Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մյասնիկյան պողոտայում բախվել են 2 «BMW» ու «Hyundai Elantra»-ն Գլխավոր դատախազը պատասխանատվություն է կրում Փաշինյանի հանցավոր վարքագծի համար․ Ավետիք ՉալաբյանՈւժեղ Հայաստան դաշինքը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում է․ ուղիղՀզոր հայրենիք հնարավոր է կառուցել ուժեղ կրթությամբ․ Ատոմ ՄխիթարյանՎերջին դաս, նոր փուլ կյանքում․ ի՞նչ ունենք և ի՞նչ կարող ենք ունենալ հունիսի 7-ից հետո․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ անհետացավ Արարատը․ «Ուժեղ Հայաստան»Մեկնիր Փարիզ՝ Յունիբանկի Love Is… քարտով «Այսօր երազանքներիցս մեկն էլ իրականացավ». Սիլվա Հոկոբյան Ես միշտ եղել եմ Հայաստանի կողքին․ Սամվել ԿարապետյանՆարեկ Կարապետյանի էմոցիոնալ ողջույնը Մալաթիա Սեբաստիա համայնքի բնակիչներինԵրևանի քաղաքապետարանի հարևանությամբ բախվել են «Lexus»-ը ու մոտոցիկլը. կա 1 զnհ, 2 վիրավnրԿամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստան»Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամՍովորիր խաղալով․ ֆինանսական գրագիտության խաղերի շարք Idram-ի, IDBank-ի և «Նովոստի-Արմենիա»-ի հետՄեր խաղաղության բանաձևը ուժեղ դիվանագիտությունն է․ Սամվել ԿարապետյանԱվտոմեքենայում հայտնաբերվել է հղի կնոջ մարմինԺամկետային ծառայությունը դարձնելու ենք մեկ տարի․Սամվել ԿարապետյանԹող Ալիևի անունով երդվի, որ ինքը երաշխավորում է ադրբեջանցիների՝ Հայաստանում չհայտնվելը․ ԿարապետյանԸնդիմությունը հաղթելու է իշխանությանը․ ԿարապետյանՓորձելու են զենքերով ժողովրդին մոլորեցնել. Էդմոն Մարուքյանի և Փաշոյանի փոդքասթը՝ ՍարդարապատումՆա փոքրիկ ստախոս է․ Սամվել Կարապետյանը Փաշինյանին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը շարունակում է Մալաթիա-Սեբաստիայում․ ուղիղ Ափսոս են էս երեխեքը, որ ձեր նմանների ձեռքի տակ են մեծանում․ Աննա ԿոստանյանԳազի գնի խոստումներ ու տնտեսության խեղդումը․ հերթական հակասությունը իշխանության կողմից․ Հրայր ԿամենդատյանԱյսօր վերջին զանգ է, և մեր շրջանավարտներին շնորհավորելու ամենալավ ձևը մեր ապրելու ոճն է. Մհեր ԱվետիսյանՇնորհավորական ուղերձ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից ` փոփոխության սերնդին Վերջին զանգը ոչ միայն դպրոցական տարիների ավարտն է, այլև նոր ճանապարհի, նոր պատասխանատվության ու մեծ հնարավորությունների սկիզբը. Նաիրի Սարգսյան Փաշինյանի թիրախում «Բարգավաճ Հայաստանն» է ԵԱՏՄ՞, թե՞ ԵՄ. Հարցը բավական սուր է դրված Մասնակցի՛ր և քվեարկի՛ր, որ Հայաստանը լինի ուժեղ Փաշինյանը փորձում է նվազեցնել ընտրություններին մասնակցողների թիվը Իրար համբալ ասելով չենք կարող այս հարցերը լուծել. Մարուքյան«Ուժեղ Հայաստան» և «ՀայաՔվե»․ միավորվե՛նք, հզորանա՛նք և արարե՛նք Արևը կդառնա էլեկտրաէներգիայի գլխավոր աղբյուրն աշխարհում մինչև 2032 թվականը Համատարած վախի մթնոլորտն ու ընտրությունները. Էդմոն Մարուքյան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ուղերձը՝ Վերջին զանգի կապակցությամբՀՃԿ ներկայացուցիչ, ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյանի գրառումը«Համահայկական ճակատ»-ի ուղերձը` Կոմանդոսի ծննդյան կապակցությամբԱյս փոքրիկ խմբակը վաղուց հատել է քաղաքական ու բարոյական բոլոր կարմիր գծերը․ Նաիրի ՍարգսյանԴիմակավորված խուզարկություններ ընդդիմության դեմ․ նախընտրական ճնշումների նոր փուլ․ ԲՀԿ300 000 ադրբեջանցի չի վերաբնակեցվելու ՀՀ տարածքում․ Հրայր Կամենդատյան Հայկական ծաղկի արտահանումը դեպի ՌԴ արգելվեց․ Հրայր ԿամենդատյանՈւղիղ հեռարձակում․ Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հանդիպումը խմբագիրների հետ «Մասնակցի՛ր ընտրություններին. Եթե դու չես գնում ընտրության, Քո ապագան որոշում է ընտրության գնացողը». Գոհար Մելոյան «Ուժեղ Հայաստանի» հետ՝ հանուն ուժեղ ապագայի Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը միավորում են ջանքերը կիբերանվտանգության կրթության ոլորտումՓոփոխությու´ն հնարավոր է միայն Հայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ. Տիգրան Աբրահամյան Շիրակցիները շատ ջերմ ու անկեղծ են ընդունել Գագիկ ԾառուկյանինԱյն մասին, ինչն անխուսափելի է լինելու այս իշխանության վերարտադրության դեպքում․ Մենուա Սողոմոնյան Կամ դու կգաս ընտրության, կամ ադրբեջանցիները կգան. «Ուժեղ Հայաստանը»

Պաշտպանության նախարարության ծրագրերը թերակատարվել են 60.1%-ով. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է 2026թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման հաշվետվությունը։

Այսպես.

  • 2026թ. առաջին եռամսյակում պետական բյուջեի ընդհանուր եկամուտները կազմել են 668.5 մլրդ դրամ՝ եռամսյակային ճշտված պլանի ցուցանիշից 5.2%-ով ավելի։ Ծրագրային ցուցանիշի գերակատարումը հիմնականում ապահովվել է «հարկային եկամուտների» և «այլ եկամուտների հաշվին», մինչդեռ պաշտոնական դրամաշնորհների գծով շարունակվում է արձանագրվել քրոնիկ թերակատարում, ինչը վկայում է դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության և նախապես ստանձնած պարտավորությունների կատարման ոլորտներում թերացումների մասին։

Արձանագրվել է բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների զգալի ծավալների կուտակում (դրանց բանկային տեղաբաշխումից ստացվող տոկոսային եկամուտների աճ), որը հիմնականում կարևորագույն ծրագրերի գծով ծախսերի շարունակական թերակատարման հետևանք է և վկայում է բյուջետային քաղաքականության անարդյունավետության մասին։ 

  • 2026թ. առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի փաստացի ընդհանուր ծախսերը՝ 603.3 մլրդ դրամ, 29.6%-ով կամ 254.2 մլրդ դրամով պակաս են, քան նախատեսված է եռամսյակային ճշտված պլանով: Ծախսերի թերակատարման 46%-ը (116.8 մլրդ դրամ) ընթացիկ ծախսերի, իսկ 54%-ը (137.4 մլրդ դրամ) ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների գծով է: Ներքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի ֆինանսավորման եռամսյակային ծրագիրը թերակատարվել է 28.7%-ով: Պատկերն ավելի անմխիթար է արտաքին աղբյուրների հաշվին պետական բյուջեի ֆինանսավորման առումով. այս անգամ ևս (ինչպես նախորդ տարվա նույն ժամանակահատվածում) արտաքին աղբյուրների հաշվին ծախսերի կատարման տեսակարար կշիռը չափազանց ցածր է եղել՝ բյուջեի ծախսերի ընդամենը 0.7%-ը, կամ 4.3 մլրդ դրամն է ֆինանսավորվել արտաքին աղբյուրներից, ինչը եռամսյակային ճշտված պլանի ցուցանիշից շուրջ քառակի ցածր է, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի փաստացի մեծությունից՝ շուրջ 2.3 անգամ պակաս։

Պետական բյուջեի ընթացիկ ծախսերը՝ 560.9 մլրդ դրամ, ճշտված պլանի նկատմամբ թերակատարվել են 17.2%-ով: Այս հաշվետու ժամանակահատվածում ևս դրանց բոլոր բաղադրիչները թերակատարվել են։

Ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը (կապիտալ ծախսերը) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ էականորեն նվազել են՝ 43.4%, իսկ եռամսյակային ճշտված պլանի նկատմամբ ավելի քան քառակի թերակատարվել են՝ հիմնականում պայմանավորված ՀՀ ՊՆ կապիտալ ծախսերի թերակատարմամբ: Կապիտալ ծախսերի դեպքում ևս թերակատարումը վերաբերում է ծախսային բոլոր բաղադրիչներին։

Ծախսերի թերակատարման զգալի մասը Պաշտպանության, ԿԳՄՍ ու Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների պատասխանատվությամբ իրականացվող ծրագրերի գծով է։ Կատարողականը (տոկոսային արտահայտությամբ) առավել ցածր է Պաշտպանության, ՏԿԵ և ԿԳՄՍ նախարարությունների պատասխանատվության տակ գտնվող ծրագրերի գծով՝ համապատասխանաբար 39.9%, 62.7% և 65.6%:

Ծրագրերից շատերի գծով թերակատարումները քրոնիկ են, ինչը նշանակում է, որ գործող կառավարությունը պարզապես ի վիճակի չէ ապահովել մի շարք կարևորագույն ծրագրերի («Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում», «Թվային փոխակերպման գործընթացի իրականացում», «Զբոսաշրջության զարգացում», «Հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում, կառուցում, բարելավում» և այլն) արդյունավետ իրականացումը, այն դեպքում, երբ դրանցով է պայմանավորված գործող կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրով սահմանված թիրախների զգալի մասի ապահովումը։ 

  • ՀՀ պետական բյուջեն 2026թ. առաջին եռամսյակում կատարվել է 65.2 մլրդ դրամ հավելուրդով՝ ծրագրված 221.8 մլրդ դրամ պակասուրդի դիմաց։ Այսինքն՝ պետբյուջեի կատարման շեղումը պլանից 287 մլրդ դրամ է։ Հավելուրդի ձևավորումը հիմնականում պայմանավորված է ծախսերի զգալի թերակատարումով։

Բյուջեի ցածր կատարողականը սահմանափակում է տնտեսական ակտիվության և ենթակառուցվածքների զարգացման վրա պետական ծրագրերի ազդեցությունը և հանդիսանում է գործող կառավարության ցածր արդյունավետության լավագույն վկայություն։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով