Ռուս-ուկրաինական hակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների․ Սերգեյ Լավրով
Ռուս-ուկրաինական հակամարտությունը չի կարող լուծվել առանց Ռուսաստանի համար անվտանգության երաշխիքների: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Այժմ, երբ քաղաքական-դիվանագիտական կարգավորման հեռանկար է նկատվում, Եվրամիությունը խոսում է Ուկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու անհրաժեշտության մասին՝ որպես խաղաղ կարգավորման հիմնական բաղադրիչ»,- նշել է Սերգեյ Լավրովը, հավելել՝ դա բավարար չէ:
Նրա խոսքով՝ եվրոպական կողմը ցանկանում է տեղ գտնել բանակցությունների սեղանի շուրջ: