Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ

«Համահայկական ճակատ» կուսակցության գրառումը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրվա առթիվՀայկական պետությունը պետք է հարատևի, զարգանա, ամրանա, պետք է կարողանա պաշտպանի իրեն. Ավետիք ՉալաբյանՈւժային կառույցների մուտքը տնտեսական օղակներ խաթարում է դրանց բնականոն գործունեությունը. Հրայր ԿամենդատյանՄեր հանրությունը մեծ սպասելիքներ ունի ընդդիմությունից. Արեգ ՍավգուլյանՀայրենադարձությունը պետք է լինի Հայաստանը հզորացնելու, զարգացնելու ուղիներից մեկը. Արսեն ԳրիգորյանԻնչպես կրկնապատկել բերքատվությունը Հայաստանում. առաջարկվում են պարարտացման նոր համակարգային լուծումներ․ Հրայր Կամենդատյան Ընտրությունների ժամանակ ՔՊ-ն ծախսել է ամենաշատ գումարը՝ օգտվելով պետբյուջեից. Մենուա ՍողոմոնյանԱրտահանման կոմիսարներ՝ հայկական գյուղմթերքը նոր շուկաներ հասցնելու համար․ Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանավորելու համար ներկա իշխանությունները մեծ խախտումների են գնացել. իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյան ԶՊՄԿ-ի մշտական այցելուների թվում են ՀՊՏՀ-ի ուսանողներն ու դասախոսները Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ հուլիսի 14-ին կվերսկսվի Իրանի ծովային շրջափակումըSpaceX-ը կառուցելու է արևային վահանակների հսկայական գործարան՝ տարեկան հզորությունը 10 ԳՎտ Ձախողված կառավարության ղեկավարն ու՞նի արդյոք սպասվող նոր տուրբուլենտությանը դիմակայելու մասին նվազագույն պատկերացում. Արտակ ԶաքարյանՌուսաստանի հետ առևտրաշրջանառության անկումը՝ նոր մարտահրավեր Հայաստանի տնտեսության համար. «Փաստ» «Բոլորը կրակն են ընկել. նա թշնամիներ ու պրոբլեմներ ստեղծելու վարպետ է». «Փաստ» Ճահիճում ոչ մեկի համար լավ չի լինում. «Փաստ» Պետական համակարգում մարդկանց նյարդերն այլևս չեն դիմանում. «Փաստ» Ինչպես գործազրկել հազարավոր մարդկանց ու... գնալ արձակուրդը վայելելու. «Փաստ» Անձնական վրեժխնդրության դրսևորումներն ու դրանց սպասարկման «համակարգերը». «Փաստ» Ներկայացվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության վերականգնման նոր հայեցակարգը․ Հրայր ԿամենդատյանՆերկայիս հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը քաղաքական խնդիր չէ. Մհեր ԱվետիսյանԱվետիք Չալաբյանի գործը փորձություն կլինի ոչ միայն Հայաստանի, այլև ԵՄ-ի համար․ եվրապատգամավոր Հաճախորդների շնորհակալության օր Վանաձորում․ IDBankՓոքր բնակավայրերում դպրոցների փակման ծրագիրը բերելու է երեխաների կրթության որակի անկման. Ատոմ Մխիթարյան74.5% անկում. Հայկական գյուղմթերքի արտահանման ճգնաժամի համակարգային պատճառները․ Տիգրան ԴումիկյանԸնտրությունների արդյունքների պահպանման «միակ ձևը» զանգվածային ձերբակալություններն են. Արմեն ՄանվելյանՄուլտի Գրանդ հյուրանոցի աշխատակիցները պահանջում են բացել հյուրանոցը. ուղիղ Երիտասարդ զույգը Գառնիում «մեղրի մոլորակ» է ստեղծել Պետության կողմից ստեղծվել է արհեստական աղմուկ Ավետիք Չալաբյանի անունը արատավորելու համար. Անահիտ ԱդամյանՓաշինյանին և իր իշխանությանը միայն ընտրություններով հնարավոր չէ հաղթել. Արամ ՊետրոսյանԱնկարայի ռազմատեխնիկական փակուղին. Արտակ Զաքարյան Ամերիաբանկը համախմբել էր «Իմ Հայաստան, իմ ապագա» մրցույթի հաղթողներին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ն իրավապահները փակել են. աշխատակիցների ակցիան` ուղիղ Վիեննական երեկո Կապանում դիմակահանդես և վալս Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Այդ, ո՞ր հայ գործարարն է Հայաստանում տնային կալանքի տակ, ումից բողոքում է թե՛ Ալիևը, թե՛ Փաշինյանը. Կարապետյան Հայկ Կազազյանը՝ Մադեյրայի դասական նվագախմբի 2025/2026 համերգաշրջանի փակման համերգի մենակատարՏարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին Բախվել են 2 «Mercedes»-ն ու «Mitsubishi»-ն. կան վիրավnրներ Մեր հավատքի ուրացումն ու ադրբեջանցիների՝ Հայաստան գալը վտանգավոր են բոլորիս համար. Լիլիթ ԱրզումանյանԱրաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ․ դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկnւճներ, գնդակ, վնաuված ավտոմեքենաներ Արտահանողների համար լոգիստիկան այսօր կենսական նշանակություն ունի. Հրայր ԿամենդատյանՄենք պետք է մեզ պաշտպանենք. եկեք ստորագրահավաքին, այն ընթացքի մեջ է․ Արշակ ԿարապետյանՆիկոլ Փաշինյանը պատրաստ է մեր ինքնության ցանկացած բաղադրիչ զոհաբերել իր և իր վարչախմբի իշխանությունը երկարաձգելու համար․ Ավետիք ՉալաբյանԿապան ֆեստի վիեննական պարահանդեսին մնաց երկու օր․ ամփոփում Մոսկվայում հայ համայնքը միասնական աղոթքի կհավաքվի՝ ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՓաշինյանի վիճակը խախուտ է, իր նպատակին չի հասել, ահաբեկում է, որ Բաքվի ծրագիրն իրականացնի․ Մանվելյան Երևանում տաքսու գները՝ վերահսկողությունից դուրս. ո՞վ է պատասխանատու․ Հրայր ԿամենդատյանՀայաքվեն և երիտասարդը. Հրայր ԿամենդատյանՓոքր լողավազան փակող և խրտվիլակ բռնագրավող, արի քեզ ենք սպասում. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Թուրքմենչայից մինչև այսօր. Ռուսաստանի ուղերձները և տարածաշրջանային հավասարակշռության ճգնաժամը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի վերջին հայտարարությունները Թուրքմենչայի և Նախիջևանին վերաբերող պայմանագրերի շուրջ բացահայտում են Հարավային Կովկասում ծավալվող խորագույն աշխարհաքաղաքական տեղաշարժերի նոր շերտ, որը միաժամանակ արտացոլում է Մոսկվայի մտահոգությունները տարածաշրջանում իր դիրքերի թուլացման, Թուրքիայի աճող ազդեցության և ամերիկյան ներկայության ընդլայնման վերաբերյալ։ Օվերչուկի խոսքերում երևում է ոչ միայն ռուսական դիվանագիտության ներկա դիրքորոշումը, այլև փորձ՝ արտահայտելու պատմական-իրավական հիմքերի վրա հիմնված մոտեցումներ, որոնք Մոսկվան արտահայտում է իր ազդեցության գոտու պահպանմանը համապատասխան։

Երբ Օվերչուկը հայտարարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրերը խախտել են տարածաշրջանային այն հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից՝ Թուրքմենչայի պայմանագրի ստորագրման պահից, նա փաստացի վերակազմավորում է ամբողջ տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության պատմական թվագրումը։ Այս պայմանագիրը, որը կնքվել էր Ռուսական կայսրության և Կաջարական Իրանի միջև, ավարտեց 1826-1828 թվականների Ռուսպարսկական պատերազմը և հաստատեց նոր սահմաններ, համաձայն որի, Երևանի և Նախիջևանի խանությունների հողերը անցան Ռուսական կայսրությանը։

Օվերչուկի փաստարկը կենտրոնանում է նրա վրա, որ այդ պահից սկսած՝ Արաքս գետը դարձավ «աշխարհագրական սահման», որը երաշխավորվում էր երկու մեծ հարևանների՝ Ռուսաստանի և Իրանի միջև կնքված համաձայնագրերով, և որ այդ սահմանը ընդհանուր առմամբ մնացել է խաղաղ։ Այս պատմական հղումը, սակայն, ունի շատ ավելի խոր քաղաքական և իրավական նշանակություն, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Թուրքմենչայի պայմանագիրը ոչ միայն հիմք դրեց Երևանի նահանգի ստեղծմանը և Արևել յան Հայաստանի՝ ռուսական իշխանության ներքո անցմանը, այլև սահմանեց տարածաշրջանի իրավաքաղաքական համակարգը։

Երբ ռուս պաշտոնյայի կողմից խոսվում է «տարածաշրջանային հավասարակշռության» մասին, որը գոյություն է ունեցել 1828 թվականից, նա փաստացի պնդում է, որ Հարավային Կովկասի ներկայիս իրավիճակը պետք է դիտարկել այդ պատմական հենակետից, և որ ցանկացած փոփոխություն, որը չի հաշվի առնում այդ պայմանագրի հիմքերը, համարվում է «հավասարակշռության խախտում»։ Բայց այս հղումը դառնում է առավել անհանգստացնող, երբ դիտարկվում է Ադրբեջանի՝ վերջերս կատարած սահմանադրական փոփոխությունների համատեքստում։ Ադրբեջանի խորհրդարանը փոփոխություններ է ընդունել Նախիջևանի Սահմանադրության նախաբանում, որտեղից հանվել են Մոսկվայի և Կարսի 1921 թվականի պայմանագրերի հիշատակումները։ Նոր տարբերակում նշվում է, որ Նախիջևանը պարզապես Ադրբեջանի անբաժանելի մաս է՝ առանց միջազգային պայմանագրերի հղումների։ Սա խիստ նշանակալից քայլ է, քանի որ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը հենց այն միջազգային իրավական հենքերն են, որոնց հիման վրա Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը ձևավորվել է որպես Ադրբեջանի մաս՝ Ռուսաստանի և Թուրքիայի երաշխիքներով։ Մոսկվայի պայմանագիրը, որը ստորագրվել էր 1921 թվականի մարտի 16-ին ՌՍՖՍՀ-ի և Թուրքիայի միջև, հաստատում էր, որ Նախիջևանը կազմում է Ադրբեջանի ինքնավար տարածք՝ այն պայմանով, որ Ադրբեջանը չի զիջում այն երրորդ պետության։ Կարսի պայմանագիրը, որը ստորագրվել էր նույն թվականի հոկտեմբերին ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Հայաստանի ԽՍՀ, Ադրբեջանի ԽՍՀ և Վրաստանի ԽՍՀ միջև, հաստատեց Մոսկվայի պայմանագրի դրույթները։

Երբ Բաքուն հանում է այս պայմանագրերի հիշատակումները Նախիջևանի Սահմանադրությունից, նա փաստացի փորձում է վերաիմաստավորել Նախիջևանի կարգավիճակը՝ դուրս բերելով այն Ռուսաստանի և Թուրքիայի երաշխավորի դերակատարությունից և ներկայացնելով որպես սոսկ Ադրբեջանի ներքին վարչական միավոր։ Սա, սակայն, հակասում է իրավական հիմքերին, քանի որ Նախիջևանի կարգավիճակը միջազգային պայմանագրերով է ամրագրված, և դրանց միակողմանի փոփոխումը կամ անտեսումը կարող է վիճարկելի դարձնել ամբողջ իրավական կառուցվածքը։

Բաքվի ռազմավարությունը, սակայն, հիմնված է այն ենթադրության վրա, որ Ռուսաստանը թուլացած է Ուկրաինայի պատերազմի պատճառով և ունի սահմանափակ հնարավորություններ՝ ուժեղ արձագանքելու Հարավային Կովկասում։ Օվերչուկի արձագանքը հենց սրան է ուղղված՝ նպատակ ունենալով հիշեցնել, որ Մոսկվան չի պատրաստվում հրաժարվել իր երաշխավորի դերից և որ այդ պայմանագրերը շարունակում են ուժի մեջ լինել միջազգային իրավունքի համաձայն։

Օվերչուկի հայտարարությունները դառնում են առավել ուշագրավ, երբ նա անդրադառնում է Սյունիքով անցնող ճանապարհի և եռակողմ աշխատանքային խմբի թեմաներին։ Նա պնդում է, որ Ռուսաստանի մասնակցությունը փոխվարչապետների եռակողմ աշխատանքային խմբում թույլ էր տալիս հավասարակշռված քննարկել բոլոր ներկա երկրների շահերը՝ հաշվի առնելով Հայաստանի ինքնիշխանությունը, իրավասությունը, տարածքային ամբողջականությունը և տնտեսական շահերը։ Սա ակնարկ է՝ կապված Հայաստանի գործող իշխանությունների վերջին քայլերի հետ՝ հրաժարվել ռուսական միջնորդությունից և փորձել անկախ բանակցություններ վարել Բաքվի հետ։

Օվերչուկի խոսքերում երևում է Մոսկվայի դժգոհությունը, որ Հայաստանը որոշել է շարժվել առանց Ռուսաստանի, ինչը, ռուսական տեսակետից, «խախտել է հավասարակշռությունը»։

Երբ Օվերչուկը խոսում է «ամերիկյան հրավերի» մասին, նա ակնարկում է Հայաստանի արևմտամետ քաղաքականության, ամերիկյան ներկայության ուժեղացման մասին։ Այդպիսով Մոսկվան Թրամփի ուղու նախագծի հետ կապված փաստացի մտահոգություն է հայտնում Հարավային Կովկասում ամերիկյան ազդեցության ընդլայնման և հատկապես Արաքս գետի հյուսիսային ափի հատվածում նախատեսվող ճանապարհի մասով, որը Թուրքմենչայի պայմանագրից ի վեր համարվում է ռուսական ազդեցության գոտի։

Օվերչուկը նաև անդրադառնում է երկաթուղային ենթակառուցվածքների հարցին՝ նշելով, որ այժմ, երբ Հայաստանը հայտարարել է, թե այս նախագիծը կիրականացվի առանց Ռուսաստանի, Թուրքիան արդեն սկսել է միջոցներ ծախսել դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման վրա, իսկ Մեղրիի հատվածի վերականգնման հեռանկարները դարձել են պակաս ակնհայտ։ Սա ուղղակի ակնարկ է նաև Թուրքիայի և Ադրբեջանի ջանքերին՝ ստեղծել իրենց երազած ճանապարհը՝ Մեղրիի միջոցով Ադրբեջանը կապելով Նախիջևանի հետ։ Ռուսական կողմը պնդում է, որ այս ամենը ճնշում է Հայաստանի վրա, և որ Ռուսաստանին երկաթուղու ապաշրջափակման բանակցություններում չներառելը մեծ սխալ էր։

Այս հայտարարությունները պետք է դիտարկել նաև ավելի լայն համատեքստում։ Մոսկվան փորձում է պահպանել իր դերը որպես հիմնական միջնորդ և երաշխավոր Հարավային Կովկասում՝ հենվելով պատմականորեն ձևավորված իրողությունների և պայմանագրերի վրա։

Տարածաշրջանային իմաստով ռուս պաշտոնյայի կողմից արված հայտարարությունները ցույց են տալիս, որ Հարավային Կովկասում ծավալվում է խորագույն աշխարհաքաղաքական վերակազմավորում։ Ռուսաստանը, որը երկար տարիներ համարվում էր տարածաշրջանի անվիճարկելի հեգեմոն, այժմ բախվում է մի շարք մարտահրավերների՝ Թուրքիայի աճող ազդեցությանը, ամերիկյան ներկայության ուժեղացմանը, Ադրբեջանի ինքնավարության ձգտումներին և Հայաստանի արևմտամետ քաղաքականությանը։

Թուրքիայի դերը այս ամենում առանձնահատուկ է։ Անկարան ակտիվորեն աջակցում է Ադրբեջանին և ներդրումներ է կատարում դեպի Նախիջևան երկաթուղու կառուցման համար, ինչը ցույց է տալիս, որ թուրքական ռազմավարությունը ուղղված է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծմանը՝ անկախ Ռուսաստանի դիրքորոշումից։ Սա նշանակում է, որ Անկարան փորձում է օգտագործել Ադրբեջանի 2020 թվականի հաղթանակը՝ որպես հնարավորություն՝ վերաձևավորել տարածաշրջանի երկրաչափությունը և ստեղծել նոր երթուղիներ, որոնք կապահովեն թուրքական ազդեցության տարածումը դեպի Կասպից ծով և Կենտրոնական Ասիա։ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը, որոնք Թուրքիան ևս ստորագրել է, այժմ դիտարկվում են որպես խոչընդոտներ այդ նոր ռազմավարության իրականացման համար, և Անկարան փորձում է գտնել եղանակներ՝ շրջանցելու կամ վերաիմաստավորելու դրանք։

Իրանի դիրքը ևս կարևոր է այս իրավիճակում։ Օվերչուկը նշում է, որ Իրանը չէր զգում սպառնալիքներ, երբ Ռուսաստանը մասնակցում էր բանակցություններին, բայց այժմ իրավիճակը փոխվել է։ Իսկ Թուրքմենչայի պայմանագրին կատարված հիշատակումը նաև վկայում է այն մասին, որ, որպես ժամանակին այդ պայմանագրին մաս կազմած աշխարհաքաղաքական դերակատար, Իրանը ևս կարող է իր շահերն ունենալ տարածաշրջանում։

Արաքսի հյուսիսային ափին ամերիկյան ազդեցության ուժեղացումը և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» ստեղծման հնարավորությունը մտահոգություն են առաջացնում Իրանում, քանի որ դա կնշանակի Ադրբեջանի և Թուրքիայի ուղղակի կապ՝ շրջանցելով իրանական տարածքը։ Թեհրանի համար սա ոչ միայն տնտեսական, այլև անվտանգային հարց է, քանի որ պանթուրքիզմի գաղափարախոսությունը սպառնալիք է ներկայացնում նաև Իրանի համար։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում