Թուրքիայում զինվшծ անձը hարձակվել է դպրոցի վրա. կա 16 վիրավnր
Թուրքիայում զինված հարձակում է տեղի ունեցել դպրոցի վրա. 16 մարդ վիրավոր է: Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Միջադեպը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգի Սիվերեկ քաղաքում։
Նշվում է, որ զինված անձը, օգտագործելով հրացան, վիրավորել է 16 մարդու, ևս մի քանի աշակերտի պատանդ է վերցրել։
Դեպքից հետո վայր են ժամանել շտապօգնության բազմաթիվ բրիգադներ և ոստիկանության հատուկ ստորաբաժանումներ։ Ըստ հաղորդումների՝ հարձակվողը տվյալ դպրոցի աշակերտ է։
Աշակերտների մեծ մասն էվակուացվել է։
Հաղորդվում է, որ հարձակվողը ինքնասպան է եղել: