Ստել են, ստում են և ստելու են․ Նաիրի Սարգսյան
«Նիկոլ Փաշինյանն այնքան պրոֆեսիոնալ կերպով է ստում, որ դժվար է մեղադրել նրան հավատացողին։ Մենք պետք է անընդհատ հակաթեզեր բերենք, որպեսզի մարդիկ գիտակցեն ստի աստիճանը։
Ի՞նչ արեց Նիկոլ Փաշինյանը տարիներ առաջ, երբ նոր էր եկել իշխանության։ Խոսում էր, որ ձեռք են բերել Սու-25-եր։ Խոսում էր բանակի մարտունակության մասին և ասում էր․ «Սու-25-երը հաջողությամբ կատարեցին իրենց մարտական առաջադրանքը և խոցեցին բոլոր թիրախները»։
Այնուհետև ունեցանք 44-օրյա աղետալի պատերազմը, ապա տարբեր բաց աղբյուրներից, հայտարարություններից տեղեկացանք, որ Սու-25-երի ձեռք բերման պայմանագրերն առանց մարտագլխիկների էին։
Եթե չկար մարտագլխիկ, ի սկզբանե պայմանագրով նախատեսված էլ չէր, ինչո՞վ եք խոցել թիրախները։ Այսպես ստել է, ստում է և ստելու է», - նշել է «Հայաստանը ես եմ» քաղաքական նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։