Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ադրբեջանը Հայաստանի հետ խոսում է ուժի և թելադրանքի լեզվով․ Ավետիք ՔերոբյանԵրկրի իշխանությունը կենտրոնացել է մի խաբեբայի ձեռքում. Հրայր Կամենդատյան Հպարտ ենք, որ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի թիրախում է․ որևէ անհատ այնքան չի նպաստել Հայաստանի բարեկեցությանն ու պաշտպանությանը, որքան նա. Նարեկ Կարապետյան ՌԴ տիեզերական կարողությունների նման աճը կարող է էական ռիսկեր ստեղծել ԱՄՆ-ի անվտանգային, կոմունիկացիոն, նաև այլ բնույթի ռազմավարական նպատակների համար. Ա. ԶաքարյանՌուսաստանի հետ խզման գինը․ տնտեսությունից մինչև անվտանգություն Կրթությունն ու գիտությունը երկրի զարգացման առաջնահերթ ուղղություն համարելով՝ Սամվել Կարապետյանը տարիներ շարունակ հետևողականորեն աջակցել է ոլորտինՀին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ» Ձևականության գերակշռում, հանրային մասնակցության բացակայություն, խորքային ճգնաժամ. «Փաստ» «Ամեն ինչ անել, որ ընդդիմադիր մեր հայրենակիցները գնան ընտրատեղամաս, այդ պարագայում Նիկոլ Փաշինյանը շանս չի ունենա». «Փաստ» Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ» Էներգետիկ անցումը դառնում է համակարգված. դերակատարները միավորվում են մեկ հարթակում. «Փաստ» Արդար մրցակցության սկզբունքի կոպիտ խախտում. «Փաստ» Ո՞ր կուսակցություններն են առաջիկա օրերին նախընտրական համագումար հրավիրելու. «Փաստ» Եվրոպացի լիդերները վերապահումով կաջակցե՞ն Փաշինյանին, թե՞ վարկանիշի հետ կռիվ չեն տա. «Փաստ» Փաշինյանի վտանգավոր խաղը․ Օրբանի սխալի կրկնությո՞ւն Իրավապահները հայտնաբերել են Էջմիածնի գլխավոր հրապարակում կրակnցներ արձակողին ու դեպքի մասնակիցներինԻսրայելի պաշտպանության բանակը վերջին 24 ժամում hարվածել է Հեզբnլլաhի ավելի քան 200 օբյեկտիԿիրանցի աշակերտները Ադրբեջանից 50 մետր հեռավորության վրա դասի են գնում, 30 մետր հեռավորության վրա ֆուտբոլ խաղում, խաղաղությունը սա է. Նիկոլ ՓաշինյանՊեկինը Իրանին զենք չի տրամադրել. Սի Ծինփինի պատասխանը՝ Դոնալդ Թրամփի նամակինԲրիտանիան Ուկրաինային կմատակարարի 120 հազար ԱԹՍ Ավելի վատ լինել չի կարող. Զելենսկին՝ Ուկրաինայում Patriot-ի hրթիռների դեֆիցիտի մասին Ի՞նչ կապ ունես դու ընդհանրապես սպորտի հետ Արայիկ Հարությունյան, ի՞նչ մարզական հետագիծ ունես․ Իվետա Տոնոյան Մենք արժանի էինք կիսաեզրափակչին․ երիտասարդ թիմ ունենք և շարունակելու ենք կատարելագործվել․ ՖլիկԱՄՆ-ը մոտ է Իրանի դեմ գործողության ավարտին. Թրամփ LVMH-ը հայտնում է վաճառքի դանդաղման մասին. Իրանի դեմ պատերազմը հետաձգել է շքեղության շուկայի վերականգնումը ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն անառnղջ են և տրшվմատիկ. Զախարովա Անհնար է հավատալ Իրանի nչնչացմանը. Լավրով Այս կառավարությունը ոչ պրոֆեսիոնալ է, ոչ էլ կոմպետենտ․ Ավետիք ՉալաբյանՀնարավոր է՝ Ռուսաստանը բարձրացնի գազի գինը․ Արմեն Մանվելյան«Իրենց դրամապանակի վրա են զգալու հետևանքները»․ ՌԴ-ից հնչած հայտարարությունների հետքերով Մալենան նոր լուսանկարներ է հրապարակել Արշակ Կարապետյանի ուղերձը` եզդիական համայնքի Մալակի Տաուսե տոնինԲրյուսելից Մոսկվա. արտաքին հավասարակշռության խախտման գինըՍպասվում են ճակատագրական ընտրություններ. հող տալով, ազգը չի կարա լավ ապրի. Արշակ Կարապետյան«Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուների և «Ծնվել եմ Արցախում» ծրագրի մասնակիցները հանդիպեցին աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգի հետ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառուները կներկայանան հաշվետու համերգներով Իշխանությունները տապալել են կառավարումը թե՛ Հայաստանի մայրաքաղաքում, թե՛ ամբողջ հանրապետությունում. Էդմոն ՄարուքյանԱրդա՞ր է, որ նախարարներին 7-ական միլիոն պարգևավճար են տալիս, իսկ թոշակները բարձրացնում են 10000-ով. Հարցում Փաշինյանն ու Միրզոյանը չեն մեկնելու Անթալիա Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը. հարցում Վանաձորում ՔՊ-ն միտումնավոր մերժում է Հայկ Սարգսյանի բոլոր նախագծերը Խաղաղությունից ավելի մեծ խաղադրույքներ կան. ի՞նչ կնշանակի Իրանի սահմանին «ամերիկյան հետքը» Հայաստանի համար Զենքն անիմաստ է, եթե կա նահանջելու և հանձնելու քաղաքականություն․ Հրայր ԿամենդատյանՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Կարճաժամկետ գերակա նպատակ ենք հետապնդել՝ Հայաստանի զարգացման թիվ մեկ խոչընդոտին հունիսի 7-ին հեռացնելը. Նաիրի Սարգսյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Նոկոլը դուխ չունի, որ զորահանդես անի. Արշակ Կարապետյան «Մեր ուժեղ հանրահավաքը իշխանությունը ծանր է տարել»․ Գոհար ՂումաշյանԻշխանությունը գնալով մեծացնում է ստի ու կեղծիքի չափաբաժինը. Դավիթ Ղազինյան Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանի անունից, շուքից. Ռուբեն Մխիթարյան
Քաղաքականություն

Հին «բախման» նոր նրբերանգները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին տարիներին առավել սուր բնույթ է ստանում Հայաստանի աշխատաշուկայի հետ կապված կարևոր մի խնդիր, որը դրսևորում է բուհական կրթության և իրական աշխատանքի պահանջների տարբերությունը։ Հասարակության լայն շրջանակները, գործատուները, ինչպես նաև հենց ուսանողները հաճախ բարձրաձայնում են, որ բուհական կրթությունը այլևս, մեղմ ասած, ոչ միշտ է տալիս այն գիտելիքները, հմտությունները, որոնք անհրաժեշտ են ժամանակակից աշխատաշուկայի դինամիկ զարգացող պայմաններում աշխատանք գտնելու և շարունակական մասնագիտական աճ ունենալու համար։ Սա հանգեցնում է անմիջական հարցի՝ բուհերը կորցնո՞ւմ են, արդյոք, իրենց վրա դրված ակնկալիքների և վստահության ծանրությունը։ Եթե այո, ապա ինչո՞ւ, և ի՞նչ կարելի է անել այդ իրավիճակը շտկելու համար։

Պատճառները բազմաշերտ են, խորքային և փոխկապակցված։ Սկսենք այն կանխադրույթից, որ առհասարակ կրթությունը ոչ միայն մասնագիտական կարողությունների զարգացում է, այլև ավելի լայն խնդիր՝ տրամաբանության, քննադատական մտածողության, արժեհամակարգային ինքնագիտակցության ստեղծում։ Սակայն ժամանակակից իրականությունն ավելի ու ավելի է պահանջում կրթության գործնական կողմի առկայություն ու որոշակի պատրաստվածություն, որն անմիջապես կարելի է կիրառել մասնագիտական ոլորտում։

Շատ գործատուներ, հատկապես տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների, տնտեսագիտական և բիզնես ոլորտներում, շեշտում են, որ համալսարանից շրջանավարտները պատրաստ չեն իրական աշխատանքի մեջ անմիջապես ներգրավվելու, չունեն կիրառական գործիքակազմին տիրապետելու հմտություններ, թիմային աշխատանքի ունակություններ, նախագծային մտածողություն, հաճախ էլ՝ օտար լեզվի բավարար իմացություն կամ հաղորդակցման անհրաժեշտ կարողություններ։ Աշխատաշուկայի արդի պահանջները հաճախ առաջնահերթություն են դարձնում այնպիսի հմտություններ, որոնք դուրս են բուհական դասավանդման ավանդական ձևաչափից։ Դրանց թվում են, օրինակ՝ նորարարական մտածողությունը, ինքնուրույն ուսումնառության կարողությունը, համալիր խնդիրների լուծումը և ճգնաժամային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակությունը։

Բուհական կրթությունն իր հերթին շարունակում է մեծապես հիմնված մնալ ավանդական ծրագրերի, տեսական մոդուլների և երբեմն արդեն հնացած դասընթացների վրա։ Հայկական շատ համալսարաններում մինչ այժմ լայնորեն կիրառվում են տարիներ առաջ հաստատված և քիչ փոփոխված ծրագրեր, որոնք չեն համընկնում շուկայի նոր ակնկալիքներին ու փոփոխվող պահանջներին։ Տարբեր ոլորտներում աշխատանքի շուկան մշտապես զարգանում և արդիականացվում է, սակայն բուհերը հաճախ քիչ օպերատիվ են արձագանքում այդ փոփոխություններին. նոր մասնագիտությունների ներմուծումը, առարկայական բարեփոխումները կամ դասավանդման մեթոդների արդիականացումը դանդաղ են ընթանում, ինչի հետևանքով բուհի և աշխատաշուկայի պահանջները տարբեր ուղղություններով են զարգանում։

Այս ամենը նաև իր ազդեցությունն է ունենում այն հարցի վրա, թե ինչպիսի հմտություններ և գիտելիքներ են անհրաժեշտ ժամանակակից հայ երիտասարդին աշխատանք գտնելու և կարիերային աճ ունենալու համար։ Այստեղ վճռորոշ նշանակություն են ստանում մի քանի առանցքային ու փոխկապակցված կարողություններ, որոնցից առաջնայինը վերլուծական և քննադատական մտածողությունն է։ Սա հատկապես կարևորվում է տեղեկատվության ծավալների աննախադեպ աճի պայմաններում, երբ անհրաժեշտ է կարողանալ արագ գտնել հավաստի տվյալներ, առանձնացնել առաջնայինը երկրորդականից, կշռադատել առկա տարբերակներն ու ձևավորել փաստարկված տեսակետներ։

Հաջորդ առանցքային հմտությունը փոփոխվող միջավայրին արագ հարմարվելու ունակությունն է, ինչը ենթադրում է ճկունություն և մշտապես սովորելու պատրաստակամություն։ Քանի որ տեխնոլոգիական սրընթաց զարգացումը պարտադրում է շարունակական կատարելագործում յուրաքանչյուր ոլորտում, ապա աշխատաշուկայում պահանջված է այն մասնագետը, ով ընդունակ է ինքնուրույն ուսումնառության, նոր հմտությունների յուրացման և սեփական որակավորման մշտական թարմացման։ Այս նպատակով, բուհական կրթությանն ի լրումն, կարող է պահանջվել մասնակցություն կարճաժամկետ դասընթացների, մենթորության ծրագրերի, մասնագիտական սեմինարների կամ առցանց կրթական հարթակների միջոցով գիտելիքների շարունակական համալրում։ Այսքանով հանդերձ, մեծ տեղ է սկսում հատկացվել թիմային աշխատանքի կարողությանը։

Ժամանակակից բիզնես միջավայրում բացարձակապես անհրաժեշտ է կարողանալ աշխատել տարբեր մարդկանց հետ, հասկանալ խմբի հոգեբանությունն ու լոգիկան, միմյանց լրացնել, օգնություն ցուցաբերել, ինչպես նաև արդյունավետ հաղորդակցվել ինչպես գործընկերների, այնպես էլ հաճախորդների հետ։ Հաղորդակցության հմտությունները ներառում են նաև մտքերի հստակ ձևակերպումը, խնդիրների պարզ ներկայացումն ու դիմացինի տեսակետի նկատմամբ հարգալից մոտեցումը։ Ի տարբերություն նախկինում գերիշխող անհատականակենտրոն մոտեցումների, այսօր կարիերայի առաջընթացի համար անհրաժեշտ է տիրապետել թիմային աշխատանքի հմտություններին կամ նպաստել արժեքի ստեղծման հավաքական գործընթացին։

Հայաստանում ներկայում աշխատանքի շուկան ունի իր առանձնահատկությունները, որոնք որոշ չափով փոխկապակցված են նաև աշխարհի միտումներին, սակայն ունեն նաև տեղական երանգներ։ Տեղեկատվական և, ընդհանրապես, տեխնոլոգիական ոլորտներում կա մեծ պահանջարկ նոր մասնագետների համար, սակայն այդ պահանջարկին լիարժեք բավարարելու համար պահանջվող հմտությունները երբեմն դուրս են դասական բուհական ծրագրերից։ Շատ երիտասարդներ, խուսափելով համալսարանական քառամյա կրթությունից, նախընտրում են մասնագիտական արագընթաց դասընթացներն ու հավել յալ կրթական ծրագրերը։ Նրանք հաճախ ընտրում են ինքնուսուցման ճանապարհը՝ օգտվելով համացանցային ռեսուրսներից կամ միջազգային կրթական հարթակներից, ինչը թույլ է տալիս անմիջապես անցնել գործնական աշխատանքի՝ հաճախ դեռ ուսանողական տարիներին։ Այս միտումը որոշակիորեն նվազեցնում է վստահությունը բուհական համակարգի նկատմամբ։ Թեև համալսարանական տեսական գիտելիքներն, անշուշտ, առանցքային են, սակայն այլևս բավարար չեն։ Այսօր առաջնային են համարվում պրակտիկ փորձն ու մասնակցությունը իրական նախագծերին։

Իրավիճակն առավել արտահայտիչ է տնտեսագիտության, իրավագիտության, մանկավարժության և լեզվաբանության պես ավանդական ոլորտներում։ Այստեղ շրջանավարտները հաճախ բախվում են աշխատաշուկայի կարծրացած ու սահմանափակ համակարգերին, անառողջ մրցակցությանը, ինչպես նաև գործատուների կողմից առաջարկվող խիստ սահմանափակ հնարավորություններին։ Արդյունքում շատերը ստիպված են լինում կա՛մ ընտրել մասնագիտությանը չհամապատասխանող աշխատանք, կա՛մ փոխել որակավորումը, կա՛մ էլ արտագաղթի միջոցով լքել երկիրը՝ նախընտրելով աշխատանքի որոնումն արտերկրում։ Այս ամենն էլ ավելի է սրում երիտասարդության դժգոհությունը ներքին շուկայում՝ բարձրացնելով առանցքային մի հարց՝ ինչո՞ւ համալսարանը հաճախ չի իրականացնում իր հիմնական առաքելությունը։

Բուհերը, նույնիսկ բարեփոխումների ցանկության դեպքում, հաճախ բախվում են լուրջ կառուցվածքային ու ֆինանսական խնդիրների։ Դասախոսական կազմի զգալի մասը, տարիքային գործոնով պայմանավորված, միշտ չէ, որ կարողանում է կրթական գործընթացում ներդնել ժամանակակից շուկայի պահանջներին համապատասխան նորարարական գործիքակազմ։ Ուսումնական նյութերը թարմացվում են դանդաղ կամ ընդհանրապես չեն համապատասխանում արդի մարտահրավերներին։ Բացի այդ, գործատուի և համալսարանի միջև հաճախ բացակայում է սերտ համագործակցությունը, որը հնարավորություն կտար մշտապես արդիականացնել ուսումնական ծրագրերն ու ուսանողներին ապահովել գործնական փորձառությամբ՝ լինի դա մասնագիտական պրակտիկայի, համատեղ նախագծերի թե ստաժավորման ձևաչափով։

Ստեղծված իրավիճակում հստակորեն տարանջատվում է երկու մոտեցում։ Տեխնոլոգիական և կիրառական հմտություններն արժևորող երիտասարդները հիմնականում հենվում են ինքնակրթության, վեբինարների, առցանց դասընթացների և մենթորության վրա, մինչդեռ ավանդական կրթությունը շարունակում է մնալ առաջնային արժեք առավել պահպանողական զանգվածի համար։ Այս երկփեղկվածությունը մատնանշում է համակարգային մի լուրջ խնդիր։ Բուհական համակարգում անհրաժեշտ են արմատական բարեփոխումներ, որոնք պետք է ընդգրկեն ինչպես ուսումնական ծրագրերի արդիականացումը, այնպես էլ բուհերի կառավարման ու դասավանդման մեթոդաբանության վերանայումը։

Զուգահեռաբար ձևավորվում և վերելք է ապրում «ձեռներեցության մշակույթը», երբ երիտասարդ սերունդը, ավանդական աշխատատեղեր փնտրելու փոխարեն, նախընտրում է հիմնել սեփական գործը՝ կյանքի կոչելով նորարարական ստարտափներ և բիզնես նախագծեր։ Այս ասպարեզում վճռորոշ են դառնում ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև բիզնես մտածողությունը, ֆինանսական գրագիտությունը, միջազգային շուկաների սեգմենտավորման հմտություններն ու օտար լեզուների տիրապետումը։

Հաջողության բանաձևն այսօր արագ փոփոխվող տնտեսական պահանջներին հարմարվելու ճկունությունն է, ռիսկի դիմելու պատրաստակամությունը և սեփական գաղափարները գլոբալ շուկայում մրցունակ դարձնելու ունակությունը։ Սա լուրջ ազդակ է բուհական համակարգի համար՝ վերանայելու սեփական դերն ու առաքելությունը՝ վերածվելով ոչ թե պարզապես գիտելիք փոխանցող, այլ աշխատանքի ու գործարարության համար նպաստավոր էկոհամակարգ ստեղծող կառույցների։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում