ԱՄՆ Հյուսթոն քաղաքում խոշոր hրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում
ԱՄՆ Հյուսթոն քաղաքի հարավ-արևելքում խոշոր հրդեհ է բռնկվել թափոնների վերամշակման գործարանում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Հյուսթոնի հրշեջ ծառայությունը ներկայումս պայքարում է թափոնների վերամշակման գործարանում բռնկված հրդեհի դեմ»,- ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։
Կրակի մարման աշխատանքներին ներգրավված են 200 հրշեջներ։ Նշվում է, որ օդում վտանգավոր մասնիկների պարունակության ցուցանիշները մնում են անվտանգ մակարդակի վրա։ Միջադեպի հետևանքով տուժողներ չկան։