Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

75 տարի առանց միջադեպի․ ԶՊՄԿ պայթեցնողների բացարձակ ռեկորդը Այն մասին, թե ինչ հեռահար հետևանքներ է ունենալու Փաշինյանի կողմից ընտրությունների ինստիտուտի ապալեգիտիմացումը․ Ավետիք Չալաբյան«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» «Ընտրությունների արդյունքները բացահայտ կեղծված են». «Փաստ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Ինչո՞ւ է իշխանությունն ինքն իրեն դնում զավեշտալի վիճակում. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» Երկրում սոցիալական բունտ է հասունանում, այն անխուսափելի է. Հրայր ԿամենդատյանԱշոտ Մելիքյանին հիշեցնենք՝ մեր խմբագրությունը զբաղվում է բացառապես լրատվական գործունեությամբՀիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանՍամվել Կարապետյանի ընկերությունների շրջանառությունը Հայաստանի հետ ավելի շատ է, քան ամբողջ Հայաստանի առևտուրը Եվրոպայի հետ․ Արթուր Միքայելյան«Արևմտյան Ադրբեջանի» օրակարգը նոր թափով․ Բաքուն շարունակում է Հայաստանի նկատմամբ հավակնությունների քարոզչությունը«Ազատության» հրապարակում շարունակվում է քարոզարշավը. դու ևս կարող ես միանալԻ՞նչ են սկսել խոսել ադրբեջանցիները ընտրություններից հետո. Նարեկ ԿարապետյանՄեր ընտրողներն արժանապատիվ քաղաքացիներ են, ովքեր նման ճնշումների ու ներազդեցությունների պայմաններում՝ չվախեցան, չմանիպուլացվեցին, չնահանջեցին․ Գոհար ՄելոյանԵս գիտեմ իմ անելիքը` պայքարս շարունակվում է. Արեգա ՀովսեփյանՍիրելի հայրենակիցներ, իմացեք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ լեգիտիմ է․ նա չի հաղթել ընտրություններում․ Անուշ ՄիրզոյանԸնդամենը երկու լուր` օրվա լրահոսից որ հետևություներն ինքներդ արեք. Մարիաննա ՂահրամանյանԵրիտասարդական ներուժից մինչև իրական լուծումներ․ ԶՊՄԿ-ի մասնակցությունը CaseKey-ինԻրական խաղաղություն ունենալու համար պետք է ուժեղ լինենք․ Արսեն ԳրիգորյանՀասարակությունը հաշտ չէ ստեղծված իրավիճակի հետ․ Ատոմ ՄխիթարյանՄենք ուղղակի պետք է փորձենք պատմությունից դասեր քաղել, ուսումնասիրել մարդկության պատմության քաղաքական միտքը՝ սխալներից խուսափելու համար․ Մհեր ԱվետիսյանՓաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը Սպասվում է առանց տեղումների եղանակ. առանձին շրջաններում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ Քիչ առաջ ջրասուզակներն և փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ Հայաստանի կանանց թենիսի հավաքականը պատմական հաջողություն է գրանցել՝ 17 տարվա դադարից հետո վերադառնալով II խումբ 8-րդ օրն է՝ Փամբակ գետում որոնում են 13-ամյա աղջկան34 միլիոն եվրո՝ ձախողումները քողարկելու համար. ո՞ւր հասցրին հայկական արտահանումը «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ո՞ւր կորավ 1988-ի միասնական և հայրենասեր հայ ժողովուրդը․ Լիլիթ ԱրզումանյանԱյն մասին, թե ինչպիսի լեգիտիմության ճգնաժամ է առաջացել գործող վարչախմբի համար. Ավետիք ՉալաբյանՄբապեն նշել է աշխարհի երկու լավագույն ֆուտբոլիստներին Գյումրի-Քարակետ մայրուղու Արտենի գյուղի տարածքում բախվել են մարդատար «Գազելը» ու «Զիլ» բեռնատարը․ կա 1 զnh, 11 տուժած Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի Երկրաշարժ՝ Իջևանից 20 կմ հյուսիս-արևմուտք 3 քաղաքացու վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 5 քաղաքացու վիճակը՝ ծանր․ ԱՆ-ն՝ Արտենի գյուղի մոտակայքում տեղի ունեցած վթարի մասին Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 7 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Ստորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նՎաղվանից սկսած աստիճանաբար օդի ջերմաստիճանը կսկսի նվազել․ Գագիկ ՍուրենյանՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանՀորմուզի նեղուցում hրադադարի ժամանակահատվածում անցման համար վճար չի գանձվելnւ, այն չի գանձվելու նաև այդ 60 օրից հետո, եթե միայն դա չանի ԱՄՆ-ը․ Թրամփ1 զnh, 6 վիրավnր. Արագածոտնի մարզում բшխվել են «Chevrolet Volt»-ը և «Opel»-ըԹշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջը
Քաղաքականություն

«Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Սկզբունքորեն, աննախադեպ է, որ համապետական ընտրություններին մասնակցած 18 քաղաքական ուժից 7-ը դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքներն ու դրանց վերաբերյալ ԿԸՀ կայացրած որոշումը: Եթե նշված 18-ից հանենք կամ մի կողմ դնենք Փաշինյանի իշխող ՔՊ-ն ու վերջինիս «սատելիտները», ապա կստացվի, որ ընտրություններին մասնակցած ուժերի կեսից ավելին վիճարկում է տեղի ունեցածի արդյունքներն ու օրինականությունը:

ՍԴ դիմած ուժերն են՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը և, որքան էլ տարօրինակ չհնչի, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը»: Ինչպես հայտնի է, ՍԴ-ն բոլոր 7 ուժերի դիմումները միավորել է և կքննի հունիսի 26-ին՝ բանավոր ընթացակարգով: Եթե թվարկված շարքից մի կողմ դնենք նաև վերջին քաղաքական միավորին, ապա կտեսնենք, որ հիմնական ընդդիմադիր ուժերը, նաև՝ որոշակիորեն ընդդիմադիր, բայց համեմատաբար քիչ ձայն ստացածները վիճարկում են հունիսի 7-ի ընտրության արդյունքները: Ըստ որում, վիճարկողները դրա համար ունեն առավել քան բավարար հիմքեր, որոնց դեռ կանդրադառնանք:

Մեծ հաշվով, եթե զուտ մաթեմատիկորեն խոսենք, ապա նույնիսկ ԿԸՀ պաշտոնապես հրապարակած տվյալներով, ընտրության պաշտոնական արդյունքներն ու այդ ընտրությունների օրինականությունը վիճարկում են ուժեր, որոնք ստացել են շուրջ 630 հազար քվե: Սա ինքնին հուշում է, որ ընտրական գործընթացում էական խնդիրներ են եղել, որոնք աղավաղել կամ խեղաթյուրել են ընտրողների կամարտահայտության պատկերը:

Քաղաքական տեսանկյունից՝ հունիսի 7-ի ընտրությունների պաշտոնական արդյունքները չեն արտացոլում հասարակության տրամադրությունների իրական պատկերը: Եվ սա ամենից էական խնդիրն է: Խնդիր, որը երկիրը կանգնեցրել է ոչ լեգիտիմ իշխանություն ունենալու քաղաքական ճգնաժամի առաջ, ըստ որում՝ դեռ նախորդած շրջանից եկող համակողմանի ճգնաժամը չհաղթահարած կամ չհանգուցալուծած:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի ներկայիս կազմին, ապա պարզ է, որ միայն անուղղելի միամիտը կարող է լուրջ ակնկալիքներ ունենալ: Բանն այն է, որ ՍԴ ներկայիս կազմը մեծապես ՔՊ-ի կողմից է նշանակված՝ Նիկոլ Փաշինյանի կողմից դատական համակարգի «յուրայինացման» գծի մեջ: Ավելին, ՍԴ կազմում կան դատավորներ, որոնք ոչ այնքան վաղուց ուղղակիորեն ներգրավված են եղել ՔՊ-ի (խմբակցության) և իշխանական «Հանրապետություն» կուսակցության գործունեության մեջ: Ու տրամաբանական է կայացված որոշումը, որ նրանք՝ Վլադիմիր Վարդանյանն ու Արտակ Զեյնալ յանը չեն մասնակցի «ընտրության գործի» քննությանը: Ու որքան դա տրամաբանական է, նույնքան անհասկանալի է, թե ինչու ճիշտ այդպիսի որոշում չի կայացվել ՍԴ մեկ այլ դատավորի՝ Սեդա Սաֆարյանի վերաբերյալ, քանի որ նա ժամանակին (2021թ.) պատգամավորության թեկնածու է եղել Արման Բաբաջանյան-Շիրինյան դաշինքով, իսկ Բաբաջանյանն այդ «գործով» ՍԴ դիմողներից մեկն է: Երեկ հայտնի դարձավ, որ «Հայաստան» դաշինքը դիմում կներկայացնի ՍԴ, որ Սեդա Սաֆարյանը ևս չմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը։

Ինչևէ: Վերադառնալով բուն խնդրին՝ նկատենք, որ ՍԴ դիմած քաղաքական ուժերն ու իրենց լիդերները, ներկայացուցիչները, անշուշտ, միամիտներ չեն: Պարզապես նախանշված իրավական, եթե կուզեք՝ իրավա-քաղաքական ճանապարհը դա է. եթե համաձայն չեն ընտրությունների հրապարակված պաշտոնական արդյունքների հետ, ապա դրանք վիճարկելու տեղը Սահմանադրական դատարանն է: Այսինքն, հետագայում նոր իրավական ու քաղաքական գնահատականներ տալու և դրանից բխող գործողությունների դիմելու համար նախ պետք է պահել ընթացակարգը: Պետք է կարծել, որ ընդդիմության հիմնական ուժերի մոտեցումը հենց այդ շրջածիրում է:

Այս ամենի հետ կա նաև ոչ պակաս կարևոր հանգամանք՝ կապված հենց վիճարկվող ընտրությունների հետ: Մեզանում կա տարածված թյուրընկալում, թե ընտրությունը գերազանցապես քվեարկությունն է: Մինչդեռ դա, մեղմ ասած, այնքան էլ այդպես չէ: Քվեարկությունը ընտրական գործընթացի կարևոր փուլերից մեկն է միայն:

Նշված թյուրընկալումն էլ, ի դեպ, տարածվում է ընտրական ամբողջ գործընթացի վրա: Այսինքն, երբ մարդիկ ասում են՝ «կեղտոտ ընտրություններ», «կեղծված ընտրություններ», շատերը պատկերացնում են քվեատուփերի լցոնումները, «կարուսելը», քվեաթերթիկների թվի կեղծումը և այլն: Դրանք բոլորն, ինչ խոսք, ընտրախախտումներ են: Բայց գոնե հիմա ամենահիմնականը չեն, ավելին՝ հույս ունենք, որ դրանցից շատերը մնացել են անցյալում: Խոսքն, իհարկե, թվերի մանիպուլ յացիայի մասին չէ: Դա, ոնց հասկանում ենք, ոչ մի կերպ անցյալում չի մնացել:

Մի խոսքով, զուտ «լցոնային» կամ «կարուսելային» տեսանկյունից գուցե թե իսկապես խնդիրներ առանձնապես չեն եղել: Այդուամենայնիվ, դրանից այս վերջին ընտրությունները չեն դադարում անմաքուր, ոչ ազատ, կեղծված լինելու «դափնիներին» հավակնել:

Ու հարցն այն չէ միայն, որ քվեարկության արդյունքներն ամփոփելու ժամանակահատվածում ակնհայտորեն ինչ-ինչ մանիպուլ յացիաներ կատարվեցին: Հենց թեկուզ ձայների հաշվարկի ընթացքում ամփոփումը գիշերն ընդհատելու և միայն առավոտյան թվեր հրապարակելու փաստն ինչ ասես՝ արժե: Դեռ չենք խոսում կամայականորեն 3 տեղամասի արդյունքները զրոյացնելու և վերաքվեարկությունը զավեշտալի «հիմնավորումներով» մերժելու ԿԸՀ որոշման մասին:

Բայց բուն «ընտրական գործընթացը» շատ ավելի տարածական և ընդգրկուն է, եթե անգամ միայն նախընտրական քարոզարշավի շրջանից վերցնենք: Ու այդ գործընթացը ժողովրդավարական կամ ժողովրդավարության չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ են մի քանի կարևոր պայմաններ, օրինակ՝ մրցակցության հավասար պայմաններ ունենալը, իշխանության կողմից վարչական ռեսուրսի կիրառման հնարավորության էական սահմանափակումը կամ բացառումը, իրավապահ ու քննչական մարմինների անկողմնակալությունը: Բաներ, որ 2026-ին ոչ մի կերպ չեն ապահովվել: Լրիվ ընդհակառակը:

Այսինքն, ընդդիմադիր հիմնական ուժերը և իշխանությունը, նաև այլ մրցակից ուժեր ունեցել են անհավասար պայմաններ, ընդդիմադիր գլխավոր ուժերից մեկի փաստացի լիդերը զրկված է եղել նույն ձևաչափով ընտրողների հետ ազատորեն հանդիպելու հնարավորությունից: Վարչական ռեսուրսը փաշինյանական իշխանությունը ամբողջովին չարաշահել է: Իրավապահ ու քննչական, ռեպրեսիվ մարմինները թիրախավորել են բացառապես ընդդիմադիր ուժերին, թիրախավորվել, ապա ձերբակալվել ու կալանավորվել են ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերի բազմաթիվ ներկայացուցիչներ, գործիչներ, առավելապես այն անձինք, որոնք համապետական կամ տեղական մասշտաբներով եղել են ակտիվ-կազմակերպիչներ, նախընտրական շտաբների ներկայացուցիչներ, ընդդիմադիրների նկատմամբ ռեպրեսիաները կրել են զանգվածային բնույթ և կազմալուծել են ուժերից շատերի նախընտրական շտաբների աշխատանքները:

Մինչդեռ իշխանության ու ՔՊ լիդերի նկատմամբ նման սահմանափակումներ ու սանկցիաներ չեն կիրառվել, նույնիսկ՝ մրցակիցների նկատմամբ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու և կյանքին սպառնալու բացահայտ դրսևորումների դեպքում:

Այս տեսանկյունից ուշադրություն գրավեց Լևոն Զարգարյանի վերլուծական անդրադարձը՝ հիմնված Հարվարդի համալսարանի քաղաքագետներ Սթիվեն Լևիցկու և Դենիել Զիբլատի՝ 2018-ին հրապարակված «Ինչպես են մեռնում ժողովրդավարությունները» աշխատության վրա: Ինչի մասին է խոսքը: Եթե խիստ հակիրճ, ապա խոսքը հենց ժողովրդավարության պատրանքի կամ նշված քաղաքագետների արտածած եզրույթով՝ «մրցակցային ավտորիտարիզմի» մասին է:

Նրանք տալիս են «ժողովրդավարության մեռնելու» 4 հիմնական հատկանիշ. ա) ընդդիմության լեգիտիմության ուրացում («պատերազմի եռագլուխ կուսակցություն» և այլն), բ) քաղաքական մրցակիցների (ընդդիմության) նկատմամբ բռնության թույլատրելիություն (ձերբակալումներ, պիտակումներ՝ «ահաբեկիչներ են», «ընտրակաշառք բաժանողներ են», անգամ՝ «օտարերկրյա գործակալներ», բնականաբար՝ առանց ապացույցների), գ) քաղաքացիական ազատությունների սահմանափակում (ճնշումներ Եկեղեցու դեմ, շանտաժներ, վարկաբեկման արշավներ, ընդդիմության համակիրներին աշխատանքից ազատելու ճնշումներ, անգամ համալսարանի մի ամբողջ ամբիոն լուծարեցին), դ) քաղաքական մրցակցության սահմանափակում:

Կարելի է ասել, որ Հայաստանի այս տարվա ընտրական գործընթացները տեղի են ունեցել հիշյալ քաղաքագետների նախանշած բոլոր հատկանիշների կիրառմամբ: Իսկ հանրագումարում դա հանգեցրել է «հայկական ժողովրդավարության» մահվան կամ առնվազն սուր տոքսիկոզի: Ավելի պարզ ասած՝ երբեմնի «ժողովրդավարության բաստիոնից» մնացել է սոսկ «բաստիոնը»՝ ավտորիտարիզմի, բռնապետության ժանգոտ փշալարերով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում