Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր խնդիրն է Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները և ապահովել սահմանի բացումը՝ առանց Ցեղասպանության հարցից հրաժարվելու․ Նարեկ ԿարապետյանՀայ քաղաքական միտքը 6 ամսվա մեջ ունի մարտահրավեր՝ լուծելու գյուղատնտեսությամբ զբաղվող մեր հայրենակիցների խնդիրները․ Նարեկ ԿարապետյանՌուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան Brent-ն էժանացել է՝ մեկ բարելի համար հասնելով 83,22 դոլարի Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց Ազգային ժողովի 9-րդ գումարման նախագահ Եկեք ընդունենք «հակասաֆարովյան օրենք», որով ադրբեջանցիներին թույլ չենք տա 10 օրից ավելի գտնվել Հայաստանում․ Նարեկ ԿարապետյանՄարիաննա Ղահրամանյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Խաղաղության պայմանագիրը առանցքային նշանակություն ունի Բաքվի բանտերում գտնվող մեր հայրենակիցներին վերադարձնելու հարցում. Նարեկ ԿարապետյանԱյսօր, հազարամյա պատմության մեջ առաջին անգամ հայերն են որոշում իրենց ապագան․ Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) Նարեկ Կարապետյանի առաջին ելույթը Ազգային ժողովում Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿՄեր ազգային արժեքները փորձում են ոչնչացնել և ջնջել մեր հիշողությունից. Լիլիթ ԱրզումանյանԱնկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կաթողիկոսին պաշտոնական հրավեր չի ուղարկվել ԱԺ-ից․ Աննա ԿոստանյանՊարտքի մասին մարդիկ երկար չեն մտածում. Մենուա ՍողոմոնյանՊայքարը արժանապատվության և արդարության համար երբեք ապարդյուն չի անցնում. Հրայր ԿամենդատյանՄի մարդ, որը չունի անձնական ընկեր, չի կարող բարեկամական հարաբերություններ ունենալ որևէ երկրի հետ․ Արշակ ԿարապետյանԱզգային ժողովի առաջին նիստից հետո այցելեցինք Մայր Աթոռ և ստացանք Վեհափառի օրհնությունը Յունիբանկի մոբայլ հավելվածում հնարավոր է գրանցվել նաև imID-ի միջոցով 9-րդ գումարման Ազգային ժողովը լեգիտիմության լրջագույն խնդիր ունի. Հանրային Դաշինք Էդգար Ղազարյանն ԱԺ-ում լռության րոպե հայտարարեց՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների Արամ Վարդևանյանը նիստը նախագահողից պարզաբանում պահանջեց Վեհափառի բացակայության վերաբերյալ Տիբեթում արևային էլեկտրակայանները անսպասելիորեն ազդել են տեղի բնակիչների և շրջակա միջավայրի վրա Այսօրվանից՝ նոր խորհրդարան, նոր պատգամավորներ, քաղաքական ուժերի նոր հարաբերակցություն, և Հայաստանի համար՝ նոր սպառնալիքներ. Արտակ Զաքարյան Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջՄալաթիա-Սեբաստիայում ապօրինի առևտրի դեմ միջոցառումների ընթացքում շուրջ 8 տոննա ապրանք է առգրավվելԻսպանիան Սեուտայի սահմանի մոտ տեղադրել է լողացող պատնեշ՝ ապօրինի մուտքը կանխելու համարԿիևում ռուսական հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 33-ի, զոհվել է 9 մարդ«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան
Քաղաքականություն

