Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Երևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման
Քաղաքականություն

Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով գրված ու չգրված «խաղի կանոնները», ինտենսիվ քարոզարշավի մեջ է մտել ընտրարշավի պաշտոնական մեկնարկից շատ ու շատ առաջ, արդեն շատերն են արձանագրել: Դա, ի միջի այլոց, ուշադրություն է գրավում ոչ միայն «խաղի կանոնների»՝ արդար ընտրական մրցակցության կանոնների խախտում լինելով, այլև այն պատճառով, որ Փաշինյանի նախընտրական ինքնագովաբանումներն իրականացվում են գերազանցապես հարկատուների միջոցների հաշվին:

Ու շատ հետաքրքիր, ինչ-որ տեղ զավեշտական պատկեր է ստացվում. գրեթե բոլոր հարցումների տվյալներով, հանրության (կարելի է ասել՝ հարկատուների) մոտ 70 տոկոսը մերժում է Փաշինյանին: Բայց Փաշինյանը բոլոր հարկատուների հարկատվությունից գոյացած բյուջետային միջոցների մեծ մասն առնվազն այս փուլում (չնայած ինչո՞ւ միայն այս փուլում, նախկինում էլ) ծախսում է, որպեսզի վերարտադրի իր աղետաբեր իշխանությունը:

Ավելին, կառավարության, պետական կառույցների անմիջական պարտականությունները (հանրապետական նշանակության ու միջհամայնքային ճանապարհների նորոգում, դպրոցների, մանկապարտեզների նորոգում, կենսաթոշակների ապահովում և այլն) փորձում է հանրության վրա «սաղացնել» որպես մի մե՜ծ լավություն: Այն կարգի, որ կարծես պապական ոսկիներն է պուլիկի մեջ գտել ու իր անձնական, այլ ոչ թե պետբյուջեի միջոցներով է այդ ամենն արվում:

Զուգահեռ՝ գնալով ավելի ու ավելի շատ ահազանգեր են հնչում առ այն, որ հատկապես մարզերում քպական չինովնիկների միջոցով իշխանությունը «գույքագրում» է, թե տնետուն ով ինչ կարիք կամ խնդիր ունի, որպեսզի պետական բյուջեի միջոցների հաշվին աջակցություններ տրամադրեն «կարիքավորներին»: Դե, իհարկե, դա ոչ մի դեպքում ընտրակաշառք չէ, ի՜նչ եք ասում: Նրանք դա փաթեթավորում են այն «սոուսով», որ մարզպետարանները, համայնքապետարանները միշտ էլ նման աջակցություններ տրամադրել են, դա իրենց գործառույթների մեջ է մտնում:

Ի դեպ, վերադառնալով հարկատուների և հարկերի թեմային: Փաշինյանը առիթը չի կորցնում, որպեսզի տեսախցիկների առաջ երկար-բարակ «փայլատակի» իր՝ մեկը մյուսից հանճարեղ «դատողություններով»: Կառավարության վերջին նիստի ժամանակ, երբ հարկերի հետ կապված հարց էր օրակարգում, Փաշինյանը մասնավորապես հայտարարեց. «...Ինչքան էլ հարուստ լինես, չես կարող քեզ համար առանձին Երևան–Սևան մայրուղի ունենաս: Եթե շատ են ասում, որ հարուստ են, դե, թող իրենց համար օդանավակայան կառուցեն և Հայաստանի օդանավակայաններից չօգտվեն: Էլ չեմ ասում, որ եթե կառավարությունը այդ ճանապարհները չկառուցի, ձեր «Բենթլիներից» հետևի ստոպի ֆառն ա մնալու»:

Փաշինյանին ու նրան հմայված ունկնդրողներին արժե հիշեցնել, որ պետությունը, կառավարությունը հենց դրա համար էլ գոյություն ունեն, որպեսզի բոլորիս վճարած հարկերի հաշվին գոյացած պետական բյուջեի միջոցները ուղղեն սոցիալական ու ենթակառուցվածքային անհրաժեշտ ծրագրերի իրականացմանը: Այդ թվում՝ ճանապարհների կառուցում, նորոգում և այլն:

Երբ Փաշինյանը խոսում է կառավարության կողմից ճանապարհներ կառուցելու մասին, նա կարծես «մոռանում» է, որ դա կարողանում է անել բոլորիս վճարած հարկերի հաշվին: Այո, նաև ունևոր, գործարար, արտադրություն դրած, բիզնեսներ հիմնած ու հազարավոր աշխատատեղեր ապահովող գործարարների, խոշոր ու ոչ խոշոր բիզնեսներ ունեցող ձեռներեց մարդկանց վճարած հարկերի հաշվին: Նաև պարզապես աշխատող ու հարկ վճարող մարդկանց հաշվին:

Դա լավություն չէ, էլի, որ Փաշինյանը հա երեսով է տալիս: Դա պարտականություն է, որն, ի դեպ, այս կառավարությունը կատարում է վատ, անորակ ու փնթի, նաև՝ գերածախսերով: Ժողովրդական խոսքով ասած՝ իշխանությունները «հերանց տնից» չեն բերել այն միջոցները, որոնցով վատորակ ասֆալտ են անում, այլ պետական բյուջեից:

Հա, դեռ մի բան էլ՝ իրենք իրենց առասպելական պարգևավճարներ են դուրս գրում:

Եվ հետո, եթե ամեն հարուստ և ունևոր ինքն է իր համար ճանապարհ կամ օդանավակայան կառուցելու, էլ դուք, որպես կառավարություն, ում եք պետք:

Եվ էլի. կես կատակ-կես լուրջ ենթադրենք, թե որևէ մեծահարուստ որոշում է, որ, չէ, կառավարությունը իր մուծած հարկերը մսխում է, ճանապարհն անորակ է սարքում, ու որոշում է, որ ինքը պիտի իր միջոցներով մայրուղի կամ մի 20 կմ ճանապարհ կառուցի: Հաջորդ իսկ պահին, կարող եք չկասկածել, որ Փաշինյանը ԱԱԾ-ին ու քննչականին, դատախազությանը հրամաններ կտա, ու ինքնուրույն ճանապարհ սարքել ցանկացող մարդուն ազգուտակով կկալանավորեն, կսկսեն խոշտանգել, կհայտարարեն, թե «ընտրակաշառք» է:

Իսկ եթե ավելի լուրջ, ապա այս ամենն իսկապես խայտառակ, աննախադեպ անհավասար մրցակցային վիճակ է, վարչական ռեսուրսի, պետբյուջեի տոտալ չարաշահում՝ հանուն սեփական իշխանության պահպանման: Կօգնի՞: Հազիվ թե: Քանզի անցած ութ տարում բերած աղետներն ու փորձանքները, ավերումներն ու կորուստները պարզապես չեն կարող մոռացվել գյուղատնտեսական սուբսիդիաներով, 10 հազար դրամ կենսաթոշակ բարձրացնելով կամ մի երկու ճանապարհ անորակ ասֆալտապատելով: Դե, թեկուզ որակյալ...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում