Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

Պետությունը սկսվում է անվտանգությունից. Մհեր Ավետիսյան Նիկոլի կուլակաթափությունը, ադրբեջանցիների հրճվանքը․ «Իմնեմնիմի» փոդքասթԵրբ անհեթեթությունը դառնում է քննարկման թեմա. Արմեն ՀովասափյանՎենդետտան թուլացնում է նախաապուշին․ քաղաքական վրեժի խարանը՝ իշխանության թուլության պատճառ․ Հրայր ԿամենդատյանՄասնագետի բացատրությունը. Որքա՞ն են արևային վահանակները ծառայում և ի՞նչ է պատահում, երբ դրանք սպառվում ենԵրևանի Կենտրոնում և Արաբկիրում օդում փոշու բարձր պարունակություն է արձանագրվելՀետազոտողները Արարատ լեռան վրա՝ Նոյյան տապանի պեղումների վայրում ստորգետնյա անոմալիաներ են հայտնաբերելՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 2-ին, 4-ին գազ չի լինելու․ հասցեներՍպերցյանի գոլային փոխանցումը բավարար չեղավ. Ալ-Ահլին զիջեց Ալ-ԽոլուդինԻսրայելի ՊԲ-ն Գազայի հատվածում սպանել է «Նուհբա» խմբավորման հրամանատարին և ՀԱՄԱՍ-ի դիպուկահարինԴավթաշենի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած ծառը կոտրվել էԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՌոմանո․ Մադրիդի Ռեալը կգնի Լա լիգայի ակումբի տաղանդի տրանսֆերըՈւկրաինայի պետական ​​պարտքը վերջին 15 տարվա ընթացքում աճել է ավելի քան 20 անգամ«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի Սամվել Թադևոսյանը տևական դադարից հետո վերադառնում է գլխավոր դերով՝ «88» նոր գիտաֆանտաստիկ 10 մասանոց ֆիլմովՄինչև կեսգիշեր ջուր չի լինելուԶապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ ԳրոսսիԱվտովթար՝ Արարատի մարզում․ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Mercedes Vito»-ն և անչափահասի վարած «Ford Transit»-ը. կա վիրավորՀայր և որդի ընկել են գոմաղբով լի բաքի մեջ ու մահացել. ողբերգական պատահար ՄԲ-ումՊատճառը որակի վերահսկողությունն է, այլ ոչ թե քաղաքականությունը․ ՌԴ-ն՝ Երևանից հնչող մեղադրանքներինՇիրակը ջախջախեց ՎանինՖինլանդիայում արջը թունել է փորել Ռուսաստանի հետ սահմանին գտնվող պատնեշի տակՀՀ արտահանումը փորձում է փոխել հասցեն, բայց շարունակում է կախված մնալ ԵԱՏՄ-ից․ տնտեսագետՄեկ տարի առաջ այս օրը. Ուժեղ ՀայաստանՀրդեհ՝ Մերձմոսկովյան Պավլովսկի Պոսադում գտնվող մեխանիկական գործարանի պահեստումՄեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանըՄեր երկրում մարդկանցից ցանկացած պահի կարող են խլել սեփականությունը. Ավետիք ՉալաբյանԱյս պահին Ռուսաստանի և ԵՄ-ի միջև հարաբերությունները բարելավելու հիմքեր չկան. ՊեսկովՌուսաստանի պատժամիջոցներից խուսափելու համար պետությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի. Հրայր ԿամենդատյանՎարչախմբի միակ գերակա նպատակն Ադրբեջանին հաճոյանալն է. Արեգ ՍավգուլյանԶՊՄԿ․ Սյունիքի տնտեսության շարժիչ ուժը՝ նոր հնարավորությունների ու զարգացման ճանապարհին 770 ժամ առանց քայքայման. Գերմանիայում մշակվել է Բիգ Մակի սկզբունքի վրա հիմնված եռաշերտ արեգակնային մարտկոց Այն քայլերը, որոնք անում է այսօրվա Ազգային ժողովը, կարծես թելադրված լինեն թշնամու կողմից. Ցոլակ ԱկոպյանԻշխանության նպատակն արդարադատության վերականգնումը չէ. Մենուա ՍողոմոնյանԲյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանի ղեկավարած խմբակը Հայաստանը տանում է դեպի Արևմուտք-Ռուսաստան ռազմական բախման թատերաբեմ՝ իր վատթարագույն հետևանքներով». «Փաստ» Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» ԵՄ անդամակցության գործընթացը «խաղ ու պար» չէ. կարո՞ղ է, արդյոք, Հայաստանը շահած դուրս գալ հակադրման քաղաքականությունից. «Փաստ» Հայաստանը հայտնվել է Արևմուտքի աշխարհաքաղաքական թակարդում. «Փաստ» Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները. «Փաստ» Սամվել Կարապետյանի հիմնադրած թիմը պատմական հաջողություն արձանագրեց. «Փաստ» «Նոր Հայաստան»՝ 37 թվականի տրամաբանությամբ. անմեղության կանխավարկածի ճգնաժամը. «Փաստ» Ռուսաստանի ու Բրազիլիայի ԱԳ նախարարները երկկողմ և միջազգային բնույթի հարցեր են քննարկելՖելոյիս երկար սպասված վիրատահությունը տեղի ունեցավ. Գոռ ՀակոբյանՕգոստոսի 31-ին, սեպտեմբերի 1, 2, 3, 4-ին լույս չի լինելուԾխախոտ արտադրող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասըՇարունակում ենք առաջ շարժվել և մեր առավելագույնը ցուցադրել․ ՍպերցյանՄահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում․ Երևան-Արմավիր ավտոճանապարհին 43-ամյա վարորդը «Mercedes»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղում մահացել էՆոր ուղղությամբ չվերթներ «Շիրակ» օդանավակայանից
uncategorized

Տասը օր՝ Ջրարբիի դպրոցը ջեռուցմամբ ապահովելու համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ Արմավիրի մարզի Ջրարբի գյուղի դպրոցում դասադուլ էր. ծնողներն իրենց երեխաներին դպրոց չէին տարել՝ դպրոցում ջեռուցման համակարգի բացակայության և դպրոցի անմխիթար պայմանների պատճառով:

Գյուղի՝ դպրոցահասակ երեխաներ ունեցող ծնողները դպրոցի դիմաց բողոքի ակցիա էին կազմակերպել: Ավելի քան 20 տարի դպրոցը չունի ջեռուցում, իսկ տարիների ընթացքում դպրոցի ներքին տեսքը ահավոր վիճակի է հասել՝ որոշ պատուհաններ բացակայում են, պատերը ճաքեր ունեն, սանհանգույցը նորմալ չի աշխատում, իսկ հոսանքի լարերը պատերից են կախված:

Ջրարբիի բնակիչները բազմիցս հարցը բարձրաձայնել են, խնդրել լուծում տալ խնդրին: Տարիներ շարունակ նրանց խոստացել են վերանորոգում իրականացնել, սակայն այդպես էլ սայլը տեղից չի շարժվել:

Այսօր արդեն ծնողները մարտական են տրամադրված եղել: Դպրոցի 261 սաներից միայն 30–ի ծնողներն են իրենց երեխաներին առավոտյան դասի ուղարկել: Նրանք էլ եղել են հիմնականում ուսուցիչների երեխաներ:

«Գյուղի 90%–ը երեխեքին դպրոց չի ուղարկել: Էն 10%–ն էլ դասատուների և խաթր անողների երեխեքն են եղել»,– «Փաստին» տեղեկացրեց դասադուլի կազմակերպիչներից Սարո Մկրտչյանը:

Ծնողներն այսօր վճռական էին, պահանջել էին մարզպետի՝ Աշոտ Ղահրամանյանի հետ հանդիպում: Ի վերջո մարզպետը եկել էր հանդիպելու գյուղի մտահոգ բնակիչների հետ և խոստացել խնդրին 10 օրվա ընթացքում լուծում տալ:

«Դասադուլը դադարեցված է: Մարզպետը եկավ, խոստացավ 10 օրվա մեջ ջեռուցման խնդիրը լուծել՝ ջեռուցման համակարգ տեղադրել: Իսկ դպրոցի վերանորոգման կամ նոր մասնաշենք կառուցելու հարցը կներառեն հաջորդ տարվա նախագծի մեջ»,– հայտնեց մեզ Սարո Մկրտչյանը:

Վերջինս պատմում է, որ մինչ այս էլ շատ են խոստացած եղել, սակայն ամեն ինչ այսպիսի մասշտաբների չէր հասել և լրագրողներ ներկա չէին եղել, ամեն ինչ փոխանցվել էր բանավոր: Նման հանդիպում առաջին անգամ տեղի ունեցավ: Հարցին, թե այս խոստումին հավատո՞ւմ են, պատասխանեց. «Հույսը վերջինն ա մարում, 10 օր հետո կերևա: Եթե չեղավ, էլի նույն վիճակն է լինելու, էլի երեխեքը դպրոց չեն հաճախելու»:

Նշենք, որ մինչ այժմ այս դպրոցի ջեռուցումը իրականացվել է սալյարկայի վառարանների միջոցով: Ինչն իհարկե լավ չէր տաքացնում. «Ուգառ, պաժառ, երեխեքի վրայից սալյարկի հոտ էր գալիս: Ահավոր խնդիր էր, տեսնենք՝ ինչ կլինի»,– նկատեց նա:

Սարո Մկրտչյանի խոսքով՝ Ջրարբիի դպրոցի խնդիրը բազմիցս է բարձրացվել, սակայն այդպես էլ լուծում չէր տրվում. թե՛ տեղի իշխանությունը, թե՛ Կրթության և գիտության նախարարությունը միայն խոստանում էին, բայց բանը գործին չէր հասնում:

 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում