Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Շվեդիայում նշել են Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձըՔաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխանՄեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանԻշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԿոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էՓաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյում74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԼոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ucom-ը և FAST-ը միավորում են արհեստական բանականությունն ու կանաչ նորարարությունը Իշխանությունը կամ դիկտատորը անցողիկ են. նրանք պատմության փոշին են․ Հրայր ԿամենդատյանԽայտառակության մե՞ջ ենք հայտնվելու, թե՞ որպես հնագույն ազգ կգտնենք ճիշտ ճանապարհ․ Մհեր ԱվետիսյանՆիկոլը «դահիճ» է, 21 թ-ի բոլշևիկ, մտածում է, որ վերացնելու է բոլոր ընդդիմադիրներին, չի’ ստացվելու․ Ավետիք Չալաբյան Եթե շարունակենք հանձնել, Ալիևը երբեք կանգ չի առնի․ Սամվել Կարապետյան ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի գլխավոր թեման Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ստեղծված իրավիճակներն են․ Ա․ ԶաքարյանԵրկիրը դիսկոտեկ չէ․ Սամվել Կարապետյան Վահան Քերոբյանի դուստրը՝ Նարեն, կներկայացնի Հայաստանը «Մանկական Եվրատեսիլում». «Փաստ» «Վիճակը շատ փխրուն է, փոփոխական, խնդիրներն անընդհատ կուտակվում են և մի օր կարող են ուղղակի «պայթել»». «Փաստ» Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ» Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ» Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ» Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ» Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ» Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր
Քաղաքականություն

Օրակարգը կարևոր է, բայց ավելի կարևոր է փոխել հանրային տրամադրությունը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արդեն առիթ ունեցել ենք ոչ մեկ անգամ նկատելու, որ առաջիկա ընտրությունների հետ կապված՝ ընդդիմադիր ուժերի հիմնական խնդիրներից մեկը իշխանական օրակարգին արձագանքողի դիրքից օրակարգ ձևավորողի, թելադրողի դիրքին անցնելն է:

Տեսեք, նույնիսկ եթե ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչները, տարբեր գործիչներ, մեդիա շրջանակներ թեկուզ ծաղրանքով անդրադառնում են Փաշինյանի որևէ քայլին, թեկուզ «պերաշկի» ուտելուն, միևնույնն է՝ փաստացի արձագանքում են իշխանական օրակարգին: Ճիշտ է, բովանդակային առումով «ցիլոն» կամ ինչ-որ բան ուտելը օրակարգ չես համարի, բայց դրա մասին խոսելով, ցանկացած պարագայում, անդրադառնում ես իշխանության գործողություններին կամ ցուցադրություններին, ինչին էլ հենց Փաշինյանը ձգտում է:

Իսկ թե ինչու է Փաշինյանը «պերաշկի», կարտոֆիլ կամ եգիպտացորենի կողրիկ ուտում և դա ցուցադրում, առանձին անդրադարձի նյութ է: Հակիրճ կարելի է արձանագրել ակնհայտը. նա չունի ասելիք: Նա չունի հանրությանն առաջարկելու բան, բացի պատերազմով սպառնալուց և շոուներ սարքելուց: Իսկ վերջին շրջանում էլ, և սա էական պահ է, Փաշինյանի օրն սկսվում է ընդդիմադիր հիմնական ուժերի հասցեին սպառնալիքներով ու անվանարկումներով, ինչի հերթական դրսևորմանն ականատես եղանք երեկ: Եվ այստեղ շատ կարևոր պահ կա. արդեն Փաշինյանն է սկսում արձագանքել ընդդիմադիր հիմնական ուժերի ներկայացուցիչներին, վերջիններիս հայտարարություններին, առաջադրած թեզերին կամ բնորոշումներին:

Փոքր-ինչ «տնավարի» կամ «խոհանոցային» նկարագրելու պարագայում կարելի է ասել, որ Փաշինյանը ամբողջ գիշեր աչք չի կպցրել, սպասել է, թե երբ լույսը կբացվի, որպեսզի բորբոքված մտնի ֆեյսբուքներն ու խոսի... ընդդիմադիր ուժերի և այդ ուժերի լիդերների մասին: Այսինքն, նրա ուշքն ու միտքն ընդդիմադիրներն են, այլ ոչ թե, ասենք, իր եղած կամ չեղած ծրագրերը, քայլերը:

Մյուս կողմից՝ չի կարելի ընկնել մեկ այլ ծայրահեղության մեջ ու ասել, թե ընդդիմությունն է օրակարգ թելադրում: Առայժմ, թերևս, տեղին է դիտարկումը օրակարգ ձևավորելու մասին: Ու այդ գիծը պետք է շարունակել: Առավել ևս, որ ընդդիմադիր բոլոր հիմնական ուժերը հասարակությանն առաջարկելու շատ բաներ ունեն՝ ի տարբերություն պատերազմաբեր ու պատերազմով սպառնացող իշխանության:

Ընդդիմադիրները առաջարկում են երաշխավորված խաղաղություն, կայուն անվտանգություն, հավասարակշռված արտաքին քաղաքականություն, սոցիալական ապահովության և աշխատատեղերի ձևավորման, տնտեսական առաջընթացի ծրագրեր: Ամեն մեկը՝ իր ձևով: Կարծում ենք՝ ընդդիմադիր ուժերը պետք է կարողանան սահուն կերպով լրահոսում ծանրության նժարը թեքել իրենց առաջարկությունների, ծրագրերի, դրանց հետ կապված քննարկումների կողմը:

Իսկ Փաշինյանի «գիշերհանա» հակաընդդիմադիր բորբոքումները լավագույնս բնութագրում են այն, որ նա էլի անհարիր, անթույլատրելի բառապաշարի է անցել: Չնայած, կներեք, ինչո՞ւ «էլի»: Այսինքն, այդ ե՞րբ էր այդ բառապաշարից հեռու գնացել: Նա, որ իրեն էթիկայի ու էսթետիկայի նվիրյալի տեղ էր դրել, մշտապես անտեսել է թե՛ մեկը, թե՛ մյուսը: Այս դեպքում բնորոշն այն է, որ Փաշինյանն իսկապես էլ չունի ասելիք: Դրա համար էլ անցնում է ցածրակարգ վիրավորանքների:

Նրան մնացել է մեկ էլ պետական բյուջեի միջոցներով յուրօրինակ «ընտրակաշառքներ» բաժանելը, թոշակառուների մասին «հանկարծակի» հիշելը, գյուղացիներին անտոկոս վարկեր խոստանալը կամ տալը: Գյուղացիներին, որոնք այդ վարկերից պատրաստվում են օգտվել, պետք է բացատրել, որ դա պետությունն է տալիս, եթե Փաշինյանն ասում է՝ անտոկոս, ապա երբ քվեարկությամբ ու համատեղ ուժերով Փաշինյանը հեռացվի իշխանությունից, ապա գյուղացիների համար կարվի ավելին, քան անտոկոսը:

Օրակարգն, իհարկե, կարևոր է: Բայց ոչ պակաս էական է երկրում, հասարակության մեջ տրամադրության փոփոխությունը: Ներկայում մեր հանրությունը մի տեսակ «ավտոմատացված» ռեժիմի անցած դատապարտյալ է հիշեցնում իր վարքով: Այդ հոգեվիճակն ու տրամադրությունը պետք է փոխվի, ու դա, ամենից առաջ, ընդդիմադիր հիմնական ուժերի խնդիրն է: Հասկանալի է, որ ընտրություններին ավելի մոտ հանրության մեջ համապատասխան տրամադրությունները ավելի նկատելի կլինեն, բայց ընդդիմության խնդիրը արդեն հիմիկվանից այդ ուղղությամբ աշխատելն է:

Առանց տրամադրությունների փոփոխության, դժվար կլինի հասնել իշխանափոխության: Թեպետ, եթե իրերն իրենց անուններով կոչենք, դա սոսկական իշխանափոխություն չի լինի, այլ փաշինյանական աղետաբեր իշխանությունից երկիրը, պետության ու ժողովրդի ապագան փրկելու համատեղ ջանք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում