Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Կան բազմաթիվ օրինակներ իշխանության կողմից «ընտրական պրոցեսի ջախջախման» մասին. Արման ԱբովյանՄենք հասկանում ենք, որ եթե փողոցային պայքարը սկսվի, ապա այն շատ անկանոն և զnհերnվ լի կլինի. Գոհար ՂումաշյանԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով․ Ուժեղ ՀայաստանԱյն մասին, թե որն է այս ընտրությունների առավել կարևոր արդյունքը, և ինչպես պետք է օգտագործել այն մեր հետագա պայքարի մեջ. Ավետիք ՉալաբյանԻրական առաջնորդը պետք է ժողովրդին ասի ճշմարտությունը, նույնիսկ եթե լավ գիտի, որ այդ ճշմարտությունը տվյալ պահին ժողովրդին դուր չի գալու․ Մհեր Ավետիսյան Հերքման ու ներողության պահանջ. Գոհար ՄելոյանԻրանի նախագահը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ընթացքում Իսրայելը չի հասել իր նպատակներին«Եմենի Սարդ-մարդ» մականունով էքստրեմալ ալպինիստը զոհվել է՝ ընկնելով հրաբխի խառնարանըԹրամփը և Զելենսկին կարող են հանդիպել G7 գագաթնաժողովի շրջանակներում Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան Երևանում 38-ամյա վարորդը, ոչ uթափ վիճակում, «Tesla»-ով մխրճվել է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան դիմաց կայանված դեսպանատան ավտոբուսի մեջԲողոքի ակցիա ԿԸՀ շենքի մոտ` ընտրության արդյունքները չեղարկելու պահանջով Կոտայքի մարզում «BMW»-ն հայտնվել է կայծակի հետևանքով վնաuված, ճանշինի կողմից փորված փոսումԲուրգերներ՝ սև խավիարի փոխարեն. ինչու են տեխնոլոգիական միլիարդատերերը զանգվածաբար հրաժարվում մասնավոր ինքնաթիռներում ուղեկցորդուհիներիցՀայ- ռուսական հարաբերությունները գազի գնի կամ Ռուսաստանում «ծիրան» վաճառելու մասին չեն․ Մհեր Ավետիսյան Վաշինգտոն նահանգում F/A-18 Hornet ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Քո ձայնը գողացել են` դուրս արի պայքարի․ Համահայկական ճակատԳեղարքունիքում բшխվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ կա 5 վիրшվոր Հավաքվում ենք ժամը 18:00-ին՝ ԿԸՀ-ի շենքի դիմաց. Շիրազ Մանուկյան «Քո ձայնը գողացել են, դուրս արի պայքարի» ստորագրահավաքն շարունակվում է Հորոսկոպ. ամսվա գլխավոր իրադարձությունը՝ ամառային արևադարձ Կատարը Իրանին առաջարկել է 12 միլիարդ դոլարի ֆինանսական աջակցության փաթեթ Իսպանիան և Արգենտինան այն երկու հավաքականներն են, որոնք այժմ լավագույն մարզավիճակում են․ Ռոդրի«Ուժեղ Հայաստանը» այսօր բողոքի ակցիա կանցկացնի ԿԸՀ-ի մոտ Այսօր ժամը 18.00-ին լինելու եմ ԿԸՀ-ի դիմաց, որ ՀՀ քաղաքացու ձայնը չգողացվի. Հայկ ՄամիջանյանՄարտունիում բшխվել են բեռնատար «Գազել»-ն ու «Opel»-ըԿարտոֆիլը կարող է հաջողությամբ աճեցվել արևային վահանակների ստվերումԱրյուն՝ Սիդնեյի լողափերին. շնաձուկն ափից ընդամենը 30 մետր հեռավորության վրա հարձակվել է կնոջ վրաՆարեկ Կարապետյանի շուրջ վարույթը՝ փաստերի՞, թե՞ քաղաքական նպատակահարմարության հարց․ Լիլիա ՇուշանյանԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին․ Իրանի ԱԳՆ37-ամյա Լևանդովսկին բանակցություններ է սկսել նոր ակումբի հետ Ընդդիմությանը աջակցելու որոշում և իշխանությունը ժողովրդին վերադարձնելու պարտականություն․ Արմեն ՄանվելյանԻսրայելի զինվшծ ուժերը հարվшծել են Լիբանանի հարավին «Մեծ Հայք» քարտեզի չելենջն իրականացնող Անդրանիկ Արմանդարյանն իր անվերապահ աջակցությունն է հայտնում «Համահայկական ճակատ»-ի նախաձեռնությանը«Մեր ընկերությունը ուղղակի տարիների պատմություն չէ»․ Արփի Գաբրիելյանը լուսանկար է հրապարակելՍա անընդունելի է, և մենք պետք է բոլորով վերջ տանք այս ոչ ադեկվատ ու անդաստիարակ պահվածքին․ պայքարը շարունակվում է՝ մինչև վերջ՝ մինչև փոփոխություն․ Անդրանիկ ԳևորգյանԻրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի հnւղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 9-ինՎարչական ռեսուրսն ու ճնշումները չապահովեցին իշխանության սահմանադրական մեծամասնությունը․ Իրրնա ՅայլոյանՌուսաստանի զինվшծ ուժերը առաջ են գնում կենտրոնական ռшզմական շրջանի բոլոր հատվածներում․ ՊուտինՀայ ոսկերիչ Ալեքս Մոսը Տակաշի Մուրակամիի համար ներկայացրել է ինքնատիպ ադամանդե վզնոց Հնդկաստանում ռшզմական ինքնաթիռ է կnրծանվել Վանաձորում բախվել են «Opel»-ը և «Ford Transit»-ը, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է 700-ից ավելի տնտեսվարող տուժել է, թութն ու ծիրանը տոննաներով թափում են. Արմաշում տնտեսվարողները տարակուսած ենԱնհրաժեշտ կլինեն գրավոր դիմումներ՝ Երևանում գրաֆիտիներ և որմնանկարներ ստեղծելու համար․ Երևանի քաղաքապետարանՍահմանադրական փոքրամասնություն․ իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ, դրանք տարբեր բաներ են․ Արթուր ՄիքայելյանԸնտրատեղամասերի արձանագրություններում հայտնաբերվել են անհամապատասխանություններ․ Արմեն ՄանուկյանԴեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում Գնացեք ազատության հրապարակ և մասնակցեք ստորագրահավաքին. Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը չի մարսելու այս տուրբուլենտությունը. Ռոբերտ ՔոչարյանԱրևային էներգիան Չինաստանի Տակլամական անապատը վերածում է կանաչ միջանցքի
Քաղաքականություն

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող. Արտակ Զաքարյան

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում, որովհետև նա գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող։ Այս մասին գրել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը։

«Խորհրդարանական ընտրությունները ճակատագրական էին և հանդիասացան ապազգային քաղաքականության վերալիցքավորման հերթական փուլը (2018թ, 2021թ, 2026թ)։

Հայաստանի և հանրային կարծիքի վրա ազդեցության համար արտաքին և ներքին պայքարը կշարունակվի ավելի թիրախավորված: Դա նշանակում է, որ Հայաստանի շուրջ լարվածության աճը, ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականությունը, հանրային դժգոհություններն ու ներքաղաքական պայքարն ավելի խճողված ու բարդ ընթացք կարող են ունենալ:

Դիվանագիտական խողովակներով ՀՀ կառավարիչները կխնդրեն, որպեսզի Փաշինյանին ընդունեն Մոսկվայում: Նա կփորձի ամեն գնով պայմանավորվել, որովհետև գիտակցում է, որ իր հակառուսականությամբ հեռու գնալ չի կարող։ Կրեմլը բնականաբար կպահանջի դադարեցնել եվրոպական նախագծերը, իսկ Փաշինյանը կփորձի դա ներկայացնել որպես բազմավեկտոր քաղաքականություն և սա ձեր դեմ չէ թեզերը: Պայմանավորվածությունների հասնելու հավանականությունը խիստ ցածր է, սակայն կողմերը կպահպանեն դիվանագիտական արարողակարգերը։

ՔՊ-ն չունի Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ պատգամավորների թիվ, որպեսզի հիմնական օրենքից հանի Անկախության հռչակագրով Արցախին ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանն արվող հղումները, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ առաքելությունը, վերաձևակերպի ընտանիքի նկարագրությունը, իրեն ենթարկեցնի դատարանները և այլն։ Դա պահանջում են նախ և առաջ Ադրբեջանն ու Թուրքիան՝ իհարկե Արևմուտքի լրիվ աջակցությամբ:

Նիկոլին անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կոչվող որևէ թղթի կտոր Բաքվի հետ, ինչը դեպի Արևմուտք ինտեգրման իրավա-քաղաքական պայմաններից մեկն է։

Առայժմ, օդում կապված անորոշությունների մեջ է նաև TRIPP ուղղի նախագիծը: ՔՊ-ի կոնֆլիկտածին քաղաքականության ու շահերի հակադրությունների ամենամեծ փունջը մնում է այս նախագծի հիմքում:

Մյուս հանգամանքը. ներկայումս Հայաստանը ռուսական գազին այլընտրանք պարզապես չունի։ Հավանաբար, ԵՆ-ն կառաջարկի գազատարների կառուցման տարբերակներ, սակայն դա շատ դանդաղ գործընթաց է։ Արդեն խոսվում է հին «Նաբուկկո» նախագծի մասին։ Հիմնական հարցն այն է, որ Հայաստանի էներգետիկ դիվերսիֆիկացիան կարո՞ղ է ապահովել միայն Իրանը։ Թեհրանը ստանում է էլեկտրաէներգիա և փոխարենը գազ մատակարարում, սակայն դա դեռևս ամբողջությամբ չի լուծում խնդիրը։ Այն Հայաստանի տնտեսության ու մեր քաղաքացիների սոցիալական կարիքների համար ունի հիմնարար նշանակություն։

Գլխացավանք և չլուծված հարց կարող է դառնալ նաև Ռուսաստանում հայկական ապրանքների (գուցե նաև հայկական կապիտալի, տրանսֆերների, աշխատաշուկայի) արգելափակումներն ու արտոնությունների միակողմանի վերացումները:

Մոսկվայում Հայաստանին շատ լուրջ են վերաբերվում և չեն ցանկանում կորցնել։ Ամենայն հավանականությամբ, Կրեմլը ճնշում կգործադրի Փաշինյանի վրա և կպահանջի հանրաքվե անցկացնել և պարզել, հայ ժողովուրդը ցանկանում է լինել Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ-ի հետ։ Այս երկընտրանքը Նիկոլի համար ոչ շահավետ օրակարգ է, և նա ամեն կերպ փորձելու է խուսափել դրանից։

Չնայած Եվրամիության և ԱՄՆ-ի կողմից խթանմանը, Հայաստանի իրական շարժը դեպի Արևմուտք զգալիորեն կդանդաղի։ Մոսկվան ունի ոչ շատ ուժեղ, բայց, այնուամենայնիվ՝ արգելակող ազդեցության լծակներ, իսկ Փաշինյանի հետ փոխադարձ համաձայնությունների հասնելու հավանականությունը՝ ցածր է։

Սա նշանակում է, որ 2026թ, ընտրության արդյունքները Հայաստանը մտցրել են բազմակողմանի կախվածության, ներքաղաքական կառավարման ճգնաժամերի, երկկողմ և բազմակողմ դիվանագիտական անվստահության, ֆինանսա-տնտեսական, ներքին բռնաճնշումների և անվտանգային նոր սպառնալիքների առավել բարդ ու հյուծող ժամանակաշրջան:

Մենք մտնում ենք մի փուլ, որտեղ հերթական անգամ պետք է փորձարկվի խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությունը, նրա ուժեղ և թույլ կողմերը՝ արտաքին ու ներքին աճող մարտահրավերների պայմաններում»,- նշել է նա: