Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան
Հասարակություն

Հայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա

Ակբա Լիզինգի աջակցությամբ «Պրոմ Գրուպ» ընկերությունը ձեռք է բերել Volvo մակնիշի 20 նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով արդեն այս տարվա հուլիսին հայկական բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա:

«Պրոմ Գրուպ» ընկերությունն արտահանումը կիրականացնի սեփական տնտեսությունից. Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա գյուղում ընկերությունն Ակբա բանկի աջակցությամբ հիմնել է 5-րդ սերնդի 10 հեկտար տարածքով ջերմոցային համալիր, որը տարածաշրջանում եզակի է արհեստական բանականության բարձր հագեցվածության շնորհիվ։ Ջերմոցում նախատեսվում է ստանալ օրական 25-30 տոննա պրեմիում որակի լոլիկի բերք, որն անմիջապես արտահանվելու է:

«Որպեսզի հայկական բարձրորակ լոլիկը կարողանանք հասցնել եվրոպացի սպառողին, Ակբա Լիզինգի աջակցությամբ ձեռք բերեցինք Volvo մակնիշի նորագույն բեռնատարներ, որոնց միջոցով մեր ջերմոցի բարձրորակ լոլիկը կարտահանվի Եվրոպա: Քանի որ կար արտահանման անհրաժեշտություն, որոշեցինք ստեղծել սեփական լոգիստիկ հնարավորությունները»,- նշում է «Պրոմ Գրուպի» հիմնադիր տնօրեն Հայկ Հունանյանը:

Ձեռք բերված բեռնատարները լիովին համապատասխանում են եվրոպական բարձր ստանդարտներին և ի վիճակի են տեղափոխել մինչև 22 տոննա բեռ՝ ճանապարհին ապահովելով դրանց անթերի պահպանումը: Մեքենաները հագեցած են տեխնիկական լավագույն լուծումներով։ Բեռնատարները ձեռք բերելիս հատուկ ուշադրություն է դարձվել վարորդի հարմարավետությանը։

«Ակբա Լիզինգն ավելի քան 6 տարի համագործակցում է «Պրոմ Գրուպ» ընկերության հետ: Այս համագործակցության շրջանակում ընկերությանը տրամադրվել է շինարարական տեխնիկայի և սարքավորումների լիզինգ։ Այժմ էլ «Պրոմ Գրուպը» համալրվել է վերջին սերնդի 20 բեռնատարներով, որոնք էականորեն կխթանեն հայկական արտադրանքի արտահանումը»,- նշել է Ակբա Լիզինգի մատակարարների հետ համագործակցության բաժնի ղեկավար Վահագն Շմավոնյանը։

«Պրոմ Գրուպն» այժմ իրականացնում է հողային աշխատանքներ՝ ևս մեկ 10 հեկտար մակերեսով լոլիկի ջերմոցային համալիրի կառուցման համար: Ընդլայնվող ծավալներին զուգահեռ՝ ընկերությունը նախատեսում է մոտ ապագայում ավտոպարկը համալրել ևս 30 նոր բեռնատարներով։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

Ակբա Լիզինգի 100% բաժնետերը Ակբա բանկն է։

Ակբա Լիզինգը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։