Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ» Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ» Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ» «Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ» «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ» Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ» ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ» Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ» «Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ» Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհի ահազանգ Երևանի Անաստաս Միկոյան փողոցում. դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանԻշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանԳագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբանՆարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան
Հասարակություն

Ձմռան ցրտին դիմակայելու համար հովտամեջցիները բանկերի դուռը կթակեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքի բնակիչների միայն 30%–ն է ապահովված վառելիքով։ Բնակիչների զգալի մասը վառելիք դեռ չունի։ Հովտամեջցի Լարիսա Հովհաննիսյանն իր բնակարանը ջեռուցում է փայտի մանրատաշեղով։ «Փաստ» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ այս տարբերակով բնակարանը տաքացնելն ավելի մատչելի է: Փայտը թանկ է, իսկ գազին ու հոսանքին մոտ գնալ չեն համարձակվում, ի վիճակի չեն լինի վճարել։

Հովտամեջում, սակայն, մեծաթիվ են այն ընտանիքները, ովքեր անգամ մանրատաշեղ գնելու հնարավորություն չունեն, ով ինչպես կարողացել, այնպես էլ բնակարանի տաքացման հարցը լուծել է:

«Մնացածները, ովքեր վառելիք չունեն, ծառի ճյուղեր են կոտրում, որ վառեն, մեկը գնում է խանութից «կառոպկաներ» է բերում, որ վառի, ով անասուն ունի, գոմաղբով է տունը տաքացնում։ Ամեն մեկը մի տարբերակ է ընտրել, որ ցրտին չնստեն: Մարդ կա նաև գազ կամ հոսանք է օգտագործում»,– ներկայացրեց Լարիսա Հովհաննիսյանը:

Ցրտին դիմակայելու համար էլ որոշ հովտամեջցիներ բանկերի դուռը կթակեն` այս անգամ բնակարանները ջեռուցելու նպատակով։

«Ովքեր էլ որ գազ կամ հոսանք են վառելու, կրակն են ընկնելու: Գումարները չեն կարողանալու վճարել և ստիպված վարկ են վերցնելու, որ փակեն»,– ասացին բնակիչները:

Գյուղատնտեսությամբ զբաղվող բնակիչների համար այս տարի նպաստավոր չի եղել: Եղանակային պայմանների պատճառով հողագործը չի կարողացել վառելիքի հարցը լուծել:

«Երաշտ էր, ոռոգման ջրի խնդիր կար, մարդիկ չկարողացան եկամուտ ստանալ: Անկումային տարի էր: Փոխանակ գնալով վիճակը լավանա, ավելի է վատանում: Եղած բերքն էր դժվարությամբ էր իրացվում, էժան վաճառեցինք»,– սրտնեղեց Լարիսա Հովհաննիսյանը:

Այստեղ, սակայն, հույս ունեն, որ ձմեռը խստաշունչ չի լինի, և ջեռուցման համար աստղաբաշխական գումարներ չեն վճարի:

Հովտամեջցիները հիշում են՝ սա միակ տարին չէր, որ շահույթ չունեցան: 2015 թվականին էլ չկարողացան ձմռան ապրուստը կուտակել: Այդ ժամանակ կրկին բերքի իրացման խնդրի առաջ էին հայտնվել:

«Ծաղկակաղամբն ու վարունգը չէինք կարողացել վաճառել: Բերքը չսպառվեց, մնաց դաշտում, փող չունեցանք, որ վառելիքի հոգսը քաշեինք։ Այս վերջին 3 տարիների ընթացքում միշտ նույն վիճակն է՝ ծանր դրության մեջ ենք»,– նշեց մեր զրուցակիցը:

Ապրուստ վաստակելու համար արդեն այս համայնքի բնակիչները սկսել են բախել բանկի դռները: Ջերմոցային տնտեսություններում մշակություն անելու համար նրանց գումար է անհրաժեշտ:

«Մարդիկ գնում են վարկ են վերցնում, որ ջերմոցի համար ցելոֆոն ու սերմ գնեն: Կարտոֆիլի սերմի կիլոգրամն էլ արդեն 300 դրամ է դարձել»,– ասացին հողագործները:

Ծիածան համայնքում էլ նույն պատկերն է՝ պարտքեր ու վարկեր:

«Ջերմոցը գազով կամ հոսանքով ենք տաքացնում: Վարկ ենք վերցնում, որ գումարները վճարենք»,– ասացին նրանք:

Գյուղի բնակիչներից շատերը չեն կարողացել վառելիքի հարցը լուծել, ասացին՝ վարկ կվերցնենք, որ ցրտին դիմակայենք:

  Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում