Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Օսկարը պատերազմ է հայտարարում արհեստական ​​բանականությանը. Ակադեմիան արգելում է «արհեստական» դերասաններին և սցենարիստներին մրցել գլխավոր մրցանակների համար«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը Սերբիայի Սուպերլիգայի 34-րդ տուրում «Ցրվենա Զվեզդան» հաղթեց «Չուկարիչկիին»․ Թիկնիզյանը դարձել է գոլային փոխանցման հեղինակՄակրոնի աջակցությունը Փաշինյանին. միջամտություն Հայաստանի ներքին գործընթացներին Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է. ՀՀ-ԵՄ հարաբերությունը ևս մեկ քայլով բարձրացնում ենք. ՓաշինյանՔիմ Քարդաշյանը կրկին ցնցել է Met Gala-ն. սկանդալային «կաշվե» կերպար՝ էրոտիկ նախապատմությամբ Հայաստանը և Եվրամիությունն այժմ ավելի մոտ են, քան երբևէ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն Եվրամիությունն ավելի շատ ունի Թուրքիայի կարիքը, քան Անկարան՝ նրա. Էրդողան Ընտրությունների գլխավոր օրակարգը՝ հայկական ինքնություն, թե՞ ինտեգրացիաԱռնվազն հինգ մարդ է զnhվել Հորմուզի նեղուցում երկու բեռնատար նավի վրա ԱՄՆ-ի hարձակման հետևանքով. TasnimՄենք 15 համարն ենք, հիշեք Մեծ Հայքում ևս 15 նահանգ էր. Արշակ ԿարապետյանԵվրոպական հանձնաժողովը և Firebird AI-ը ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրելԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Մեր նպատակն է հեռացնել ապազգային վարչախմբին և կերտել ազգային իշխանություն․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն քարտ-բլանշ է տալիս Փաշինյանին Նրանք ընտրվել են խաբեությամբ և չեն կատարել իրենց խոստումները․ Ցոլակ Ակոպյան«Որակյալ կրթության հասանելիության» անվան տակ դպրոցներ են փակում․ Ատոմ ՄխիթարյաՓաստորեն ԵՄ որոշ ղեկավարների գնահատմամբ, ուրիշ ազգի և պետության շահերը դավաճանելը խիզախություն է. Արտակ ԶաքարյանFirdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում Թուրքիան ծաղրեց Փաշինյանին՝ խախտելով կանոնակարգը Մեքենան անկանոն վարող ու վթարի պատճառ դարձած 19-ամյա տղայի նկատմամբ քրեական վարույթներ են հարուցվել Սպասվում է կարճատև անձրև. օդի ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանա Ուժեղ Հայաստանում Վերին Լարսում հայկական մեքենաները չեն կանգնելու. Նարեկ Կարապետյան Արտաքին պարտքը կրկնապատկվել է, ասում է զենք եմ գնել, հավատո՞ւմ եք. տեսանյութ Այսօր մեզ փորձում են պարտադրեն լավ կյանքի մի շատ պարզունակ ու վտանգավոր բանաձև. Մենուա ՍողոմոնյանԷլ Ցանցի զավթեցին որ ի՞նչ անեն. հարցում Էլիտաների ստի վրա կառուցված երկիր և խաբված ժողովուրդ. Մհեր ԱվետիսյանԵրևանում կայացած գագաթնաժողովն Ուկրաինայի մասին էր Լոնդոնի ֆոնդային բորսայում զանգի հնչեցման արարողությամբ նշանավորվեց Ամերիաբանկի ներառումը FTSE 100-ում` որպես LFG խմբի մասՈ՞ր ուժերն են համոզված իրենց հաջողության մեջ Le Figaro. Եվրոպան ռիսկի է դիմում զոհաբերել ժողովրդավարությունը Հայաստանում աշխարհաքաղաքականության համար Ո՞րն է խաղաղության գինը Հայաստանի համար․ մեր ինքնության և սուվերենության խնդիրն է․ Արեգ ՍավգուլյանԿարապետյանի 5 տնտեսական քայլերին ծանո՞թ եք. հարցում Մալիշկայում 15 մլն դոլար կրթաթոշակ արտասահմանյան լավագույն ԲՈՒՀ- երում սովորող երիտասարդներին. տեսանյութ ՊՄԿ-ի հերթական ներդրումը բնապահպանության ուղղությամբ. տեսանյութԱռանց բարդ տեղադրման. Նոր արևային վահանակները ժողովրդականություն են վայելում Եվրոպայում Սա պարզապես ընտրություն չէ, սա հայ մնալու և մեր տունը պաշտպանելու խնդիր է․ Մենուա ՍողոմոնյանԱրցախցիների իրավունքների աննկուն պաշտպան, «ՀայաՔվեի» խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը` եվրոպացիների անտարբերության դեմ բողոքելիսԵկեք միասին հիշենք մեր հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին և տոնենք մեր ժողովրդի փառավոր հաղթանակները. Մհեր Ավետիսյան Մենք շարունակելու ենք մեր հետևողական աշխատանքը՝ մինչև եվրոպական գործընկերները սկսեն իրապես հետամուտ լինել հայկական շահերի պաշտպանությանը. ՉալաբյանԱլիևին պետք է հեռացնել Եվրոպական քաղաքական համայնքից, որ ոչ ժողովրդավարական երկիրը չհոխորտա ԵՄ խորհրդարանի վրա. Էդմոն Մարուքյան Գագաթնաժողովից հետո․ Հայաստանի առաջ բացվող վտանգավոր շրջադարձը ԱրարատԲանկը հայտարարում է ղեկավար կազմում փոփոխության մասին ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնության համակարգող Էդգար Հովհաննիսյանը մեզ հետ կմասնակցի ընտրություններին. Էդմոն ՄարուքյանՀրդեհ Ակնաշեն գյուղում ԱՄՆ-ը պետք է զգուշանա չարակամների կողմից նորից ճահճի մեջ քաշվելուց. Արաղչի Փայլուն բեմադրություն ընտրություններից առաջ, թե՞ վտանգավոր խաղ Հայաստանի հաշվին Մակրոնն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Քաղաքականություն

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման հայտարարությունը. Ո՛չ Հայաստանի բաժանմանը

«Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» շարժման համակարգող, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.

 

«Պրահա-2»՝ Երևանում

Այս օրերին Երևանում տեղի է ունենում այն, ինչ իշխանությունն անվանում է «Հայաստան — ԵՄ պատմական գագաթնաժողով»: Իրականում, մեր աչքի առաջ զարգանում է ամենաչարամիտ քաղաքական բեմադրություններից մեկը՝ Պրահա-2022-ից ի վեր։

Հայաստան—ԵՄ գագաթնաժողովը «Պրահա-2»-ն է

2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրեց քառակողմ հայտարարություն՝ Արցախը ճանաչելով ունիտար Ադրբեջանի մաս։ Այդպիսով նա Արցախի ճակատագիրը փաստացի հանձնեց Ադրբեջանի քմահաճությանը։ Դժոխքի դռները բացվեցին...

Այսօր Երևանում անցկացվում է Հայաստան—ԵՄ առաջին գագաթնաժողովը։ Երևան են ժամանել Եվրոպական Միության ղեկավարները՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ։ Այստեղ է նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը, ով պետական այցով է եկել՝ ստորագրելու ռազմավարական գործընկերության համաձայնագիրը։ Երևանում էր նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Միջոցառումները անցկացվում են «Կառուցենք ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» կարգախոսով և տեղի են ունենում 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններից մեկ ամիս առաջ: 

Ամբողջը հիշեցնում է նախընտրական թատրոն, որտեղ եվրոպական առաջնորդները խաղում են զանգվածային տեսարանի դեր՝ նախապես գրված սցենարով։
Երևանյան գագաթնաժողովները կրում են նախընտրական բնույթ

Դրանք հիմնականում միտված են Փաշինյանի իշխանության վերարտադրությանը։ Ինքը՝ Փաշինյանը, ընտրությունների նախաշեմին կենսականորեն շահագրգռված է իշխանությունը պահպանելու հարցում և ընտրողներին վաճառում է «բազմավեկտոր քաղաքական գործչի» և եվրոպամետ առաջնորդի կերպարը։ 

2025 թվականի դեկտեմբերին ԵՄ-ն Հայաստանին հատկացրել է 15 միլիոն եվրո՝ «ընտրությունների նախաշեմին երկրին աջակցելու» պատճառաբանությամբ։ 
Դրա դիմաց, Փաշինյանը բարեխղճորեն կատարում է եվրոպական օրակարգը։ 
Երևանի գագաթնաժողովում քննարկվում էր նաև «աջակցությունը Կիևին»։ Զելենսկին Երևանում բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել Հաղթանակի զորահանդեսի մասով՝ այն երկրի տարածքից, որը ֆորմալ առումով դեռևս Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ-ի շրջանակում։

Սահմանադրության փոփոխությունը

Փաշինյանը հայտարարել է, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո կանցկացնի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Նա պնդում է, թե փոփոխությունները կապ չունեն Ադրբեջանի պահանջների հետ։ Սակայն իրականությունը այլ է։ Բաքուն բազմիցս պահանջել է Հայաստանի Սահմանադրությունից հանել Անկախության հռչակագրի հղումը, որտեղ խոսվում է նաև Արցախի մասին։ Հասարակության մեջ ավելի ու ավելի է ամրապնդվում այն կարծիքը, որ սահմանադրական «բարեփոխումները» նոր զիջումների նախապատրաստման ինստիտուցիոնալ գործիք են:

Սահմանամերձ շրջանների օկուպացիայի ընդունումը
Freedom House-ի «Ազատություն աշխարհում 2025» զեկույցի համաձայն՝ Հայաստանի մոտ 200 քառակուսի կիլոմետր տարածք դեռևս գտնվում է ադրբեջանական զորքերի օկուպացիայի ներքո։ Հակառակորդի զրնուժը մոտեցել է հայկական բնակավայրերին՝ ստիպելով որոշ քաղաքացիների լքել իրենց տները։ Սրանք ոչ թե «վիճելի տարածքներ» են, այլ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի անքակտելի մաս։ 
Իշխանությունը լռում է կամ որոշ դեպքերում զարգացնում է թեզեր, որոնք արդարացնում են Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը:

Ի՞նչ է սպասվում

Ադրբեջանը պետական մակարդակով առաջ է մղում «Արևմտյան Ադրբեջան» հայեցակարգը։ Սա ոչ թե ինտերնետային սարսափ է, այլ կոնկրետ քաղաքական հայեցակարգ՝ փաստաթղթերով, հանդիպումների արձանագրություններով և մասնակիցների ցուցակներով։

«Ոչ «Արևմտյան Ադրբեջանին»!» շարժումը հստակ հայտարարում է՝ հայ-ադրբեջանական հակամարտությունը չի ավարտվել, առնվազն՝ Բաքվի ծրագրերում և մտադրություններում։ «Արևմտյան Ադրբեջան» օրակարգը ոչ թե «պրոպագանդիստական առասպել» է, այլ կոնկրետ քաղաքական ծրագիր, որը առաջ է տարվում միջազգային հարթակներում։ Այդ ծրագիրը Հայաստանի պետականության լուծարման նախագիծ է։
Եթե այսօր «ոչ» չասենք այդ ծրագրին, վաղն արդեն ուշ է լինելու:

Փաշինյանն արդեն հանձնել է Արցախը։ Եվրոպական կառույցները, որոնք աչք են փակում Հայաստանի տարածքների օկուպացիայի վրա և նախընտրական շրջանում Հայաստանի իշխանությանը տալիս են անպատժելիության քարտ- բլանշ, դառնում են հերթական հակահայկական գործընթացի համահեղինակներ։