Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ուզեմ էլ, չեմ կարող դա հասցնել ավելի մեծ մակարդակի․ Սամվել Կարապետյան
Հայաստանի Ռուսաստանից կախվածությունը հենց հիմա ամենաբարձր մակարդակի վրա է, եթե ձեզ թվում է՝ Հայաստանի իշխանությունների, Հայաստանի բյուջեի հաշվին է այսօր Հայաստանն ապրում ու զարգանում, դուք սխալվում եք, դա ամբողջությամբ կախված է դրսի տրանսֆերներից, գալիս են բյուջեին համարժեք գումարներ հենց Ռուսաստանից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը
«Դրա համար կախվածությունը ես ավելի մեծ մակարդակի, եթե ուզեմ էլ, չեմ կարող հասցնել, բայց ես հասկանում եմ,որ Ռուսաստանը եղել է, լինելու է մեր ռազմավարական դաշնակիցը, գլխավոր տնտեսական դաշնակիցը, որովհետև մենք ուրիշ հնարավորություն այսօր չունենք, տարիների ընթացքում դուք կտեսնեք, որ մենք գրավում ենք այլ շուկաներ և այդ կախվածությունը քչանալու է»,-ասել է Կարապետյանը։