Փաշինյանն Ադրբեջանի սրտի թեկնածուն է. Ավետիք Չալաբյան
Երեկ երկարատև դադարից հետո հյուրընկալվել էի 5-րդ ալիքի եթերում, որտեղ հեռուստալրագրող Անահիտ Հովհաննիսյանի հետ միասին քննարկեցինք վերջին կարևոր իրադարձությունները՝ զորահանդեսը, ՌԴ հետ հարաբերություններում լարվածությունը, Ադրբեջանի կողմից Փաշինյանին ցույց տրվող աջակցությունը, ադրբեջանցիների Հայաստանում վերաբնակեցման հարցը, և մի շարք այլ հարցեր:
Հատուկ ուշադրություն դարձրեցինք նրան, թե որքանով է իրատեսական ադրբեջանցիների վերաբնակեցումը Հայաստանում, ինչ նախանշաններ են արդեն վկայում դրա օգտին, և ինչու գործող իշխանությունը կարող շահագրգռված լինել դրանում, թեև փորձում է պնդել հակառակը: Ներկայացնում եմ ձեր ուշադրությանը, միասին այդ ծրագիրը ձախողելու հստակ ակնկալիքով: