Էդմոն Մարուքյանը վստահ է՝ հայ-ռուսական հարաբերություններում առկա ճգնաժամը լուծելի է
«Հենց հիմա Լարսում խնդիր կա, հենց հիմա մեր ապրանքները հավաքում են ռուսական տարբեր խանութներից, և սա այսօրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունք է։ Այդ ճգնաժամը պետք է կարգավորենք, դա չի լինելու մեր ինքնիշխանության հաշվին. պարզապես ակնկալվում են նորմալ, գործընկերային հարաբերություններ, որոնց արդյունքում այս հարցերը կլուծվեն»,– հայտարարել է «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Մարուքյանը։