Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ատելության կերպարը չի կարող օրինակ լինել սերնդի համար․ Աննա ԿոստանյանՀաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հրատապ ուղերձըԴիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունըՆույնիսկ տեղատարափ անձրևի տակ «Ուժեղ Հայաստանը» հանրահավաք արեց Էրեբունի վարչական շրջանում. «ՀայաՔվեն» առաջին շարքերում էԻնչ անում եմ ու պատրաստվում եմ անել, առաջին հերթին հանուն իմ և մեր բոլորի ընտանիքների խաղաղ ու արժանապատիվ ապագայի է․ Ռոման Մուրդյան Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան ԴումիկյանԱյս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն ՄարուքյանՓաշինյա՛ն, հերի՛ք է ստորացնես ու խայտառակես հայ ազգին. Հայե՛ր, դուք սրան արժանի չե՛ք․ «Ուժեղ Հայաստան»IDBank-ը՝ «Women in Leadership Forum & Awards 2026»-ի ռազմավարական գործընկերԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա․ Էդմոն Մարուքյան Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանցԱտելության խոսքը, հիստերիկ անհանդուրժողականությունը կասկած չի թողնում, որ սրանք փոքրիկ ստալինիստներ են․ Կարպիս ՓաշոյանՄեր երկրին պետք է նոր առաջնորդ, և նրա անունն է Սամվել ԿարապետյանՓոփոխության շրջագայությունը ՈՒժեղ Նուբարաշենում և ՈՒժեղ Էրեբունիում․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հայաստան» կուսակցության քայլերթը․ ուղիղԻ պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների հարցերի՝ ներկայացնում եմ մեր դիրքորոշումը դիմակավորված անձանց մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ. Իվետա ՏոնոյանԱրտաքին պարտքը կրկնապատկել է, ասում է զենք եմ առելԿարապետյանի 5 տնտեսական ծրագրերը. ՎայքԷլ ցանցի զավթելը Տեղ համայնք Ինչպիսի՞ ղեկավար է պետք Տեղ համայնքՓաշինյանի սրտիկները ձեզ վերագրո՞ւմ եք Տեղ համայնք Քաջարանի հանքավայրից մինչև համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի հաջողության պատմությունըԱսում է, եթե քաղաքացին աղքատ ա, դա իր խնդիրն է . Ապարան ԱՐԱԳԱԾՈՏՆՓաշինյա՛ն, թող սա քեզ դաս լինի. «Ուժեղ Հայաստան»Թոշակի բարձրացումը՝ կաշա՞ռք. Հարցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը․ ուղիղԻ՞նչ կասեք Փաշինյանին, եթե հանդիպեք նրան. Հարցում Արտաշատում Ինչու է նյարդային Փաշինյանը. Հարցում Սա սադրանք է, նպատակ ունի արցախցիների հանդեպ ատելություն սերմանել. Մենուա ՍողոմոնյանՄեզ փոփոխությու´ն է պետք, իսկ դա կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը. Արմեն Մանվելյան Փաշինյանը հանձնարարել է կտրուկ ավելացնել քրգործերի թիվը Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. Տիգրան Քոչարյան Այս մարդն ակնհայտ ցայտնոտի մեջ է. Աննա ԿոստանյանՄեկնարկում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2026թ. ծրագիրը Փաշինյանի արտառոց ընտրակաշառքը կարող է ծանր հետևանքներ ունենալ Այսօր ականատես եղանք, որտեղ թշնամու այս հլու կամակատարն իր ամբողջ թույնը փորձեց թափել պատերազմում եղբորը կորցրած, արժանապատիվ և կիրթ տիկնոջ վրա. ՉալաբյանՆախընտրական հանդիպումները շարունակվում են Սյունիքի մարզում. հերթական կանգառը՝ Գորիսում էրԱրի՛ ընտրության, որ Նիկոլը գնա. Էդմոն ՄարուքյանԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Սյունիքի մարզում էUcom-ի աջակցությամբ Հայաստանում անցկացվեց FPV դրոնների Արևմտյան Ասիայի տարածաշրջանային մրցարշավը Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանսկան մշակույթի» մասին. Արման Աբովյան Ընտրություննե՞ր, թե՞ հանրաքվե Ցանկանո՞ւմ ես այս մարդը փոխվի, միակ հնարավորությունը` Համար 3 -ն է․ Նարեկ ԿարապետյանՈւնենք Հայաստանի Հանրապետությունում ադրբեջանական փաստաբան, ժամանակավոր Հայաստանի վարչապետ աշխատող, որը արդարացնում է այդ արարքները․ Նաիրի Սարգսյան Ռուսաստանը սպառնում է տնտեսական հետևանքներով ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը՝ Բռնադատվածների հուշահամալիրի մոտՕձունցիներ ջան, հայրենակիցներ ջան, ոչ ոք չի կարող ձեզ վախեցնել ու առավել ևս «տրորել», չվախենաք ոչինչից՝ ուժեղ Հայաստանում վախն ու սպառնալիքը ի սպառ վերանալու են. Անդրանիկ ԳևորգյանՊաշտպանվե՛ք զեղծարարներից․ խորհուրդներ ԱրարատԲանկիցԳեղարքունիքում իրավիճակը մի քիչ ավելի սուր է. Նարեկ Կարապետյանի տպավորությունները Հայաստանը իսկական առաջնորդի է արժանի. փոփությունները գալիս են. Ուժեղ Հայաստան

Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանն արձանագրել է՝ չի կարողանում հաղթել ընտրություններում. Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը իր տելեգրամյան էջում գրում է․

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը

– Պարո՛ն Մարուքյան, համացանցում հայտնվել է դիմակավորված անձանց մասնակցությամբ տեսանյութ, որում Արցախի բարբառով սպառնում են Նիկոլ Փաշինյանին: Իշխանության ներկայացուցիչներն արդեն արձագանքել են այդ տեսանյութին, Փաշինյանը ուղիղ մեղադրեց Ռոբերտ Քոչարյանին, Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին ու Սերժ Սարգսյանին՝ խոստանալով պատժել նրանց: Ի՞նչ գնահատական կտաք տեղի ունեցողին:

– Ինձ դա հիշեցրեց մի ռեպորտաժ, որտեղ վերջին ութ տարվա ընթացքում չորս-հինգ ահաբեկչական ակտի մասին բացահայտում է եղել, դրանցից ոչ մեկով դատավճիռ չկա, ովքեր բռնված էին, բոլորն ազատված են: Վերջին ահաբեկչական ակտը, կեղծիք, որ սարքել էին, Բագրատ Սրբազանի գործն էր, ու միայն ինքն է հիմա կալանքի տակ: Այսինքն՝ ահաբեկչական ակտի բոլոր գործերով մարդիկ ազատության մեջ են: Այս մյուսը, ես կարծում եմ, քարոզչական հնարք է, չեմ հավատում, որ ինչ-որ ահաբեկչական խումբ կա, որ ուզում է ինչ-որ բան անել, ես դա վիճարկում եմ: 

Այս ջղաձգումները, հիստերիան կապված են այն բանի հետ, որ Փաշինյանը ընտրարշավի 11-րդ օրն արձանագրել է, որ ինքը չի կարողանում հաղթել ընտրություններում: Այս պարագայում նա պետք է սրի իրավիճակը, բաժանի սևերի ու սպիտակների, արցախցիների-հայաստանցիների, օլիգարխների-աղքատների, պատերազմի-խաղաղության: Այս բաժանումներով, նարատիվներով փորձելու է որոշակի ձայն կոնսոլիդացնել, բայց չի ստացվելու, չի լինելու, նա արդեն պարտված է: Եթե մարդիկ գնան տեղամաս, քվեարկեն, արդար ընտրություններով ինքն ընտրվելու շանս չունի, հետո ինչ կլինի՝ ես չեմ կարող ասել, այս պահին իրավիճակը սա է, նա արդար ընտրություններով վերընտրվելու շանս չունի: 

– Տեսանյութում ռուսերենից թարգմանությունը, ֆրանսերեն լուսագրերը, Արցախի բարբառը պատահականություննե՞ր են: 

– Չեմ կարող ասել, չեմ էլ խորացել, թե դա ինչ էր, որովհետև լուրջ չեմ ընդունել, բայց ատելություն է սերմանվում արցախահայության նկատմամբ, դա անթույլատրելի է: Ընտրությունները հունիսի 8-ին ավարտվելու են, բայց այն, ինչ արվում է, դեռ երկար նստվածք է տալու: 

– Փաշինյանի խոսույթը հատկապես վերջին օրերի քարոզարշավի ընթացքում՝ մարդկանց բռնելու, թալանը վերադարձնելու և այլն, ինչպե՞ս եք գնահատում, ինչո՞ւ կրկին որոշեց անդրադառնալ նախկիններին պատժելու թեմային:

– Սովորական թատրոն է, նույն բանը ես տեսել եմ 2021 թվականի ընտրությունների ժամանակ, ում սպառնում էր, հետո բոլորով պառլամենտում իրար հետ աշխատում էին, տենդերներ էին անում, իրար հետ գործուղումներ էին գնում, ոչ մի խնդիր չունեն իրար հետ, հասարակ ժողովուրդն է տուժում այս ամեն ինչից: 

Իսկ քաղաքացիների հետ նրա պահվածքը ցույց է տալիս, որ Երևան քաղաքում Փաշինյանի գործերը շատ վատ են, ինչքան ինքը մայրաքաղաքում քարոզարշավ անի, նման խնդիրներ է ունենալու, այստեղ նրա քարոզարշավը տոտալ տապալված է: Երևանում կարող է մի 20 տոկոս ձայն ունի, բայց դա բավարար չէ վերընտրվելու համար, ինքը հասկացել է, որ մեծ խնդիր ունի: Երևանի բնակչությունը եթե գնա ընտրության, նա վերընտրվելու բացարձակ ձև չունի: Հիմա մենք շեշտադրումը փոխում ենք, շեշտադրումը կատարում ենք ընտրություններին մասնակցելու վրա՝ «Արի՛ ընտրության, որ Նիկոլը գնա», սա է մեր նոր կարգախոսը, այս ճանապարհով օրվա իշխանությունը ջախջախվելու է: Մասնակցությունը եթե շատ եղավ, նա չի ընտրվելու:

– Իսկ ինչպե՞ս եք մարդկանց համոզելու, որ գնան ընտրատեղամաս, պարո՛ն Մարուքյան:

– Մեր քարոզարշավով, շեշտադրումներով ամեն կերպ փորձում ենք համոզել, չենք էլ ասում՝ արի մեզ ընտրի, զուտ ասում ենք՝ արի ընտրության: Ինչքան շատ մարդ գա ընտրատեղամաս, այնքան իշխանության ունեցած քվեների տոկոսը նվազելու է: Ձայների փոշիացման, դրսից աջակցություն ունենալու մասին խոսակցությունները արվում են, որ մարդկանց դեմոտիվացնեն, ամեն ինչ անում են, որ մարդկանց համոզեն, թե Փաշինյանը ընտրված է, չգնան ընտրության: Նման բան չկա, եթե մարդիկ գնան ընտրության, նա ուղղակի չի ընտրվելու: