Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Արմեն Պողոսյան. «Պատվաստումների հարցում մարդկանց շրջանում սարսափներ են տարածվում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Շուրջ երկու շաբաթից Հայաստանում պապիլոմա վիրուսի դեմ պատվաստվելու են 13 տարեկան աղջիկները, ինչի նպատակն է կանխարգելել արգանդի վզիկի քաղցկեղը: Մարդու պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութով իրականացվող պատվաստումների ծրագիրը հասարակության մեջ քննարկման առիթ դարձավ: Բուժոլորտի և հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ դեմ են պատվաստանյութի կիրառմանը: Պապիլոմա վիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ ծնողների շրջանում առաջացել են բազմաթիվ հարցեր, մի մասը վստահ է, որ աղջիկների վրա ցանկանում են փորձարկումներ կատարել:

Առողջապահության նախարարությունը հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ նաև հանրային քննարկում կազմակերպեց:

Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը մասնակիցներից մեկն է: Գնահատական հնչեցնելու հարցում զգուշավոր է, բժիշկ չէ, ավելի շատ բժշկական ոլորտի ներկայացուցիչների կարծիքն է արժևորում:

«Կրթված մարդը չի կարող լինել ո՛չ կողմ, ո՛չ դեմ: Գիտությանը դեմ ո՞վ կարող է լինել: Եթե բժիշկները, Համաշխարհային առողջապահության կազմակերպությունն ընդունել են այս քաղաքականությունը, ուրեմն՝ ճիշտ է»,– «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած պատվաստում կիրառվելուց առաջ 10–ը տարի ուսումնասիրվում և փորձարկվում է: Պողոսյանը նշեց, որ այսօր մեր հասարակությունում ավելի շատ սարսափներ տարածելու երևույթն է մեծ տեղ գրավում, ինչի արդյունքում ամեն հարցին քննադատորեն են մոտենում:

«Մարդկանց ավելի շատ ահաբեկում են սարսափներ տարածելով: Ամեն տեղ սարսափներ են տարածում: Մարդկանց ուղեղներում է, որ աշխարհը կառավարող ուժերը ցանկանում են բնակչության թիվը կրճատել: Եթե այս մարմաջը նրանց գլխում է, ուրեմն՝ անիմաստ է խոսելը: Մեր բնակչությունն առանց այն էլ կրճատվում է, ո՞վ չգիտի սրա մասին: Էլ ինչ կարիք կա մեկ ուրիշ միջոցառում կիրառել, որ այլևս հայ չծնվի: Ո՞ր հիվանդ գլխում կարող է միտք առաջանալ, որ այլևս հայեր չծնվեն»,– ասաց նա: Այս հարցում տարակարծիք են նաև քաղաքացիները: Նրանցից շատերը աղջիկների պատվաստման հարցում տարակուսում են:

«Տարբեր կարծիքներ ենք լսում, ու մենք էլ չենք կարողանում կողմնորոշվել: Չգիտենք՝ դա լա՞վ է, թե վատ: Վախենում ենք դեռ ռիսկի դիմել»,– մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:

Նշենք, որ ներկայում մեր երկրում արգանդի պարանոցի քաղցկեղով հաշվառված է 3030 հիվանդ։ Յուրաքանչյուր տարի արձանագրվում է միջինը 250 նոր դեպք։ Կանանց շրջանում քաղցկեղների կառուցվածքում 2–րդ տեղը գրավող այս հիվանդության մահացության ցուցանիշը 100000 կնոջ հաշվարկով 7–8 է։

Ըստ մասնագետների՝ արդեն 71 զարգացած երկիր պապիլոմա վիրուսի դեմ ազգաբնակչությանը պատվաստում է:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում