Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿRate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԿոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ումՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա Կոստանյան«ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանԾառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ Թիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն Հովասափյան300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Եկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՀայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան
Մշակույթ

2027 թվականին Հայաստանը կներկայանա Կաննում 4 նոր ֆիլմով

2027 թվականին Հայաստանը կդառնա Կաննի 80-րդ կինոփառատոնի շրջանակում իրականացվող «Քննադատների շաբաթ» (La Semaine de la Critique) ծրագրի «Հաջորդ քայլը» (Next Step Studio) նախաձեռնության պատվո երկիր՝ ստեղծելով կարևոր հնարավորություն հայկական կինոյի միջազգային ներկայացման և երիտասարդ կինոգործիչների առաջխաղացման համար։ Ծրագրի շրջանակում 4 հայ և 4 արտասահմանցի ռեժիսորներ Հայաստանում կհամագործակցեն՝ ստեղծելով 4 կարճամետրաժ ֆիլմ, որոնք կներկայացվեն Կաննում։ Հայ մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու նաև իրենց ապագա լիամետրաժ նախագծերը միջազգային կինոարդյունաբերության ներկայացուցիչներին։ Սա կարևոր քայլ է Հայաստանի կինոյի միջազգային տեսանելիության, համագործակցությունների զարգացման և մշակութային դիվանագիտության ամրապնդման ուղղությամբ։

Այս մասին հայտարարվել է Կաննի կինոփառատոնում։ Միջոցառմանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։

«Հայաստանը Կաննում  ներկայացված է արժանապատվորեն․  հայ  կինոյի մեծ վարպետ Արտավազդ Փելեշյանի հինգ ֆիլմերի ընդգրկումից հետո Cannes Classics ծրագրում այս նոր հայտարարությունը մեզ համար ունի խորապես խորհրդանշական, նույնիսկ պատմական նշանակություն»,- ողջույնի խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ շեշտելով Կաննի փառատոնի «Քննադատների շաբաթվա» բացառիկ դերը համաշխարհային կինոյում, ինչպես նաև նոր տաղանդների կրթության և բացահայտման գործում։

«Տասնամյակներ շարունակ Կաննի փառատոնի այս խորհրդանշական կառույցը բացահայտում է նոր ձայներ, ուղեկցում երիտասարդ ստեղծագործողներին և աշխարհին ներկայացնում համարձակ, ինքնատիպ մարդկային հայացքներ։ «Քննադատների շաբաթը» միայն գեղարվեստական բացահայտումների հարթակ չէ, այն վաղուց դարձել է կինոյի տեսլականի իրական միջազգային լաբորատորիա։ Հայաստանի համար այս տեսլականին մաս կազմելը մեծագույն պատիվ է։ Այս հրավերը մեր երկրի համար ավելին է, քան մշակութային համագործակցությունը. այն կինոյի ոլորտում նոր էջ է բացում։ Տասնամյակներ շարունակ Հայաստանը ապրել է պատերազմների, փակ սահմանների, մեկուսացման ծանրության ներքո։ Երկար ժամանակ մենք ստիպված էինք պարզապես գոյատևել՝ չհասցնելով լիարժեք երազել։ Նույնիսկ ամենադժվար ժամանակներում մեր ժողովուրդը երբեք չի դադարել ստեղծագործել։ Մենք շարունակել ենք գրել, երգել, նկարահանել, փոխանցել արժեքներ, քանի որ մշակույթը մեզ համար երբեք շքեղություն չի եղել, այն մեզ համար կանգուն մնալու միջոց է։ Արդեն ինն ամիս է՝ մեր տարածաշրջանում վերականգնվել է խաղաղությունը, որը  թեև դեռևս փխրուն է, բայց այն գոյություն ունի։ Եվ դրան զուգահեռ ի հայտ է գալիս նոր պատմական հնարավորություն՝ ճանապարհ դեպի Եվրոպա, դեպի ազատ, ժողովրդավարական և ստեղծարար աշխարհ,  դեպի նոր սերունդների համագործակցություններ,  դեպի փոխանակումներ։ Եվ հենց այս կարևոր պահին մենք ցանկանում ենք մեր պատմությունները պատմել աշխարհին, որովհետև մենք ասելիք ունենք։ Դրանք տոկոնունության և արժանապատվության, բայց նաև սիրո, լույսի, հույսի և ապագայի հանդեպ հավատի պատմություններ են։ Մենք ցանկանում ենք կիսվել մեր յուրահատուկ հայացքով համամարդկային մեծ թեմաների շուրջ՝ հիշողություն, ընտանիք, խաղաղություն, ազատություն և մարդկային ինքնություն։ Բայց մենք նաև ցանկանում ենք այդ պատմությունները պատմել այլ կերպ՝ կինոյի լեզվով,  ժամանակակից կինոյի գործիքներով և տեխնոլոգիաներով։

Մեր երիտասարդությունն ունի տաղանդ, ստեղծագործական ներուժ, զգայունություն, նոր նախաձեռնություններ ձեռնարկելու կամք, սակայն երիտասարդներին անհրաժեշտ են փոխանակումներ, միջազգային համագործակցություն և առաջավոր փորձի փոխանցում։ Եվ հենց այս ամենի իրագործումն է խորհրդանշում «Next Step Studio»-ն՝ որպես կամուրջ մշակույթների, սերունդների և երևակայությունների միջև։

Մենք ցանկանում ենք սովորել աշխարհից, բայց մենք նաև խորապես հավատում ենք, որ աշխարհին առաջարկելու բան ունենք՝ մեր զգայունությունը և  հազարամյա մշակույթը, մեր գեղարվեստական հայացքը, որը ձևավորվել է պատմությամբ, բայց ուղղված է դեպի ապագա»,- իր խոսքում նշել է Դանիել Դանիելյանը՝ շնորհակալություն հայտնելով «Քննադատների շաբաթ» ծրագրի ղեկավարությանը և գործընկերներին վստահության համար։

«Հաջորդ քայլը» (Next Step Studio) Կաննի կինոփառատոնի «Քննադատների շաբաթվա» (Critics’ Week) շարունակական միջազգային նախաձեռնություններից է, որն աջակցում է նոր սերնդի կինոգործիչներին՝ ստեղծագործական զարգացման, միջազգային մենթորության և կինոարդյունաբերության հետ կապերի ձևավորման գործում:

Հայաստանը 2027 թվականին լինելու  է այս ծրագրի ուշադրության կենտրոնում: Սա կարևոր հնարավորություն է հայկական կինոյի համար՝ Կաննի հեղինակավոր հարթակում ներկայացնելու մեր երկրի ժամանակակից կինոներուժը, երիտասարդ ռեժիսորներին և միջազգային համագործակցության պատրաստակամությունը։

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ընտրել 8 ռեժիսորների՝ 4-ը Հայաստանից և 4-ը տարբեր երկրներից։ Նրանք կաշխատեն զույգերով` 1-ը Հայաստանից  և 1-ը՝ արտասահմանից, և Հայաստանում կստեղծեն 4 կարճամետրաժ ֆիլմեր։ Կարևոր է, որ ֆիլմերը ստեղծվելու են Հայաստանի միջավայրում՝ ներշնչված մեր երկրի մշակույթից, իրականությունից և մարդկային պատմություններից։

Ծրագիրը ներառելու է սցենարների մշակում, միջազգային մասնագետների հետ աշխատանք, արտադրական նախապատրաստություն, նկարահանումներ Հայաստանում, հետարտադրություն և ֆիլմերի ներկայացում Կաննում՝ «Քննադատների շաբաթվա» (La Semaine de la Critique  / Cannes Critics’ Week/)  շրջանակում։

Ֆիլմերի պրեմիերայից հետո ծրագրին մասնակցող 4 հայ ռեժիսորները հնարավորություն կունենան միջազգային համարտադրողների, դիստրիբյուտորների, պրոդյուսերների և կինոարդյունաբերության ներկայացուցիչների առջև ներկայացնելու իրենց հաջորդ լիամետրաժ ֆիլմերի նախագծերը։ Սա ծրագրին տալիս է երկարաժամկետ նշանակություն՝ ստեղծելով ոչ միայն կարճամետրաժ ֆիլմերի միջազգային ներկայացում, այլ նաև նոր լիամետրաժ նախագծերի զարգացման և միջազգային համագործակցությունների իրական հնարավորություն։

Նախաձեռնությունը կարևոր է Հայաստանի կինոոլորտի միջազգային կապերի զարգացման համար և հայ կինոգործիչներին հնարավորություն է տալիս աշխատելու միջազգային գործընկերների հետ, ներկայացնելու իրենց ստեղծագործական ձայնը և կառուցելու նոր մասնագիտական կապեր։

Հայաստանի համար սա նաև մշակութային դիվանագիտության կարևոր հարթակ է։ Ծրագիրը ներկայացնում է Հայաստանը որպես ստեղծագործական, ժամանակակից և միջազգային կինոհամագործակցության համար բաց երկիր։

Նախագիծը նախատեսվում է իրականացնել ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ «Հայաստանի կինոռեժիսորների և պրոդյուսերների գիլդիայի» և Հայաստանի կինոյի հիմնադրամի համագործակցությամբ։

Սա կարևոր քայլ է հայկական կինոյի միջազգային տեսանելիության, երիտասարդ տաղանդների առաջխաղացման և Հայաստանի՝ որպես ժամանակակից կինոերկրի դիրքավորման համար։