«Տոտենհեմը» իրականացրեց ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը. պաշտոնական
Կենտրոնական կիսապաշտպան Մատեուշ Ֆերնանդեշը «Վեստ Հեմից» տեղափոխվել է «Տոտենհեմ»։ Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտնում են երկու ակումբների մամուլի ծառայությունները։
Գործարքի ֆինանսական մանրամասները չեն բացահայտվում, սակայն, ԶԼՄ-ների տեղեկություններով, 21-ամյա պորտուգալացու տեղափոխությունը «Տոտենհեմի» վրա արժեցել է 99,5 միլիոն եվրո (85 միլիոն ֆունտ ստերլինգ): Այս գործարքը դարձել է ռեկորդային լոնդոնյան ակումբի պատմության մեջ։ Նոր թիմի կազմում Ֆերնանդեշը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:
Նշվում է, որ խաղացողի համար մղվող պայքարում «Տոտենհեմին» հաջողվել է շրջանցել «Մանչեսթեր Յունայթեդին», «Լիվերպուլին», ՊՍԺ-ին և մի շարք այլ ակումբների: Ընդ որում, արդեն առաջիկայում լոնդոնցիները կարող են գերազանցել նոր սահմանած տրանսֆերային ռեկորդը՝ «Նյուքասլից» 100 միլիոն ֆունտ ստերլինգով ձեռք բերելով Սանդրո Տոնալիին:
Հիշեցնենք, որ Ֆերնանդեշը պորտուգալական «Սպորտինգի» սան է։ 2024 թվականի ամռանը նա տեղափոխվել էր «Սաութհեմփթոն», իսկ մեկ տարի անց համալրել «Վեստ Հեմի» շարքերը։
«Մրճահարների» կազմում անցկացրած իր միակ մրցաշրջանի ընթացքում պորտուգալացի ֆուտբոլիստը մասնակցել է 38 հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 4 արդյունավետ փոխանցման հեղինակ։