Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Խնդիրը լուծվեց․ ինչպես խոստացել էինք Կուրթանի, Գյուլագարակի, Գարգառի մեր աշխատասեր գյուղացիներին․ Նարեկ ԿարապետյանԱկբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը Չկա այնպիսի ոլորտ, որտեղ Ծառուկյանի ընտանիքը ներդրում չունենա, նրա կողքին ենք. Իվետա Տոնոյան Ծառուկյանը փաստաբանների միջոցով բոլորիդ շնորհակալություն ա հայտնում իրեն աջակցելու համար Նարեկ Կարապետյանի հետ կապված միայն կարող է լինել քաղաքական հետապնդում, պատվեր ու վրեժխնդրություն Մեր թիմում երբեք տարաձայնություն չի եղել, կուռ ենք, կտեսնեք՝ ԱԺ-ում նոր որակ է լինելու. Վարդևանյան Պարո’ն Ծառուկյան, գիտենք՝ դուք չեք կոտրվի, մենք էլ չենք կոտրվի, հայ մարդը վիզը ծռած չի կարող լինել Դավիթ Ղազինյանն այսօր 15:00-ից հետո, պետք է լինի ազատ, բայց հատուկ մշակված ծրագիր է գործում Դավիթ Ղազինյանի գործը ռեկորդային արագությամբ ուղարկել են դատարան, գիտեին՝ մանդատ վերցնելու օրն է Նարեկ Կարապետյանը պատգամավոր է լինելու, բայց ԿԸՀ-ն իր մասով միջնորդություն պիտի այսօր քննի Սյունիքը՝ լուսանկարչի աչքերով․ Քաջարանում բացվել է Նվեր Զելյայի անհատական ցուցահանդեսըԲանակի կրճատումը փաստում է, որ մեր երկրում կապիտուլյացիոն ռեժիմ է տիրում. Արեգ ՍավգուլյանԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՄենք ձեր քաղաքական հետապնդումները տեսել ենք՝ մերկ ու դատարկ. Էդմոն Մարուքյան#ՀԻՄԱ. «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ԿԸՀ մուտքի մոտ. #ՈՒՂԻՂ Մյանմայում գործարկում են ամենամեծ արևային էլեկտրակայանըԻշխանությունների պատճառով մեր երկրում մարդիկ դարձել են շատ կոնֆլիկտային, իսկ կյանքը՝ լարված. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանSOLARON-ի իրական պատմությունը․ Վահե Շարաֆյանի բացահայտումները Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ» «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ» Դրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ» Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ» Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ» Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ» Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ» Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ» Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար Ղումաշյան
Քաղաքականություն

«Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայ գործարարների ունեզրկման գործընթացի մեջ և՛ անձնական վրեժխնդրություն, և՛ արտաքին պատվեր կա։ Ունեզրկում են ավելի շատ ռուսամետ կողմնորոշում ունեցող գործարարներին։ Ունեզրկելով և վերաբաշխելով կապիտալը՝ փորձ է արվում նաև նրանց պատկանող ընկերությունները վերցնել վերահսկողության տակ։ Շատ մեծ մտավախություն կա, որ 21-րդ դարում, երբ շատ դժվար է վերահսկել, թե ով է իքս կամ իգրեկ ներդրողի հետևում, կարող ենք կանգնել այն սպառնալիքի առաջ, որ Հայաստանը դառնա թուրք-ադրբեջանական տանդեմի դոլարային էքսպանսիայի զոհը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով վերջին օրերին և ամիսներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

Համբարյանի խոսքով, ցանկացած խելամիտ գործարար այս նեոբոլ շևիկյան քաղաքական դրսևորումներից հետո, այն է՝ մարդկանց ունեզրկում, սեփականության խլում պետականացնելու անվան տակ, կապիտալի վերաբաշխում, Հայաստանում ներդրում չի անի։ «Ներդրում անելու են թուրք-ադրբեջանական տանդեմի ներկայացուցիչները։ 21րդ դարում ենք ապրում, և Հայաստանի հայաթափման ու թրքացման պրոցեսը յաթաղանով տեղի չի ունենալու։ Պետք է քանդել այն ամենը, ինչ դեռ կա։ Կա դեռ գյուղատնտեսություն, արդյունաբերական որոշ ճյուղեր։ Եթե չես կարող քանդել, կարող ես ներդրումներ անել, զավթել այդ ամենը ու չաշխատեցնել։ Ռուսաստանի պատժամիջոցները մեր գյուղմթերքի և սննդի արդյունաբերության նկատմամբ ձեռնտու են Փաշինյանին։ Եթե նա այդքան մտածում էր մեր ու Արևմուտքի միջև տնտեսական հարաբերությունների սերտացման մասին, թույլ չէր տա, որ իր կառավարման տարիներին եռապատիկ ավելի կախվածության մեջ ընկնենք ռուսական շուկայից։ Եթե 2015 թվականին Հայաստանի արտաքին առևտրի ընդամենը 15,5 տոկոսն էր բաժին հասնում Ռուսաստանին, ապա 2024 թվականին այն հասել է մինչև 41 տոկոս, իսկ 2025 թվականին իջել է 36,5 տոկոսի։ Սա կարող եմ երկու ձևով բացատրել՝ կա՛մ Նիկոլը ռուսական պրոյեկտ է, կա՛մ դիտավորյալ Հայաստանի տնտեսությունը և առևտուրն էլ ավելի է կախվածության մեջ գցել Ռուսաստանից, որպեսզի հակառուսական ծրագրեր իրականացնելու պարագայում Ռուսաստանի պատժամիջոցների արդյունքում քանդի մեր գյուղատնտեսությունը և մեր սննդի արդյունաբերությունը։ Հեքիաթներ են, թե արդեն դուրս ենք գալիս եվրոպական շուկա»,-նկատում է մեր զրուցակիցը։

Իհարկե, մեծագույն մարտահրավերներն են Ադրբեջանից հնչող սպառնալիքները՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցք», ադրբեջանցիների «վերաբնակեցում» Հայաստանում և այլն։ «2025 թվականի փետրվարին Ադրբեջանի պահանջները հրապարակվել են Ալիևի ընտանիքին պատկանող «Բաքու թիվի» կայքում։ Դրանք էին՝ Սահմանադրության փոփոխություն, «Զանգեզուրի միջանցքի» բացում, հայկական բանակի թուլացում, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում և ներողություն խնդրել Ադրբեջանից 30 տարվա «օկուպացիայի» համար ու փոխհատուցում տրամադրել։ Այս հինգ շանտաժ-նախապայմաններից երեքը գրեթե կատարված են՝ բանակի թուլացումը, ամբողջ տարածաշրջանը եռում է պատերազմի մեջ, երկրները մեծացնում են իրենց ռազմական բյուջեները, մենք և՛ ծառայության ժամանակը, և՛ ռազմական բյուջեն կրճատում ենք, իսկ կաբինետային աշխատողների թվաքանակը ավելացնում, «TRIPP» ծրագրով, ըստ ամերիկյան մամուլի, համաձայնել ենք Հայաստանում անցնող ենթակառուցվածքներից օգտվելուց ստացվող գումարի 30 տոկոսը նվիրել Ադրբեջանին։ Մնում է Սահմանադրությունը փոխելն ու Հայաստանը թուրքերով բնակեցնելը։ Սահմանադրությունն արդեն պատրաստ է, համոզված եմ, որ այն գրվել է Բաքվում։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը ևս պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նիկոլը խաբում է հայաստանյան հանրությանը և հատկապես իրեն հավատացող զանգվածին, որ Ադրբեջանն այն պետությունն է, որն իրեն անկախ է հռչակել 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով։ Ադրբեջանի Սահմանադրության հենց առաջին կետում գրված է, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունը 1918-20 թթ. գոյություն ունեցած Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության ժառանգորդն է։ Այն իր տարածքներն է համարել ոչ միայն Արցախը, այլ նաև Սյունիքը, Վայոց ձորը, Գեղարքունիքի և Տավուշի մարզերի ողջ արևելքը և Արարատի մարզի հարավը, ու Հայաստանին «թողել» էր ընդամենը 11 հազար քառակուսի կիլոմետր տարածք՝ ըստ Բաթումի պայմանագրի։ Նիկոլը մի քանի անգամ նշել է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը ևս պարունակում է տարածքային պահանջներ Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Նա չի բարձրաձայնում այս հարցն իբր խաղաղության գործընթացը չտորպեդահարելու համար։ Մյուս կողմից՝ «Զանգեզուրի միջանցքը» միայն Մեղրիի տարածաշրջանով անցնող ենթակառուցվածքները և «TRIPP»-ը չեն։ Թող մեր քաղաքացիները բացեն Ադրբեջանի նախագահի, համապատասխան գերատեսչությունների պաշտոնական կայքերը և տեսնեն, թե ի՞նչ է իրենից ներկայացնում «Զանգեզուրի միջանցքը»։ Այն, ըստ ադրբեջանցիների, Սյունիքի և Վայոց ձորի մարզերն են, որոնց տարածքով իրենք բազմաթիվ լոգիստիկ հանգույցներ են կառուցելու, որպեսզի Նախիջևանի տարածքով բուն Ադրբեջանը կապեն Թուրքիայի հետ։ Ադրբեջանցիներով Հայաստանը բնակեցնելն ընդամենը կարճ ժամանակի հարց է։ «Հայաստանը Արևմտյան Ադրբեջան է» ծրագիրն իրականացնում է ոչ թե ինչ-որ հասարակական կազմակերպություն, այլև այն հովանավորում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմը։ Դրա՝ բոլոր հարթակներով պրեզենտացիաներին՝ լինի դա գիտական, մանկավարժական, մշակութային, քաղաքական, քաղաքագիտական, մասնակցում են Ադրբեջանի նախագահի ընտանիքի անդամները։ Ուստի հույսեր փայփայել, թե մենք չխոսենք արցախահայության վերադարձի մասին, որ իրենք էլ չխոսեն «Արևմտյան Ադրբեջանի» մասին, սին են։ Արցախահայության վերադարձը համեմատում են 1988-89 թթ. Հայաստանը լքած ադրբեջանցիների հետ, որոնք այդ ժամանակ կորցրել էին բոլոր իրավունքները բռնագաղթված կոչվելու։ Հայաստանի Խորհրդային Հանրապետության բյուջեից 110 միլիոն դոլար 1989 թվականին փոխանցվել է Ադրբեջանի Խորհրդային Հանրապետության բյուջե՝ Հայաստանը լքած ադրբեջանցիներին փոխհատուցելու համար։ Նրանց 95 տոկոսն իր կահ-կարասին տարել է, գույքն էլ վաճառել՝ ի տարբերություն Սումգայիթը, Գանձակը, Բաքուն և Ադրբեջանի այլ հայաբնակ տարածքները լքած հայերի, որոնց 98 տոկոսը մազապուրծ փրկվել է»,-եզրափակում է Գագիկ Համբարյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում