Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնության 6-րդ խաղափուլում Հայաստանի թիմը 2.5:1.5 հաշվով հաղթել է Իսրայելի թիմին, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
Նշվում է, որ Հայաստանի թիմին հաղթական միավոր է բերել ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը։
Միջազգային վարպետներ Վահե Սուքիասյանի, Բենիկ Ագասարովի և ՖԻԴԵ-ի վարպետ Ռուդոլֆ Փաշիկյանի խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով։
Հետևեք մեզ՝ այստեղ