Մեր դեմ բաց պшտերազմ է հայտարարվել․ Լավրով
Մեր դեմ բաց պատերազմ է հայտարարվել, այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ Արևմուտքի հետ համակեցության և համագործակցության հեռանկարները «անհետացել են»։
«Այստեղ որոշ անկեղծ տղաներ, կարծում եմ՝ Բելգիայի կամ Գերմանիայի գլխավոր շտաբում, հրապարակավ հայտարարել են, որ պատրաստվում են պատերազմի Ռուսաստանի հետ, իսկ Ուկրաինան օգնում է նրանց ժամանակ շահել։ Ինչպես ասում են՝ ավելի անկեղծ չէիր կարող լինել»,-նշել է նա։