Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ավետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան Վանաձորում պատարագի են մասնակցել «Համահայկական ճակատ»-ի անդամներն ու «Մեծ Հայք» քարտեզների նախաձեռնության հիմնադիրըԻնչո՞ւ է Փաշինյանն ինձ դատի տվել. հիմա շատ հարցերի ինքը պետք է պատասխանի. Էդմոն Մարուքյան Թափանցիկ արևային վահանակներ, որոնք կարող են ամրացվել ապակե դռներինՍԴ որոշմամբ ապօրինությունները չհաղթահարվեցին, իսկ քաղբանտարկյալների թիվը պատմական ռեկորդի մոտեցավ. Արամ ՎարդևանյանԳույքագրում ենք Սիս համայնքի խնդիրները. Նարեկ ԿարապետյանԳագիկ Ծառուկյանի պաշտպանական կողմը հրապարակել է իրանական դատարանի վճիռն ու պարտավորագիրըՆախընտրական շրջանում քաղաքական պայքարը քրեական բարքերի տիրույթում էր. Արեգ Սավգուլյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամները այցելել են Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր
Քաղաքականություն

Բաց խոսակցություն պետական համակարգի հետ. Հրաչյա Ռոստոմյան

Իշխանությունը գնում է վտանգավոր սադրանքների ճանապարհով։

Իշխանության գլխավոր նպատակներից մեկը դարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը ընտրական գործընթացներից դուրս մղելը, քանի որ ԲՀԿ-ի արդյունավետ քարոզչությունն ու հասարակության տարբեր շերտերի հետ անմիջական աշխատանքը լրջորեն խաթարել են Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի բոլոր նախապես մշակված սցենարները։ Եթե ավելի անկեղծ՝ բոլորի սցենարները։

Սկզբնական փուլում Փաշինյանը փորձում էր ընտրություններում հաղթել իր ավանդական նարատիվներով՝ հասարակությունը պառակտելով, վախի և ատելության մթնոլորտ ձևավորելով, «խաղաղության» թեման շահարկելով։ Սակայն քարոզարշավի ընթացքը ցույց տվեց, որ այդ մեթոդներն այլևս չեն աշխատում, հանրային դժգոհությունն աճում է, իսկ իշխանության քարոզչական մեքենան ակնհայտորեն կորցնում է արդյունավետությունը։

Հենց այդ պատճառով էլ Փաշինյանը՝ ներքին և արտաքին խորհրդատուների հորդորով, փաստացի, անցել է այլ տրամաբանության՝ ծրագրային մրցակցությունը փոխարինելով ճնշումներով, և «սատկացնելու» սպառնալիքներով։ Պարտվող իշխանությունը սկսել է գործի դնել վարչական և ռեպրեսիվ ամբողջ գործիքակազմը, և հիմնական թիրախը Ծառուկյանն է ու իր թիմը։

Միևնույն ժամանակ, չի բացառվում, որ առաջիկա օրերին Փաշինյանի կողմից հնարավոր են նոր սադրանքներ (provocations, провокации provokasyonlar), կոնկրետ անձանց և ընտրական պրոցեսի դեմ, ինչի արդյունքում իշխանությունը կփորձի արհեստական իրավիճակներ ստեղծել, որոնք թույլ կտան հասարակական ցուցադրության նպատակով մայրաքաղաքում կենտրոնացված զինտեխնիկան և ուժային ներկայությունը օգտագործել հասարակական կարգի, անվտանգության «ապահովման» նպատակով:

Մենք կանխատեսել ենք Փաշինյանի քայլերի տրամաբանությունը, ինչպես նաև նրա կողմից բեմականացված քաղաքական սադրանքները։ Բայց շատ կարևոր է, որ պետական համակարգը, որի 95 տոկոսը հայրենասեր ու պարկեշտ մարդիկ են, գիտակցի, թե ուր կհասցնի այս ամենը, ուր կտանի պետությունը։

Այս պարագայում կոչ եմ անում ընդդիմադիր ազգային բոլոր ուժերին պահպանել սառնասրտությունը և չտրվել իշխանության և նրա հովանավորների հնարավոր սադրանքներին։ Փաշինյանի քաղաքական շանսը բախումների, լարվածության և քաոսի մեջ է, որովհետև միայն վախի մթնոլորտում է հնարավոր երկարաձգել քաղաքական գոյությունը։

Կոչ եմ ընդդիմադիր ազգային բոլոր ուժերին շեշտը դնել ընդհանրական շահի, և ոչ թե առկա տարաձայնությունների վրա։

Մեր բոլորի նպատակը բոլորովին այլ է՝ կառուցել Ուժեղ, Կարգին, Լուսավոր, Միասնական, Անվտանգ և, ի վերջո, ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ, որտեղ իշխանությունը ձևավորվում է ոչ թե սպառնալիքների, ատելության և ճնշումների, այլ ժողովրդի վստահության, ազգային համերաշխության և պետական պատասխանատվության հիման վրա։

Ես բաց խոսակցություն եմ ուզում սկսել պետական համակարգի հետ։ Դուք պետության ողնաշարն եք։ Դուք ամեն օր անում եք կարևոր ու ազգանվեր գործ։ Ձեր 95 տոկոսը ոչ մի կապ չունի այս անօրինականությունների հետ։ Իմ հորդորն է. մինչև հունիսի 7-ը չանել անօրինականություններ, հունիսի 7-ին քվեարկել ձեր խղճի ձայնով, որ Հայաստանը ձեր սխալ քվեարկությամբ չդառնա Արևմտյան Ադրբեջան, իսկ հունիսի 7-ից հետո դուք շարունակելու եք ձեր կարևոր աշխատանքը ու ոչ ոք ձեզ այլևս չի ստիպելու անել անօրինականություններ, ձեր խղճին ու համոզմունքներին դեմ քայլեր։

Խոսքս վերաբերում է նաև ՔՊ կուսակցության բազմաթիվ անդամների, այդ թվում ցածր, միջին ու բարձր պաշտոններ զբաղեցնող շատերին։ Մի արեք անօրինականություններ, արեք այնպես որ, հունիսի 7-ից հետո հանգիստ շփվենք, քայլենք Երևանի փողոցներով, իրար տեսնելիս բարևենք, սուրճ խմենք, զրուցենք։

Ոչ մի ընտրարշավ, ոչ մի պաշտոն, ոչ մի իշխանություն չարժի, որ մարդիկ անեն իրենց խղճին և օրենքին դեմ քայլեր։ Մենք ունենք մեկ ընդհանուր հայրենիք՝ Հայաստանը։ Եվ այն պիտի լինի երաշխավորված խաղաղությամբ, արդար ու բարեկեցիկ։