Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Մայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվել
Քաղաքականություն

Ռիսկերի կուտակում․ հակառուսական քաղաքականության տնտեսական գինը

Հայաստանը շարունակում է բախվել արտաքին քաղաքականության փոփոխության հետևանքներին, որոնք առավել տեսանելի են դառնում տնտեսության իրական հատվածում։ Վերջին ամիսներին հայկական բիզնեսը կանգնած է նոր սահմանափակումների առաջ, որոնք արդեն ունեն համակարգային բնույթ։ Ձկնամթերքի մատակարարման սահմանափակումները հայկական «Տեքսկուորլդ» ընկերության նկատմամբ, հանքային ջրի արտահանման դադարեցումը, ինչպես նաև կոնյակի արտադրության ոլորտում առաջացած խոչընդոտները վկայում են, որ տնտեսական ճնշումները փուլային կերպով ընդլայնվում են։ Միևնույն ժամանակ շարունակվում են սահմանային խիստ ստուգումները, որոնք լրացուցիչ բարդացնում են արտահանման գործընթացը և նվազեցնում հայկական արտադրանքի մրցունակությունը։

Գործարար համայնքը բազմիցս բարձրաձայնել է ստեղծված խնդիրների մասին՝ ակնկալելով հստակ պատասխաններ և լուծումներ, սակայն առկա են միայն ընդհանուր բնույթի հայտարարություններ՝ ապագա ծրագրերի և հեռանկարների վերաբերյալ։ Տնտեսական հարաբերությունների նման անորոշությունը, ըստ մասնագետների, ոչ միայն չի լուծում առկա խնդիրները, այլև խորացնում է դրանք՝ ձևավորելով վստահության պակաս ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործընկերների մոտ։ Այդ ֆոնին աճում են նաև կանխատեսումները, որ սահմանափակումները կարող են ընդլայնվել, եթե ներկայիս քաղաքական գիծը պահպանվի։

Հայաստանի արտաքին տնտեսական ուղղությունների փոփոխության հարցը շարունակում է մնալ առանց հստակ ռազմավարական հիմքի։ Այս մասին ընդգծում է ՀՀ նախկին փոխարտգործնախարար Սերգեյ Մանասարյանը՝ նշելով, որ եվրոպական ուղղությամբ արված հայտարարությունները չեն ուղեկցվում գործնական քայլերով։ Նրա գնահատմամբ՝ քաղաքական վերակողմնորոշումը չի կարող իրականացվել առանց տնտեսական խորքային վերափոխումների, իսկ շուկաների փոփոխությունը երկարաժամկետ և բարդ գործընթաց է։

«Ինձ համար դժվար է պատկերացնել, թե Հայաստանն ինչ կարող է առաջարկել եվրոպական շուկային և ինչ ծավալներով։ Դա անելը չափազանց բարդ է, շուկաների փոփոխությունը մեկ-երկու տարվա հարց չէ։ Ընդ որում, պետությունը պետք է ապրի, զարգանա, ապահովի իր անվտանգությունը և այլն»,- նշել է նա։

Մանասարյանը նաև հիշեցնում է այլ երկրների փորձը՝ մատնանշելով հնարավոր ռիսկերը։ Նրա խոսքով, Եվրոպական միությանն անդամակցելուց հետո որոշ երկրներում տնտեսական ճյուղերը կանգնել են լուրջ խնդիրների առաջ։

«Մեկուկես տարվա ընթացքում Բուլղարիայի գյուղատնտեսությունը պարզապես կործանվեց։ Բուլղարական արտադրանքը եվրոպական շուկայում պետք չեկավ»,- նշել է նա։

Նա անդրադարձել է նաև արտաքին շուկաների իրատեսական գնահատման անհրաժեշտությանը՝ ընդգծելով, որ տնտեսական կապերը ձևավորվում են տարիների ընթացքում և չեն կարող կտրուկ փոխարինվել։

«Դեռ վաղուց, երբ աշխատում էի Եգիպտոսում, առիթ ունեցա շփվելու Ամերիկյան համալսարանի պրոֆեսորի՝ լուրջ քաղաքագետի հետ։ Նա ինձ մի հարց տվեց, որն սկզբում տարօրինակ թվաց. ինչպիսի՞ն է ռուսերենի իմացության մակարդակը Հայաստանում։ Ես պատասխանեցի, որ դժվար է գտնել մի հայ, ով գոնե չհասկանա ռուսերեն, թեև, իմ գնահատմամբ, մակարդակը նվազում է։ Նա ասաց՝ դա շատ վատ է։ Որովհետև, ըստ նրա, դուք պետք է հասկանաք՝ առաջիկա հարյուր տարում Եվրոպայում ձեզ ոչ ոք չի սպասում, իսկ ձեր սպառման շուկան հենց այնտեղ է լինելու։ Դա ասում էին ամերիկացիները»,- եզրափակել է Մանասարյանը։

Տնտեսական և քաղաքական զարգացումները փոխկապակցված են, և դրանց միջև հավասարակշռության խախտումը կարող է հանգեցնել երկարաժամկետ հետևանքների։ Մայիսի սկզբին Երևանում նախատեսվող եվրոպական գագաթնաժողովը, փորձագետների մի մասի գնահատմամբ, կարող է դառնալ այն հանգրվանը, որտեղ հստակեցվելու են Հայաստանի արտաքին քաղաքական ուղղությունները։ Սակայն նման գործընթացները ուղեկցվում են լուրջ ռիսկերով, հատկապես եթե դրանք չեն հիմնվում հաշվարկված տնտեսական ռազմավարության վրա։

Հարաբերությունների հնարավոր սրումը Ռուսաստանի հետ կարող է անմիջական ազդեցություն ունենալ Հայաստանի տնտեսության վրա։ Էներգակիրների գների աճը, արտահանման շուկաների կորուստը, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի սահմանափակումները կարող են հարվածել լայն շերտերի սոցիալական վիճակին։ Գյուղատնտեսության ոլորտում սպառման կրճատումը կարող է հանգեցնել արտադրության անկման, իսկ փոքր ու միջին բիզնեսը կանգնել գոյատևման խնդիրների առաջ։

Ստեղծված իրավիճակում ակնհայտ է, որ արտաքին քաղաքական ցանկացած կտրուկ շրջադարձ պահանջում է մանրակրկիտ հաշվարկված տնտեսական հիմք։ Հակառակ դեպքում դրա հետևանքները կրում է ոչ թե քաղաքական համակարգը, այլ հասարակությունը՝ իր սոցիալական և տնտեսական անվտանգության ամբողջ ծավալով։