Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մեր ընտանիքը պատրաստ է պատվով հաղթահարել այս փորձությունը․ կալանքի տակ գտնվող Սասուն Բադոյանի դստեր գրառումըՀորմուզի նեղուցում տարանցումը վերսկսելու համար շաբաթներ կպահանջվեն. FT ԿԸՀ-ի ապալեգիտիմացման վտանգը, մանդատների հարցը և քաղաքացիական պահանջը․ քննարկում Կարեն Կարապետյանի հետ․ Աննա ԿոստանյանՈւժեղ կազմ և մեծ սպասելիքներ. Հայաստանը վաղը կմրցի Ադրբեջանի հետՕդա եգիպտական ​​արմատներին. Van Cleef & Arpels-ի նոր բարձրակարգ զարդերի հավաքածունԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. ԱրաղչիԹունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Եթե ՔՊ ԿԸՀ-ն գրիչի մեկ հարվածով կարող է փոշիացնել 60 000 ձայն, ապա ինչ լեգիտիմության մասին կարող է խոսք լինել. Աշոտ ՄարկոսյանՄեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները Ձայների ջեբկիրը ու նրա արկածները. Գառնիկ ԴավթյանՍա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է. Բագրատ ՄիկոյանՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը«Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ Հունիսի 7-ը հայ ժողովրդի դեմ մղվող հիբրիդային պատերազմի գլխավոր ճակատամարտն էր․ Արեգ ՍավգուլյանԿԸՀ հերթական կեղծարարության, իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու, ՀՀ-ն արևմտյան Ադրբեջանի վերածելու փորձերի և Հայ ժողովրդի շահերի մասին. Արմեն ՄանվելյանՍերժի կոստյումին լավ էլ հարմարվել է. գնացեք ստորագրահավաքի, անցնենք գործի. Արշակ ԿարապետյանՀայաստանի Սահմանադրությունը Ալիևը չի որոշելու. Նարեկ ԿարապետյանՀայաստանում տեղի են ունեցել սարսափելի ընտրախախտումներ․ Արմեն ՄանվելյանԱնվավեր ճանաչվեց այն տեղամասերի արդյունքը, որտեղ ընդդիմությունը շատ ձայներ ուներ․ Մենուա ՍողոմոնյանՓոքր պետությունների պաշտպանությունը․ ինչո՞ւ է «զսպումը հնարավորությունը բացառելու միջոցով» դառնում ժամանակակից ռազմավարություն․ Արտակ ԶաքարյանԿապույտ, թե՞ սև. Ո՞ր արևային վահանակներն են ավելի լավ Լարսի ճգնաժամ. հայ վարորդների ահազանգը Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBankMoody’s-ը վերահաստատել է ԶՊՄԿ-ի B2 վարկանիշը՝ կայուն կանխատեսմամբԿԸՀ-ն խլել է ընդդիմությանը և ժողովրդին պատկանող մանդատները․ Ավետիք ՉալաբյանԸնտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» 2,5 միլիարդ դոլարի կորուստ․ ի՞նչ է սպասվում հայկական ապրանքներին` ռուսական արգելքից հետո. Հրայր ԿամենդատյանՏիրակա՛լ, փառքիդ օրերը վերջանալու են, մի՛ գնա բռնապետության. Ավետիք ՉալաբյանԲոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ» ԿԸՀ-ն ջնջում է ընտրության իրավունքը. մանդատագողություն բացահայտ ցինիզմով. «Փաստ» Հայտարարություն քաղացիական պահանջի և ստորագրահավաքի վերաբեերյալ․ ՀՃԿՁայների գողը, "Русалка" մուլտֆիլմի Ուրսուլան ու Նիկոլի 60.000 հոշոտած ձայները․ ՔՊ-ին անակնկալներ են սպասվում․ Գառնիկ ԴավթյանՀայաստանում իրենց իշխանություն հռչակած մարդկանց խումբը ադրբեջանական կլանի մի մասն էՀՀԿ-ն հայտարարություն է տարածելԻնչ պետք է անի ընդդիմությունը` հետընտրական պրոցեսներում հաղթանակի հասնելու համար. Էդմոն ՄարուքյանՆոր զգուշացում Մոսկվայից․ Ռուսաստանի հետախուզության ղեկավարը նախազգուշացնում է Հայաստանին Ոստիկանները գտել են ենթադրաբար գետն ընկած 15–ամյա երեխայի մորը. Նա հայտնել է, որ նա եղել է ընկերուհու հետ. դեռ որոնում են «Համահայկական ճակատ» կուսակցությունը հայտարարում է, որ միանում է ընդդիմադիր վեց քաղաքական ուժերի համատեղ հայտարարությանըԿոնվերս Բանկը վերանայել է ԱՄՆ դոլարով ավանդների պայմանները՝ առաջարկելով առավել բարձր տոկոսադրույքներSuebar. չիր և կոնֆետներ՝ առողջ քաղցրավենիք նախընտրողների համար«Դասավանդի՛ր հանուն Հայաստանի»-ն՝ «Մի դրամի ուժի» հունիս ամսվա շահառուԱՄՆ-ը պատասխանատվություն կկրի Իսրայելի կողմից հուշագրի խախտման համար. Էսմաիլ Բաղայի Լոռու մարզում 2 ժամ է՝ փրկարարները որոնում են Փամբակ գետն ընկած մոտ 15-ամյա աղջկան Հանքարդյունաբերություն և ռազմարդյունաբերություն. կապ, որի մասին քչերը գիտեն
Քաղաքականություն

Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակը նախապես հայտարարել էր, որ Ռոբերտ Քոչարյանն անձնական հարցերով 3 օրով պատրաստվում է մեկնել այլ երկիր: Ու դա նախապես հայտարարեցին, որպեսզի, «հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները՝ հանրությանը զերծ պահեն իշխանական կեղծիքների սպասվելիք չափաբաժնից:

Բայց եղավ այն, ինչը, ըստ Քոչարյանի գրասենյակի բնութագրման, «սպասելի էր այս մանր իշխանություններից». իշխանությունները պարզապես արգելեցին Ռոբերտ Քոչարյանի ելքը: Առանց որևէ օրինական հիմքի: Պարզապես մեկ մարդու քմահաճույքով:

Բայց հարցն այս խայտառակ միջադեպը չէ միայն: Առավել ևս, որ մինչ այս կամայականորեն արգելափակվել էր Գագիկ Ծառուկյանի ելքը, Նարեկ Կարապետյանի ելքը, շատ ավելի վաղ՝ նույնիսկ Ամենայն հայոց կաթողիկոսի ելքը:

Տվյալ դեպքում հատկանշական է այլ բան: Այն, որ սահմանապահ ծառայության հսկող տեսախցիկի տեսագրությունը, որտեղ երևում է նախագահ Ռոբերտ Քոչարյանը, արագորեն հայտնվեց իշխանական քարոզչամիջոցներում ու սկսեց ինտենսիվ շրջանառվել: Բաց թողնենք անգամ այն, թե ինչ ձևակերպումներով ու պիտակումներով ուղեկցվեց այդ վայրագ թիրախավորումը, թեպետ դա էլ է կարևոր: Այս պարագայում առանցքային հարցն այն է, թե ինչպե՞ս, ի՞նչ եղանակով են այդ ծառայողական տեսագրության կադրերը հայտնվել իշխանական քարոզչամիջոցում (պարզվեց՝ հարցումներ են ուղարկվել ԱԱԾ, թեպետ ակնկալելի է «լղոզված» պատասխանը): Պարզ է, չէ՞, որ առանց ԱԱԾ-ի «ամենավերին» թույլտվության կամ համաձայնության դրանք չէին կարող տրամադրվել որևէ լրատվամիջոցի:

Ավելին, դեռ մի կողմ թողնենք նաև մարդու իրավունքների, անձնական կյանքի իրավունքի հետ կապված տեղին հարցերը: Այն, որ Փաշինյանի ու նրա խմբի ներկայացուցիչների համար դրանք դատարկ հասկացություններ են, ի սկզբանե էլ պարզ էր: Խնդիրն այն է, որ Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում ու ըստ էության ամեն ինչ անում է, որպեսզի բոլոր պետական կառույցները, բոլոր պետական մարմիններն ու դրանց ղեկավարները հատեն հնարավոր ու անհնար «կարմիր գծերը»: Այսինքն, որպեսզի միայն ինքը չլինի մեղավոր ու պատասխանատու, ձևավորում է «շղթայական արատի» իր շրջանակը: Փաշինյանի նպատակներից մեկը պարզից էլ պարզ է. այդպիսով նրանք բոլորը հայտնվում են իրենից էլ ավելի մեծ կախվածության մեջ:

Դրա հետևանքը լինում է այն, որ բոլոր այդ ինստիտուտները բովանդակային առումով կազմալուծվում են, հիմնովին վարկաբեկվում են, իսկ ֆունկցիոնալ առումով վերածվում են բացառապես 1 անձնավորության կամակատարի:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում