Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Ձեր ուրախ ավտոբուսը այսուհետ «մահաբեր ավտոբուս է. Արթուր ՄիքայելյանՓոփոխություները սկսվում են. Սամվել Կարապետյանը հանդես կգա հանրային ուղերձով. տեսանյութ Տնտեսական ինքնասպանություն, թե՞ սթափ հաշվարկ. ի՞նչ է սպասվում հայ աշխատավորին. Էդմեն ՄարուքյանՆիկոլը ոչ թե խաղաղություն է բերելու այլ նոր ցեղասպանություն.Արշակ ԿարապետյանConverse SME. Կոնվերս Բանկը բիզնեսի ընդլայնման աջակից Դասագրքերը փոխում են, պատմությունն ու արժեքները՝ աղավաղում․ Ատոմ ՄխիթարյանՄոսկվայում ջերմ ողջունում է Պուտինին, Երևանում՝ խոսում ռուսական սպառնալիքներից․ Մենուա Սողոմոնյան14 միլիոն եվրո է ներդրվել երկու հիբրիդային արևային մարտկոցային պարկերում Հայաստանում անցկացվում է Եվրասիական մարզական համագործակցության առաջին համաժողովը «Ուրախ» ավտոբուսը մահաբեր ավտոբուս դարձավ. Ալիկ ԱլեքսանյանՓոփոխությունը սկսվում է հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջինի ելույթից. ՈւղիղՎերականգնվում է «Գանձասար» ճամբարը, այն ԶՊՄԿ սոցիալական խոշոր ներդրումային ծրագրերից էՈղբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ Չկայացած դաշինք․ Թաթոյանի քաղաքական հաշվարկները և դրանց հետևանքները Այն մասին, թե ինչպես է այս վարչախումբը սեփական ժողովրդին պատերազմով վախեցնելով, առանց պատերազմ մաս-մաս հանձնում Հայաստանը թշնամուն. Ավետիք ՉալաբյանԿտրուկ շրջադարձի գինը․ ինչ վտանգներ կարող է բերել Ռուսաստանի հետ հարաբերությունների խզումը Ժողովուրդը գիտի, որ այս իշխանությունը չի կարող իր անվտանգությունն ապահովել․ Արմեն ՄանվելյանԱզատության հրապարակում՝ Միասնության հանրահավաք․ «Ուժեղ Հայաստանը» կոչ է անում համախմբվել փոփոխության շուրջ «Իրատեսական սահմաննե՞ր», թե՞ ինքնասահմանափակում . «Փաստ» Ժողովրդավարական հիմքերի էրոզիան Եվրամիությունում. «Փաստ» «Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ» Եկեղեցու ու նրա Գահակալի վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ» Նորից «փոցխի» վրա. «Փաստ» Քաղաքական դաշտի հերթական «փուչիկի» պայթյունը. «Փաստ» «Եվրասիայի» հումանիտար առաքելությունը. Արցախի թեմայի վերադարձը մեդիաօրակարգ՝ ի հեճուկս լռության մատնելու փորձերի. «Փաստ» Ե՞րբ կձևավորվի նոր իշխանությունը. «Փաստ» Ղազախստանը Հայաստանին է հանձնել հետախուզվող անձի Այս պատմական պահին՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի առաջին`«Փոփոխության ելույթ»-ին, որտե՞ղ ես լինելուԱՄՆ-ը մրցույթի է հանել 30 մլն բարել նավթ ռազմավարական պահուստից Վաղը հավաքվում ենք բոլորիս կողմից սպասվող փոփոխությունների և մեր ընդհանուր նպատակների իրականացման համար․ Նատալյա ՍարջանյանՈւԵՖԱ-ն որակազրկել է «Բարսելոնա» - «Աթլետիկո» հանդիպման գլխավոր մրցավարին Վաղը՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում ՀՀ ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի` «Փոփոխության ելույթը»«Մենք դիտարկում ենք ոչ թե քաղաքական անցյալը, այլ «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Վաղը կարևոր իրադարձություն է տեղի ունենալու․ Լևոն ՍարգիզովԻրանը ԱՄՆ-ից և նրա դաշնակիցներից ռեպարացիաներ կպահանջի պատճառված վնաuի դիմացՀամբերության բաժակը լցվել է, մարդիկ փոփոխություն են ուզում, դա լինելո՛ւ է, միասին փոփոխությունների սկիզբը դնելու ենք վաղը` Ազատության հրապարակում․ Մարիաննա ՂահրամանյանՏարոն, մեծերի գործերին մի´ խառնվիր. ֆեյքեր վարելն է քեզ մոտ ստացվում․ Արեգա ՀովսեփյանՎլադիկավկազում պայթյnւն է որոտացել hրավառությունների պահեստում Եկեղեցի գնում են մեղքերի թողության համար, ոչ թե կարգավիճակը ընդգծելու․ Մենուա ՍողոմոնյանԹրամփը uպառնացել է պատժել Վաշինգտոնին չաջակցող ՆԱՏՕ-ի երկրներին․ Financial Times«Ինչո՞ւ է Օսմանյան կայսրության հետնորդ երկրի ԱԳ նախարարը աջակցում Նիկոլ Փաշինյանի կառավարությանը». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)Փոփոխությունը սկսում է հենց քեզնից․ սպասելու եմ․ Ալիկ ԱլեքսանյանՀՀ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանն առաջին անգամ հանդես է գալու հանրային ուղերձով. վաղը լինելու է պատմական օր. Անուշ ՄիրզոյանԱպրիլի 15-ից 18-ը ՀՀ ողջ տարածքում ջերմաստիճանը կբարձրանա, բայց կմոտենա հաջորդ ցիկլոնը. Գագիկ ՍուրենյանՀայաստանի հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը հանդես է գալու իր առաջին հանրային ուղերձով․ Տիգրան Աբրահամյան«Մենք հակառուս ուժ չենք». Նարեկ Կարապետյան (տեսանյութ)«Զոնտիկ»․ իրական և աղմկահարույց պատմության հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերանԵրեկ տեղի ունեցավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը և «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ու թիմի շնորհանդեսը․ Լուիզա ՍարգսյանՎաղը հիշարժան օր է. Սամվել Կարապետյանը 7-ամսյա կալանքից հետո հանդես կգա ուղերձով․ Նարեկ ԿարապետյանՄենք չենք դիտարկում քաղաքական անցյալը, դիտարկում ենք «մաքուր ձեռքերը» և պրոֆեսիոնալիզմը․ Նարեկ Կարապետյան
Քաղաքականություն

«Նա մարդ-քաոսն է, սիրում է անկառավարելիություն, անարխիա, անկանխատեսելիություն, նա դրանից է ուժ ստանում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մարդիկ խոսում են «ջախջախիչ», շրջադարձային, պատմական, աննախադեպ հաղթանակների և ընդդիմությանը ոչնչացնելու մասին, բայց իրենց գործողությունները տրամաբանորեն խոսում են հակառակի մասին։ Մարդիկ խոսում են վստահ հաղթանակի մասին, սակայն մարզեր են մեկնում, «ոտուձեռ» ընկած, մարդկանց ինչ-որ բաներ են խնդրում, իրենց կատարած աշխատանքը «վաճառում» են մարդկանց վրա։ Կառավարության նիստին վարկային համաձայնագիր են ստորագրում, շեշտում՝ հարգելի գյուղացիներ, տրամադրում ենք այս անտոկոս վարկը մի քանի ամսով, տոկոսները գործելու են հոկտեմբերից հետո։ Հիշեցնենք, որ մարդիկ իրենց քվե են տվել աշխատելու, պետությանը ծառայելու համար։ Իսկ նրանք իրենց աշխատանքը կարծես որպես լավություն վաճառեն մարդկանց վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքագետ Արմեն Հովասափյանը, երբ անդրադառնում ենք լիակատար հաղթանակի գնացող իշխանական ուժի նյարդային խոսույթի, ցայտնոտային քայլերի մասին։

Նկատում է՝ մարզերում, այդ թվում՝ գյուղական համայնքներում մարդիկ սուր հարցադրումներ են հնչեցնում։ «Այդ պահերին տեսնում ենք տվյալ անձնավորության բուռն արձագանքները, «մուննաթ գալը»։ Երբ նա դուրս է գալիս «սրտիկային» տրամադրությունից, ցույց է տալիս իր իրական դեմքը, թե ինքն ով է, ինչ է ներկայացնում իրենից, ձևական փաթեթավորումը, ծխածածկույթը միանգամից պատռվում են, և տեսնում ենք նրա ագրեսիան, մարդուն չսիրելը, անգամ ատելությունը որոշ առումներով։ Երբ մի քիչ ուսումնասիրում ես իրենց վարքաբանությունը և գործողություններն իրար կողքի ես դնում, «փազլն» ամբողջանում է։ Տեսնում ես, որ աթոռը, սեփական իշխանությունն ամեն կերպ ատամներով պահող մի գործընթացի և կերպարի հետ գործ ունենք, ով փորձում է դեմոնիզացնել ընդդիմադիր գործիչներին, առաջնորդներին, նրանց տարաբնույթ էպիտետներով որակումներ է տալիս։ Ընդ որում՝ այն դեպքում, երբ, օրինակ՝ Սամվել Կարապետյանն այս պահին բառի բուն իմաստով գտնվում է «բլոկադայի» մեջ, անգամ նրա ազատ տեղաշարժն է սահմանափակված։ Այսինքն՝ մարդու հետ գնում ես ընտրության, ամբողջովին նրան կաղապարելով, գցելով փակուղու մեջ և ասում ես՝ արի, ոչ հավասար դիրքում իրար հետ կռիվ տանք։ Դրանից զատ էլ, ամեն կերպ փորձում ես նրա հետ ասոցացվող մարդկանց, ներկայացուցիչներին, գործընթացները կանխել՝ դրանց տալով օրենքի ուժ, օրենսդրական կարգավորումներ, որ ասի՝ տեսե՛ք, սա օրենքով է սահմանված, մեր ցանկությունը չէ։ Այս գործողությունները ցույց են տալիս, որ նա վախերի մեջ է»,-նշում է մեր զրուցակիցը։

Քաղաքագետի խոսքով, ութ տարի է՝ նույն տեղապտույտի մեջ ենք։ «Բոլորն են հասկանում, թե ինչ է կատարվում, և մարդկանց մոտ անգամ ատելություն է առաջանում։ Ունեմ խոր համոզմունք, որ ընտրություններին մասնակցության բավականին բարձր ցուցանիշ է լինելու։

Մոտավորապես մինչև 60 տոկոս մասնակցության կանխատեսում ունեմ, ինչը, բնականաբար, շատ կարևոր է։ Քաղաքացին պետք է իր խոսքն ասի, իր մտածածն արտահայտի ընտրատեղամասում հունիսի 7-ին»։

Հաճախ կարծիք է հնչում, որ բացի ներհասարակական ատելություն գեներացնելը, Նիկոլ Փաշինյանը Հայաստանին թողնում է առանց իրական դաշնակիցների և գործընկերների։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի տնտեսությունն այսօր մեծապես կախված է Ռուսաստանից։ Իսկ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, իրենց լավագույն օրերը չեն ապրում։ Ռուսական կողմի սահմանափակումները չեն հարվածելու միայն գործարարներին, դրանք ուղիղ հարված են երկրի տնտեսությանը և քաղաքացու գրպանին։ «Հայաստանի տնտեսության առյուծի բաժինն արտահանվում է ԵԱՏՄ շուկա։ 2015 թվականից՝ մոտ 10 տարի և ավելի, մեր շուկայի հիմնական սպառողը եղել է ԵԱՏՄ շուկան։ ԵԱՏՄ շուկա շարունակում է արտահանվել Հայաստանի և՛ գյուղմթերքը, և՛ ծխախոտը, և՛ կոնյակը, և՛ գինին։ Սա փաստ է, որի մասին օրվա իշխանությունը նույնպես կարծես բարձրաձայնել է։ Վիճակագրությունը ևս, որը չոր թվերից է կազմված, և այդտեղ ընդհանրապես քաղաքականություն չկա, նորից փաստում է այդ մասին։ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն այցից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը բավականին ծավալուն հարցազրույց տվեց ՏԱՍՍ գործակալությանը։ Նա հանգամանալից, կետերով իր մտահոգություններն էր բարձրաձայնել, բարձրաձայն մտածել, թե ի՞նչ կարող է լինել Հայաստանի հետ, եթե...

Օրինակ՝ հունիսի 20-ից հետո հնարավոր է Հայաստանը գազը գնի ոչ թե 170 դոլարով, այլ 700 դոլարով, ինչպես գնում են, օրինակ՝ Լեհաստանը, Գերմանիան, Բուլղարիան, եվրոպական մի շարք երկրներ, Ուկրաինան։ Փորձենք պատկերացնել, թե ի՞նչ կկատարվի Հայաստանի հետ, երբ գազի գինը մոտ երեքչորս անգամ թանկանա։ Մուլտիպլիկատիվ էֆեկտով թանկացումների մեծ ալիք է սկսվելու՝ տրանսպորտային փոխադրումներ, տաքսիներ, ՋԷԿ-եր և այլն։ Այս ամբողջ ցիկլով ընկնում ենք մի անպատմելի մղձավանջի մեջ՝ ընդհուպ հացի գինն է թանկանալու կրկնակիեռակի, եթե այս մարդիկ հունիսին վերարտադրվեն։ Ընդ որում, իրենք ևս գիտակցում են, թե ինչ էֆեկտ է լինելու, կասկած չունեմ։ Չի բացառվում, որ Արտահանումների մասով։ Տեղեկություններ եղան, որ Ռուսաստանի ալկոհոլի և ծխախոտի շուկան վերահսկող պետական մարմինը ստուգումներ է կատարել Պռոշյանի կոնյակի գործարանի լիցենզիայի մասով, արգելք է դրվել։ Սրանք դեռևս ծաղիկներն են, երբ մի ձեռնարկության պարագայում որոշակի սահմանափակումներ են դրվել։ Չի բացառվում, որ մի օր ասեն՝ այլևս այս կամ այն ընկերությունից Ռուսաստան ներմուծում թույլ չենք տալու։ Դրանից հետո վարդերի հետ կապված խնդիր առաջացավ։ Հետո խոսվեց խոզի մսի արտահանման մասին։ Սրանք փոքր դետալներ են, որոնք խոսում են շատ մեծ խնդրի մասին, որն ունենալու ենք մենք, եթե շարունակվի այս հակառուսական՝ արհեստական ներդրված օրակարգը, որ դրել են այս մարդկանց առաջ, նրանք էլ ամեն գնով պետք է այն կյանքի կոչեն։ Պատգամավորներից մեկն էլ օրերս ասում էր՝ գազը իրենցից չենք գնի, ուրիշից կգնենք։ Լո՞ւրջ, այդ ուրիշն էլ Ադրբեջա՞նն է։ Նշեմ, որ Ադրբեջանն այդքան գազ չունի անգամ ինքն իր համար, որ մի հատ էլ մատակարարի Հայաստանի շուկային։ Իրանի մասով դեռ անհասկանալի է, թե ինչ կլինի։ Այստեղ մի կարևոր շեշտադրում էլ անենք։ TRIPP-ի մասին խոսակցությունը դուրս է եկել այս մարդկանց խոսույթից։ TRIPP-ի հոգեհանգիստն էլ, հուղարկավորությունն էլ կազմակերպեցին։ Շատ լավ հասկանում են՝ երբ Իրանն այս ամենից դուրս եկավ, իսկ Իրանը կարողացել է Թրամփի ագրեսիայի դեմն առնել, կենդանության որոշակի նշաններ է ցույց տալիս, ճիշտ է՝ դեռ պետք է իր վերքերը բուժի, բայց հստակ է՝ նա թույլ չի տա, որ Թրամփի անունով մի հիմնարկ աշխատի իր հյուսիսային հատվածում։ Երբ ասում են՝ 9, 19, 29 միլիոն պիտի գա Հայաստան, պետք է իրենց հուշենք, որ արդեն հաստատ չի գալու։ Որևէ նորմալ ներդրող, առողջ ուժ, մտածող մարդ ներդրում չի կատարի փաստացի պատերազմական գոտում, ամեն պահի էսկալացիան կարող է տվյալ հատվածում հայտնվել»,-փաստում է քաղաքագետը։

Բնորոշում է տալիս՝ մեղմ ասած, լավ վիճակում չենք։ «Նա մարդ-քաոսն է։ Նա սիրում է անկառավարելիություն, անարխիա, ամեն ինչում անկանխատեսելիություն։ Քաոս-մարդու ֆիշկան անկանխատեսելիությունն է, ոչ ստանդարտ գործողությունները, երբ հաջորդ քայլը նախորդի տրամագծորեն հակառակն է, և ոչ ոք չի կարող կանխատեսել, թե հաջորդիվ ինչ է լինելու, ինչ սցենար է զարգացնելու։ Նա դրանից է միս ու արյուն ստանում, ուժեղանում, հզորանում։ Որքան քաոսը շատ, այնքան նա ավելի ուժեղ։ Որքան ամեն ինչ խառնակ է ու խժդժություն կա, այնքան նրա հոգին փառավորվում է դրանից»,-եզրափակում է Արմեն Հովասափյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում