA-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը: «Մենք Firebird-ի հետ Հայաստանում և Ղազախստանում կառուցում ենք ենթակառուցվածք, ինչը հետազոտողներին, ստարտափներին և արդյունաբերության ոլորտներին կտրամադրի հաշվողական այն հիմքը, որն անհրաժեշտ է տեղում արհեստական բանականություն մշակելու, աշխարհից նորարարներ ներգրավելու և համաշխարհային ԱԲ տնտեսությանը մասնակից դառնալու համար»,- հավելեց Հուանգը։

 

Մեգանախագծի առաջին արդեն իսկ գործարկված փուլի ներդրումները գերազանցում են 500 միլիոն դոլարը։ Մինչև 2027 թվականի վերջ գործարանի հզորությունները կընդլայնվեն՝ հասնելով ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների։ Նախագծի շրջանակում ԱԲ ենթակառուցվածքի հզորությունը կհասնի 300 ՄՎտ-ի, ինչի արդյունքում այն կդասվի Եվրոպայի խոշորագույն ԱԲ ենթակառուցվածքային հարթակների և աշխարհի ամենանշանակալի ԱԲ հաշվարկային կենտրոնների շարքին։ 

 

Կառուցված լինելով NVIDIA DSX հարթակի հիման վրա և միացված լինելով NVIDIA Spectrum-X Ethernet ցանցային համակարգին՝ Firebird-ի գործարանը մշակվել է ԱԲ ենթակառուցվածքների տնտեսական արդյունավետությունը բարձրացնելու նպատակով․ այն թույլ է տալիս նույն տարածքում տեղադրել մինչև 40 տոկոս ավելի շատ GPU-ներ և առավելագույնի հասցնել յուրաքանչյուր մեգավատի արդյունավետությունը։

Ընկերության ընդլայնման ռազմավարությունը դուրս է գալիս Հայաստանի սահմաններից։ Ղազախստանը դարձել է երկրորդ շուկան, որտեղ Firebird-ը «Data Center Valley»-ում ապահովել է 125 ՄՎտ ԱԲ ենթակառուցվածքային հզորություն՝ ստանալով Ղազախստանի կառավարության համապատասխան հաստատումները, ինչպես նաև ԱՄՆ առևտրի դեպարտամենտի Արդյունաբերության և անվտանգության բյուրոյի (BIS) արտահանման թույլտվությունը։ Միաժամանակ, մի շարք այլ զարգացող շուկաներում ընթացող ծրագրերի շնորհիվ ընկերությունը նպատակ ունի մինչև 2028 թվականի վերջն իր ԱԲ ենթակառուցվածքային հզորությունը հասցնել 2 ԳՎտ-ի՝ ձևավորելով աշխարհում ամենաարագ զարգացող ԱԲ ենթակառուցվածքային ցանցերից մեկը։

«Քանի որ արհեստական բանականությունը դառնում է յուրաքանչյուր ժամանակակից տնտեսության հիմնարար ենթակառուցվածքը, երկրներին անհրաժեշտ են վստահելի գործընկերներ, որոնք կարող են արագորեն ապահովել անվտանգ և ընդլայնվող ԱԲ հարթակներ», - ասաց Firebird-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Ռազմիկ Հովակիմյանը։ «Firebird-ը համադրում է իր փորձառությունը, NVIDIA-ի և առաջատար ենթակառուցվածքային մատակարարների հետ ռազմավարական համագործակցությունը, ԱՄՆ կարգավորող դաշտի փորձառությունն ու ընդլայնվող միջազգային ծրագրերի պորտֆելը։ Առաջիկա երկու տարիների ընթացքում ակնկալում ենք, որ մեր գլոբալ ԱԲ ենթակառուցվածքային հարթակի ընդհանուր հզորությունը կհասնի մոտ 2 ԳՎտ-ի՝ զարգացող շուկաներին հնարավորություն տալով անմիջականորեն մասնակցել համաշխարհային ԱԲ տնտեսությանը», - հավելեց նա։ 

Firebird AI-ի համահիմնադիր Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ վեց ամիս առաջ տարածքում պարզապես շինհրապարակ էր, իսկ այսօր այստեղ գործում է տարածաշրջանի խոշորագույն ԱԲ գործարանը, որը Եվրոպայի ամենահավակնոտ ԱԲ ենթակառուցվածքային ծրագրերից մեկի հիմքն է։

«Նման կարճ ժամանակահատվածում շինարարությունից մինչև գործարկման պատրաստվածության հասնելը վկայում է համաշխարհային մակարդակի ԱԲ ենթակառուցվածք աննախադեպ արագությամբ ստեղծելու Firebird-ի կարողության մասին։ Ավելի քան 70,000 NVIDIA Blackwell և Vera Rubin GPU-ների տեղակայման նախատեսվող ընդլայնման ճանապարհային քարտեզով Հայաստանը արագորեն դառնում է Եվրոպայի ԱԲ հաշվարկային կարևորագույն ուղղություններից մեկը և համաշխարհային ԱԲ տնտեսության ռազմավարական կենտրոն»,- հավելեց Ալեքսանդր Եսայանը։

«Արհեստական բանականության ապագան ձևավորելու են այն կազմակերպություններն ու երկրները, որոնք կարողանում են տեսլականը վերածել իրական կարողության», - ասաց Dell Technologies-ի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մայքլ Դելը։ «Firebird-ը ցույց է տալիս, թե ինչ է հնարավոր անել, երբ Հայաստանում ստեղծում ես արհեստական բանականության գործարան, որն ընդլայնում է տեղում ԱԲ-ի մշակման և կիրառման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները։ Dell Technologies-ի ենթակառուցվածքների վրա հիմնված այս գործարանը ստեղծում է սուվերեն արհեստական բանականության ներդրման համար ամուր հիմք և նոր հնարավորություններ բացում նորարարության, գիտահետազոտական գործունեության և տարածաշրջանի տնտեսական աճի համար»։

Firebird-ը նաև հայտարարեց, որ իր առաջին հաճախորդներից է Perplexity-ն։ Ընկերությունը կօգտվի Firebird-ի բարձր արտադրողականությամբ ԱԲ ենթակառուցվածքից՝ իր պատասխանների որոնման համակարգի և արհեստական բանականությամբ աշխատող թվային գործընկեր հարթակի աշխատանքն ապահովելու համար։ Այս համագործակցությունը կարևոր քայլ է առաջատար ԱԲ-կենտրոնացված ընկերություններին դեպի Հայաստան ներգրավելու և երկրի տեխնոլոգիական ու ստարտափ էկոհամակարգի հետագա զարգացումն ամրապնդելու համար։

ԱԲ գործարանի շինարարությունն իրականացվել է միջազգային բնապահպանական և էներգետիկ բարձրագույն ստանդարտներին համապատասխան։ ԱԲ գործարանը կարող է նպաստել Հայաստանի էներգահամակարգի առավել կայուն աշխատանքին։ Հովացման համակարգը կառուցված է փակ շրջանառության սկզբունքով, ինչը նշանակում է, որ ջուրը չի սպառվում ընթացիկ շահագործման ընթացքում և չի արտահոսում շրջակա միջավայր։

Առաջին փուլում Firebird AI-ի ԱԲ գործարանում աշխատելու է շուրջ 100 մասնագետ, իսկ նախագծի ամբողջական իրականացման արդյունքում Հայաստանում նախատեսվում է ստեղծել ավելի քան 300 բարձր որակավորում պահանջող աշխատատեղ։ Գործարանի հաշվարկային հզորությունները նախատեսված են սպասարկելու ինչպես տեղական, այնպես էլ միջազգային օգտատերերին։ Միևնույն ժամանակ, հաշվարկային հզորությունների մի մասը նախատեսված է Հայաստանի էկոհամակարգի զարգացման համար։ Դրանք հասանելի կլինեն տեղական ստարտափներին, համալսարաններին, հետազոտական կենտրոններին և գիտակրթական նախաձեռնություններին, այդ թվում՝ ՀՀ կառավարության կողմից ֆինանսավորվող ծրագրերի շրջանակում։

Նախագծի տնտեսական արդյունավետությունն արդեն իսկ արտացոլվում է պաշտոնական ցուցանիշներում․ 2026 թվականի առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկում առաջին անգամ հայտնվել է Firebird AI ընկերությունը՝ պետական բյուջե վճարելով 823 միլիոն դրամ հարկ։

Firebird AI-ի մասին

Firebird AI ընկերությունն ԱՄՆ-ում և Հայաստանում հիմնված արհեստական բանականության ամպային և ենթակառուցվածքային ընկերություն է, որը նախագծված է ապահովելու անվտանգ, լայնամասշտաբ և գլոբալ հասանելի GPU ենթակառուցվածք: Նրա առաքելությունն է ապակենտրոնացնել և հասանելի դարձնել առաջադեմ ԱԲ հաշվարկային հզորությունները՝ խթանելով նորարարությունն ինչպես հետազոտական, այնպես էլ մասնավոր և պետական հատվածների ձեռնարկատիրական ոլորտներում:

Firebird-ի հասարակայնության հետ կապերի գրասենյակ՝ [email protected]