Ռուբինյանի «զրոյական կետի» զրոյական արժեքը․ Տիգրան Դումիկյան

 Նոր ձևավորված Խորհրդարանում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն իր ելույթում շեշտադրեց խորհրդարանական քաղաքական մշակույթի վերականգնման անհրաժեշտությունը՝ կոչ անելով պատգամավորներին հաղթահարել այն կարծրատիպը, թե ԱԺ-ն վերածվել է անիմաստ վեճերի, վիրավորանքների և անհարգալից հռետորաբանության հարթակի։ Նրա գնահատմամբ՝ նման մթնոլորտը ձևավորվել է դեռևս 2018 թվականից, սակայն առավել սրվել է 2020 թվականի պատերազմից հետո, երբ ընդդիմությունը հրաժարվեց ընդունել իշխանությանը տրված ժողովրդի վստահության քվեն։ Այս համատեքստում Ռուբինյանը խորհրդարանական ընդդիմությանը կոչ արեց փոխհարաբերությունները սկսել «զրոյական կետից»՝ առաջնորդվելով մարդկային պարկեշտության և փոխադարձ հարգանքի սկզբունքներով։

Սակայն Ռուբինյանի ելույթի հիմնարար խնդիրը քաղաքական ճգնաժամի պատճառների միակողմանի մեկնաբանությունն է։ Նա փորձում է խորհրդարանական լարվածության արմատները վերագրել բացառապես ընդդիմության կողմից ընտրությունների արդյունքները չընդունելուն։ Այս թեզը ոչ միայն սուբյեկտիվ է, այլև չի արտացոլում եղած գործընթացների ամբողջական պատկերը։

Խորհրդարանական մշակույթի դեգրադացիան և քաղաքական շփման բարեկրթության սահմանների խախտումը չեն կարող դիտարկվել որպես ընդդիմության կամային որոշման հետևանք։ Դրանք, ըստ էության, ձևավորվել են իշխանության վարած քաղաքականության արդյունքում։ Քաղաքական հակասությունները խորացան ազգային հարցերի շուրջ ծանր հետևանքներ ունեցած իրադարձությունների ֆոնին՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմում կրած պարտությունից, Արցախի ամբողջական հայաթափումից, ՀՀ ինքնիշխան տարածքների մի մասի օկուպացիայից, Ադրբեջանի և Թուրքիայի հետ բանակցություններում իշխանության որդեգրած միակողմանի զիջողական քաղաքականությունից, Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ նախաձեռնված հակամարտող դիրքավորումից, ինչպես նաև ընդդիմախոսների նկատմամբ իրավական և վարչական ճնշումների հետևողական կիրառման պայմաններում։

Բացի այդ, վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում երեք հիմնական ընդդիմադիր ուժերի նկատմամբ դրսևորված ճնշումները, վարչական և քաղաքական ռեսուրսների անհավասար կիրառումը էականորեն խորացրել են ընտրական գործընթացների նկատմամբ հանրային անվստահությունը։ Այս իրողությունները չեն կարող անտեսվել, երբ քննարկվում են խորհրդարանական ճգնաժամի պատճառները։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև Ռուբինյանի հնչեցրած կոչի և Նիկոլ Փաշինյանի հետընտրական հռետորաբանության միջև առկա ակնհայտ հակասությունը։

Հետընտրական շրջանում Փաշինյանը բազմիցս հանդես է եկել ընդդիմության հասցեին կոշտ հայտարարություններով՝ խոսելով ձերբակալությունների, քրեական պատասխանատվության և ունեզրկման մասին։ Նման քաղաքական միջավայրում դժվար է ակնկալել, որ ընդդիմությունն իշխանության առաջարկած «զրոյական կետը» կընդունի որպես անկեղծ երկխոսության հիմք։

Հետևաբար, Ռուբինյանի կողմից խորհրդարանական քաղաքակրթության վերականգնման մասին հնչեցված կոչը, ավելի շատ հանրային ընկալումների վրա ազդելու փորձ է, քան ճգնաժամի իրական պատճառների ընդունում։ Ազգային անվտանգության, պետականության, տարածքային կորուստների, քաղաքական վստահության և իշխանություն-ընդդիմություն հարաբերությունների շուրջ ձևավորված ճգնաժամերը հնարավոր չէ հաղթահարել հռետորական կոչերով, քանի դեռ բացակայում է դրանց պատճառների քաղաքական և ինստիտուցիոնալ գնահատականը։ Եվ բոլորովին էական չէ, թե իշխանությունը քանիերորդ անգամ է վերարտադրվել կամ ընդդիմությունը քանի տոկոս ձայն է ստացել․․․