Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

SpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրերՓաշինյանն ընտրություններից հետո այլևս ոչ մեկին չի այցելում և քաղցրավենիք չի բաժանում. Հրայր ԿամենդատյանԱյն գործարարները, որոնք այժմ աջակցում են Փաշինյանին, երկար այդպես շարունակել չեն կարող. Մենուա ՍողոմոնյանՄաքուր էներգիայի ապագան. լողացող արևային էլեկտրակայաններ Ընդդիմադիր ուժերը իրենց տարաձայնությունները պետք է մի կողմ դնեն և միավորվեն Փաշինյանին հեռացնելու համար. Աննա Կոստանյան
Քաղաքականություն

Ռուսական պատժամիջոցները իրական վնաս են հասցնում ՀՀ տնտեսությանը

Ռուսական գազի արտոնյալ գինը Հայաստանի համար կարող է ձևավորվել շուկայական հիմքի վրա, եթե Երևանը որոշի դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ «Մենք լսել ենք Հայաստանի ղեկավարության հայտարարություններն այն մասին, որ գոյություն ունի գրավիչ, առավել քան արտոնյալ գին ռուսական գազի համար, ռուսական էներգակիրների համար։ Դա իսկապես այդպես է, Ռուսաստանը շարունակում է մնալ էներգակիրների հուսալի և պատասխանատու մատակարար բոլոր երկրների, հատկապես մտերիմ դաշնակիցների և գործընկերների համար։

Այդպիսի ռեժիմ, սակայն, հնարավոր չէ այլ ինտեգրացիաների, այդ թվում՝ Եվրամիության մասնակից երկրների համար։ Այնտեղ գնային կատեգորիան բոլորովին այլ է, այն շուկայական է։ Սրա մասին շատ լավ գիտեն Երևանում մեր բարեկամները»,- ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։

Ռուսական կողմի այս նախազգուշացումը հերթականներից մեկն է։ Ընդ որում, Ռուսաստանն արդեն իսկ սկսել է տնտեսական պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ խորհրդարանական ընտրություններից առաջ, ինչը բավականին լուրջ վնաս է հասցրել առաջին հերթին հայ գործարարներին։ Այս օրերին էլ հայկական հարյուրավոր բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետում և չեն կարողանում ապրանք հասցնել Ռուսաստան։ Մինչ Մոսկվայից հայտարարում են «Ջերմուկի», հայկական կոնյակի, հայկական ծաղիկների ներմուծման արգելքի մասին, ակնհայտ է, որ արգելքը տարածվում է շատ ավելի մեծ թվով ապրանքների վրա։ Մասնավորապես, ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ Բագրատաշենի անցակետից ՍԱՏՄ-ն հետ է ուղարկել Ռուսաստան արտահանվող ելակը՝ պատճառաբանելով, թե արգելված նյութ են հայտնաբերել բեռում։

Միայն անցյալ տարի Հայաստանը 53 միլիոն դոլարի ծաղիկ է արտահանել հիմնականում Ռուսաստան, և այժմ ջերմոցներում հայ արտադրողների ծաղիկները պարզապես փչանում են, քանի որ արտադրողները հնարավորություն չունեն դրանք արտահանելու։ Մինչ Հայաստանի գործող իշխանություններն ու նրանց հաստիքային արևմտամետները հայտարարում են դեպի Եվրոպա սլանալու և հայկական ապրանքը Եվրոպայում ծախելու իրենց մտադրության մասին, Ռուսաստանը պրակտիկ կերպով ցույց է տալիս, թե ինչ հետևանքներ կունենա Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը։ Սա հենց քաղաքական իրական ճնշում է, որը ծանր հետևանքներ է ունենալու բոլորի, այդ թվում՝ հայ շարքային քաղաքացիների վրա։

Ուստի հարկավոր է գնահատել Նիկոլ Փաշինյանի իշխանության իրական արդյունքները, հասկանալ, որ այն ոչ միայն փչացնում է քաղաքական հարաբերությունները գործընկերների հետ, այլև ռեալ տնտեսական վնասներ է հասցնում Հայաստանի քաղաքացիներին։ Ի դեպ, բոլորովին զարմանալի չէ, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հայտարարել է, թե Հայաստանը շահագրգռված չէ խզել Ռուսաստանի հետ քաղաքական և տնտեսական կապերը, իսկ որևէ հարաբերություն որևէ երկրի հետ ուղղված չէ որևէ այլ երրորդ երկրի դեմ։ Որքան էլ Միրզոյանը նման հայտարարություններ անի, փաստն իրականում հակառակն է։

Տաթև Բադալյան